Երևան
12 °C
15.51. Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեց 19 ավագանի, Քրիստ Մարուքյանի օգտին՝ 14: Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը:
14.55 Քվեարկությունը վերսկսվել է, ավագանու անդամները մոտենում են քվեախցիկին եւ կատարում իրենց ընտրությունը:
14:50 Այս պահին քվեասենյակ ժամանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ փորձելով հաշտեցնել վիճաբանողներին:
14.41 «Բա դռոններ էիք քաղաքով մեկ բերում, ասում էիք համատարած փող ա բաժանվել, էդ դռոնները տանեիք սահման»,- գոռգոռալով ասաց Մամիկոն Ասլանյանը՝ դիմելով ԼՀ անդամներին, ապա շարունակեց.
«Մենք մեր Վանաձորի ժողովրդի առաջ գոնե շիտակ ու ազնիվ ենք»:
«Էդ ո՞նց եք ազնիվ»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
«Մեր ստացած քվեներով»,- պատասխանեց Մամիկոն Ասլանյանը:
Ապա Քրիստ Մարուքյանը, դիմելով Մամիկոն Ասլանյանին ասաց.
«Էրեկ դո՞ւ չէիր ԲՀԿ-ի շտաբի դիմաց սպառնալիքներ տարածում»
«Դե, երդվի»,- պատասխանեց Ասլանյանը:
14.25 «Օրենքից բարձր որեւէ որոշում կայացնելու իրավունք չունեք, չեք կարա փակ գաղտնի քվեարկութունը վերածեք կրկեսի»,- դիմելով Էդմոն Մարուքյանին ասաց Մամիկոն Ասլանյանը եւ շարունակեց.
«Պարոն Մարուքյան, կրկեսով եք զբաղված, ձեզ կեղծում եք, անազնիվ քայլ եք կատարում բոլորի նկատմամբ, սա կապիկություն է, քվեարկությունը փակ է, ինչո՞ւ եք բաց քվեարկում»,- հարցրեց նա:
«Լավ ենք անում»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:
14.11 Քիչ առաջ, երբ քվեախցիկից դուրս եկավ ԼՀ ավագանիներից մեկը, ում քվեաթերթը նախատեսված կարգով փակված չէր, աղմուկ առաջացրեց, բոլորը սկսեցին գոռգոռալ, որ վերջինս ուզում էր իր քվեաթերթիկը ցույց տալ:
Անգամ հնչեցին հայտարարություններ, որ քվեարկությունը պետք է դադարեցվի:
Մամիկոն Ասլանյանը եկավ քվեախցիկի մոտ եւ ասաց, որ պետք է պահպանվի օրենքի պահանջը՝ քվեարկությունը փակ-գաղտնի ընթացակարգով է ընթանալու:
Երբ վերահսկիչ հանձնաժողովի քարտուղարը փորձեց ընդհատել Ասլանյանին, վերջիս վրդովվեց.
«Լսի է տղա ջան»,- ասաց նա:
Փոխադարձ գոռգոռոցները շարունակվում են:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀ-ն բաց է քվեարկում, ինչից հետո իր կուսակիցները սկսեցին ծափահարել:
Ապա, Մամիկոն Ասլանյանը սկսեց գոռգոռալ, որ քվեարկությունը չի կարող բաց լինել, այն օրենսդրության խախտում է:
Քվեարկության սենյակ են ժամանել ոստիկանության աշխատակիցներ:
13.53 Երկար բանավեճերից հետո հանձնաժողովն ի վերջո ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի, վավեր են համարվելու միայն կապույտ գույնի գրիչով արված քվեարկությունները: Գրիչը տեղադրված է քվեախցում: Ապա քվեարկությունը սկսվեց: Առաջինն ըստ ցանկության քվեախցին մոտեցավ ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Օհանյանը:
13.28 Վանաձորի ավագանու նիստում քվեարկությունը դեռ չմեկնարկած բանավեճ սկսեց ավագանու անդամների միջեւ. նախ սկսեցին վիճել քվեարկության սենյակում գտնվելու իրավունքի համար: Ի սկզբանե որոշում էր կայացվել, որ կարող են ներկա լինել ոչ միայն ավագանու անդամները, այլ նաեւ յուրաքանչյուր կուսակցությունից երեքական անդամ: Սակայն սենյակում տիրող աղմուկից հետո որոշեցին, որ միայն ավագանիներն ու լրագրողներն իրավունք ունեն սենյակում գտնվել, ինչն առաջացրեց ավագանու անդամների մի մասի դժգոհությունը:
Այնուհետեւ, վիճաբանությունը շարունակեց Հեղինե Բիշարյանը՝ կրկին բողոքելով այն որոշման դեմ, որ բջջային հեռախոս չի թույլատրվում քվեախցիկ տանել:
Բիշարյանին հակադարձեցին, որ նա հանձնաժողովի նախագահի որոշումներին չի ենթարկվում.
«Տիկին Բիշարյան, խանգարում եք»,- ասաց ավագանու անդամներից մեկը:
Ապա խոսեց նաեւ Մամիկոն Ասլանյանը.
