Երևան
12 °C
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:
Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին և Իրանի ժողովրդին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։
«Ռուսաստանի Դաշնությունը կողմ է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Մոսկվան կշարունակի նպաստել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափմանը»,- ասել է նա։
Նեթանյահուի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը: Պուտինը նշել է իսրայելաիրանական բոլոր հակասությունների խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը՝ ընդգծելով բանակցային գործընթացին վերադառնալու և իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը։
Ռուսաստանի նախագահը հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը միջնորդական ծառայություններ մատուցելու իսրայելաիրանական հակամարտության հարցում:
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։
Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանին Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին՝ հայտարարելով Իրանի դեմ գործողության մասին և նշելով, որ պատասխան հարվածներ կլինենև պետք է պատրաստ լինել երկար ժամանակ մնալ ապաստարաններում:
Fars News գործակալության ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍամվել Կարապետյանը կալանավորվեց
Հո չէ՞ր ասելու՝ ֆինանսավորելու եմ զինված բանդաների՝ նոյեմբերի 9-ի նման պետական հեղաշրջման փորձ անեն. Կոնջորյան
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից. Տիգրան Ավինյան
Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Հակոբյանն աշխատաժողովի է մասնակցել
Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում կահավորման զգալի աշխատանքներ են իրականացվել
ՌԴ-ում պետք է Սոլովյովի գյամերը ձգեն, թե չէ մենք դա կանենք. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
44-օրյա պատերազմի մասնակիցը զանգի միջոցով հայտնել է, թե որտեղ է թողել հետը բերած զենք-զինամթերքը
Լյուքսեմբուրգը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը. Կամո Ցուցուլյանն ընդունել է դեսպանին և հյուպատոսին
«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր ընկել Հրազդան գետը
Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ
Նենց դաս կտրվի, որ անընդհատ կկրկնեն. Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի «դաս տվեք դրանց» արտահայտության մասին
Իսրայելի հետ հակամարտությունում Իրանը կհաղթի. Խամենեին մերժել է Թրամփի՝ անվերապահ կապիտուլյացիայի պահանջը
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
«Տոյոտա»-ի ուղևորի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Կասեցվել է նաև Տաշիր քաղաքի «Պիցցա Տաշիր» ընկերության կաթնամթերքի արտադրությունը
Կառավարության հերթական նիստի օրը փոխվել է
Իլհամ Ալիևը Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա
Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը. 33-ը Վերին Լարսի ճանապարհին է
Իսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ
Մեքենան թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է
«Էլիտ Շանթ»-ի որոշ պաղպաղակների արտադրությունը կասեցվել է. շուկայից հետկանչի կարգադրագիր է տրվել
Եվ Իրանից փախստականների, և լոգիստիկ ու էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր. Մհեր Գրիգորյան
Ազատազրկում է սահմանվում նրանց համար, ովքեր իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի. Իոաննիսյան
ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան
Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան
Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում
Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն
Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան
Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան
Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ
Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան
«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է
Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին
Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան
Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան
Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում
Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան
Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT