Երկրաշարժի չսերտած դասերը. մենք ու մեր մեղքերը

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անցել է արդեն 28 տարի, բայց մեր հանրության որոշակի հատված դեռ համոզված է, որ աղետը արհեստական էր, կազմակերպված էր ինչ-ինչ ուժերի կողմից, ինչ-ինչ նպատակներով:

Պետք է նկատել, որ նման կարծիքները շատ ավելի տարածված էին հենց երկրաշարժից անմիջապես հետո, ինչը հասկանալի է: Նախ երկրաշարժի պահն էր չափազանց «տարօրինակ»: Խորհրդային Միությունը փլուզվում էր, Հայաստանը անկախանում էր, ու դրան զուգահեռ արդեն երեւում էին Ադրբեջանի հետ պատերազմի նախանշանները...: Եվ այդ իրավիճակում նման ավերիչ երկրաշարժը անհավանական թվացող զուգադիպություն էր: Բացի այդ, մարդիկ ըստ էության չգիտեին, թե ինչ է երկրաշարժը: Հայաստանցիների այն սերունդը, որին բաժին հասավ Սպիտակի երկրաշարժը, իր կյանքի օրոք չէր տեսել այդպիսի աղետ:

Առավելագույնը, որ այդ սերունդը «զգացել էր» երկրաշարժը, 1926 թվականին նույն կողմերում տեղի ունեցած հզոր երկրաշարժի մասին տատիկ-պապիկների պատմություններն էին եւ Խորհրդային Միության լրատվությունը, որը, բնականաբար, հաղորդում էր միայն ուրիշ երկրներում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: Իսկ Խորհրդային Միությունում, ըստ այդ լրատվության, ավերիչ երկրաշարժեր իհարկե չէին լինում, կամ գրեթե չէին լինում: Օրինակ, 1966 թվականին Խորհրդային Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին խորհրդային թերթերը մի փոքրիկ «լուրիկ» են տպագրել ընդամենը, այն էլ երկրաշարժից շաբաթներ անց: Իսկ այն, որ այդ երկրաշարժի հետեւանքով մոտ 20 հազար մարդ է զոհվել, պաշտոնապես հայտարարվեց միայն 20-25 տարի անց:

Բայց եթե Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո աղետի արհեստական լինելու մասին հանրային գերակա կարծիքը բնական էր, ապա հիմա համառորեն հնչող այդպիսի տեսակետները արդեն տարօրինակ են: Առաջին հայացքից դա մարդկանց անձնական կարծիքն է եւ նույնիսկ չարժե փորձել նրանց հակառակը համոզել: Սակայն դա՝ միայն առաջին հայացքից: Երկրաշարժի արհեստական լինելու մասին պնդումները, եթե պատկերավոր ասենք, ազատում են մեզ այն պատասխանատվությունից, որ կրում ենք մենք: Խնդիրն այն է, որ երկրաշարժի հետեւանքով 26 հազար զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորված ու հաշմանդամ դարձած, հարյուր հազարավոր անտուն մնացած մարդկանց առաջ պատասխանատու ենք մենք բոլորս՝ մի քանի սերունդներով հանդերձ: Այդքան զոհ ու ավերածություն եղել է ոչ թե այն պատճառով, որ երկրաշարժը իր ուժգնությամբ աննախադեպ էր, հզորագույնն էր մարդկության պատմության մեջ, այլ այն պարզ պատճառով, որ շինարարությունը եղել է անորակ` թքած-կպցրած:

Շենքերի նախագծումից մինչեւ շինարարություն, գողացված ցեմենտ ու մետաղ, բնակարանների կամայական կոնստրուկտիվ փոփոխություններ...: Այս ամենը բրազիլացիները կամ ինդոնեզացիները չէ, որ գիշերով թաքուն եկել ու արել են: Դա արել ենք մենք` կարելի է ասել բոլորով միասին: Եվ հիմա, երբ որոշ մարդիկ «ապացույցներ» բերելով՝ պնդում են, թե երկրաշարժը սարքված է եղել, Սպիտակի մոտակայքում միջուկային ստորգետնյա ռումբ են պայթեցրել, եւ դա արել են մեզ ծնկի բերելու համար, ակամայից արդարացնում են շենքերը «թքած-կպցրած»-ին, ցեմենտն ու երկաթը գողացածներին, խոսքուզրույցի ընթացքում շենքեր նախագծածներին...:

Երկրաշարժը արհեստական սարքած լինելու մեջ համոզվածների մեջ նույնիսկ կան «խիստ հայրենասերներ», որոնք սպառնում-զգուշացնում են` «որ խելոք չմնանք, ռուսները ստեղ մի հատ էլ երկրաշարժ կսարքեն»: Ու հանրության մի որոշ հատվածի վրա, որքան էլ տարօրինակ հնչի, նման գեոպոլիտիկ-գեոլոգիկ «վերլուծությունները» ազդեցություն թողնում են:

Ընդամենը մի քանի փաստ: Սպիտակի երկրաշարժից 7 տարի անց` 1995 հունվարին Ճապոնական Կոբե քաղաքի մերձակայքում տեղի ունեցավ ճիշտ նույն ուժգնությամբ (7.3 մագնիտուդով) երկրաշարժ: Զոհվեց մոտ 6500 մարդ: Բայց նույնիսկ այն, որ Կոբեում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը 4 անգամ ավելի քիչ էր, դեռ չի ներկայացնում ամբողջ պատկերը: Կոբեն 1.5 միլիոնանոց քաղաք է, այնտեղ կան 25-30 հարկանի երկնաքերեր, որոնցից ոչ մեկը չի քանդվել: Իսկ Սպիտակի երկրաշարժի գոտում բնակչությունը մի քանի անգամ ավելի նոսր էր, իսկ ամենաբարձր շենքը, որ կար այդ տարածքում, Գյումրիի այսպես կոչված «16 հարկանին» էր, որը փլուզվեց հենց առաջին իսկ ցնցումից:  

Ի դեպ, այդ նույն «16 հարկանիներից» տասնյակներով հիմա կան նաեւ Երեւանում: Գյումրիում փլված շենքերի նախագծերով բազմաթիվ շենքեր կան մեր քաղաքներում: Որքանո՞վ են դրանք սեյսմակայուն, ստորգետնյա ինչպիսի ցնցումների կդիմանան դրանք: Որքանով են որակյալ վերջին տարիներին Երեւանում սնկերի պես վեր խոյացած բազմահարկերը, ովքեր են ստուգել դրանց սեյսմակայունությունը...: Հաշվի առնենք, որ դրանք, ի հեճուկս իրենց արտաքին փայլի, կառուցվել են կասկածելի պայմաններում, իսկ դրանց թույլտվությունները, վերահսկողությունը կոռուպցիոն աղմկահարույց նախապատմություններ ունեն:

Եվ հիմա, խոսելով Սպիտակի երկրաշարժը արհեստական` սարքած լինելու մասին, մենք փաստորեն արդարացնում ենք նաեւ բոլորովին վերջերս, ինչպես նաեւ հիմա ու ապագայում իրականացվելիք անորակ շինարարությունը: Մնում է միայն «հաշվարկել» ու «վերլուծել», թե ով է ուզում հետագայում երկրաշարժ սարքել, ինչ նպատակով, եւ մենք ինչպես պետք է մեզ «խելոք պահենք», որ երկրաշարժ չսարքեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7958 դիտում

Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները

Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը

Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին

Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ

Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին

Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը

Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ

Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք



OSZAR »