«Էսօր ավագանու նիստ է, ԱԺ-ի նիստ չի, մենք ԱԺ-ի նիստերին չենք միջամտում»,-ասաց նա:
Այժմ ավագանու անդամները քննարկում են հարցը՝ հետաձգում են, արդյո՞ք, ավագանու նիստը, թե՞ ոչ:
13.14 Քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին հիշեցրինք, որ օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ Քրիստ Մարուքյանի ընտրվելու դեպքում պատրաստ է սեղմել ձեռքը եւ շնորհավորել: Հարցին՝ բոլորի ներկայությամբ պատրա՞ստ է պահել խոստումն ու շնորհավորել, Ասլանյանն ասաց.
«Բնականաբար, կսեղմեմ»:
Հետաքրքրվեցինք՝ ընտրությունների արդյունքից հետո կրկին պատրաստվո՞ւմ է ֆեյսբուք սոցիալական ցանցում երգ տարածել, Ասլանյանը պատասխանեց.
«Գաղտնիք է, ես տրամադրության երաժշտություն եմ սիրում, այնպես որ տրամադրությունս ինչ կանխորոշի, այն էլ կտարածեմ, միգուցե չտարածեմ»,-ժպտալով ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ ԼՀ-ից բարձրաձայնում էին կոալիցիոն համաձայնագրին միացած անդամներին սպառնալու, ճնշումների մասին, Ասլանյանը հարցով պատասխանեց.
«Դուք որեւէ մեկին էստեղ ճնշված տեսա՞ք, 33 ավագանի կար էստեղ, չեմ կարծում, որ մեկը ընկճված լինի ու չբարձրաձայնի այդ մասին»,- ասաց նա:
Քրիստ Մարուքյանից եւս հետաքրքրվեցինք՝ պարտության դեպքում պատրա՞ստ է շնորհավորել Մամիկոն Ասլանյանին.
«Իհարկե, պատրաստ եմ, եթե ձայների հաշվարկի արդյունքում պարզվի չունենք ձայների անհրաժեշտ քանակը, բնականաբար, պետք է արդյունքների հետ հաշվի նստենք»,- ասաց Մարուքյանը:
12.20 Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկազ Սիմիկյանը ներկայացրեց ընտրության վայրի վերաբերյալ որոշումը:«Որոշվեց, որ քվեարկությունը կլինի այս դահլիճում՝ բեմում, որպեսզի ընթացքում դահլիճում հանդարտ լինի, կարող են դահլիճում ներկա լինել նաեւ բոլոր ավագանիները, ամեն կուսակցությունից երեք հոգի, նաեւ լրագրողներ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Վերջինիս խոսքով՝ տեղում կլինի փակ-գաղտնի քվեարկություն, ապա հանձնաժողովը կամփոփի արդյունքները:
Նիստը վարող Գայանե Քալաթարյանը հիշեցրեց, որ փակ-գաղտնի քվեարկության ժամանակ արգելվում է հեռախոս ունենալ, ինչն առաջացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի վրդովմունքը: Նա պահանջեց օրենքին հղում անել.
«Էդ ո՞ր օրենքի հոդվածով»,- տեղից գոռում էր նա:
Նախագահողը հղում կատարեց համապատասխան հոդվածին:
Ապա, հանձնաժողովն ընդմիջում հայտարարեց՝ պատրաստվելու քվեարկությանը:
Քվեարկությունը կլինի 13.00-ին:
Վանաձորի քաղաքապետարանում մեկնարկում է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրվի:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:
ՀՀԿ թեկնածուն Մամիկոն Ասլանյանն է:
Տեղեկացնենք, որ նիստի սկզբում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվեցին երկու թեկնածու՝ Մամիկոն Ասլանյանը եւ Քրիստ Մարուքյանը: Ավագանու նիստում որոշում կայացվեց ձեւավորել հաշվիչ հանձնաժողով, որն էլ կհաշվարկի ավագանու անդամների քվեարկությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին
Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. տեսանյութ
Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին
Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին
Իրանն ու Իսրայելը արդյոք կգնա՞ն լայնածավալ պատերազմի ճանապարհով. ինչպե՞ս կանդրադառնա տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում. բազմաթիվ օտարերկրացիներ չեն կարողանում գնալ իրենց երկրներ. տեսանյութ
Հույս ունեմ՝ 2026 թվականին Հայաստանը կունենա նոր կաթողիկոս. Արմեն Փամբուխչյան. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
Մեքենայի դռները ներսից փակել, դանակով սպառնացել, ծեծել, թալանել են զբոսաշրջիկին. տեսանյութ
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ
Գարեգին Բ-ն որ հեռանա, կարո՞ղ է ավելի վատ սցենար լինի, օրինակ՝ «Մարտի 1» անեն, գցեն Փաշինյանի վրա. տեսանյութ
Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում
300 հզր ժամկետանց ձուն ոչնչացված լինելու՝ կաշառքով կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման
Ալեն Սիմոնյանն ու Գունարս Կուտրիսը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների վերաբերող հարցեր են քննարկել
Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է զգոնություն պահպանել. հայտարարություն
2 տարում ոչինչ չեն պարզել. Արծվիկ Մինասյանի գլխավորած հանձնաժողովը ձախողել է աշխատանքները
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Արարատի մարզի գյուղերից մեկում երեխա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Հարկադրված վայրէջքների պատճառով հայերը հայտնվել են Բաքվում, Ադրբեջանի քաղաքացիները՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ
Նոր տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Գրիգորյան
Օրենքով կարգելվի մեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչ տեղադրելը
Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել
Սերտ համագործակցություն կա ԵՄ-ի հետ, մյուս կողմից խնդիր չունենք խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. վարչապետ
«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին
Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT