Երևան
12 °C
Շաբաթ օրը Ազգային ժողովում «Ժառանգությունից» բացի խորհրդարանական մյուս հինգ խմբակցությունները «Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» հայտարարություն են նախաստորագրել:
Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունն ու ոչ իշխանությունը ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելու շուրջ համաձայնության են եկել: Քաղհասարակությունը, սակայն, չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել այդ հայտարարության տակ այնպես, ինչպես հունիսի 17-ին չէր միացել 4+4+4 ձեւաչափի քննարկումների արդյունքում իշխանության ու ոչ իշխանականների ստորագրած՝ ԸՕ-ում առաջին փոփոխությունները նախատեսող հայտարարությանը:
Դեռ շաբաթ օրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ինքը հանդիպմանը չի գնացել, քանի որ, ըստ նրա, սպառվել է քաղհասարակության անունից բանակցելու իրենց մանդատը: «Ես եւ նաեւ այլ ներկայացուցիչներ հրաժարվեցինք գնալ, բայց քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ գնացել են: Ես չեմ կարծում, որ քաղհասարակությունը պետք է իշխանությունների հետ ինչ-որ փակ բանակցություններ վարելու գնա: Սա ուղղակի անհասկանալի է: Ես իշխանությունների հետո ո՛չ գաղտնի բանակցություններ վարելու մտադրություն ունեմ, ո՛չ ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրելու, եթե ուզում են ցուցակները հրապարակեն՝ թող հրապարակեն, մենք մեր տեսակետը կհայտնենք դրա վերաբերյալ: Չեմ կարծում, որ այդտեղ քաղհասարակությունը իրոք անելիք ունի»,-ասաց Իոաննիսյանը: Մեր հարցին՝ տեղյա՞կ է, թե ինչու է հանդիպումը փակ անցկացվում, նա ասաց, որ չգիտի ինչու է փակ եւ ինչու լրատվամիջոցներին չեն հրավիրել:
Իսկ շաբաթ օրվա հայտարարությունը ստորագրված ցուցակները հրապարակելուց զատ բազմաթիվ այլ փոփոխություններ է պարունակում: Ըստ էության, ընդդիմությունն ու քաղաքացիական կազմակերպություններն ինչ առաջարկել են, իշխանություններն ընդունել են: Օրինակ, ընդունված է ընտրողի կողմից ցուցակում իր անվան դիմաց ստորագրելը, ինչը հանվել էր ընտրությունների ժամանակ էլեկտրոնային գրանցման համակարգը ներդնելուց հետո: Ընդունվել է քվեարկության ավարտից հետո այդ ցուցակները սկանավորելու եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրելու, ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու եւ նկարահանումներն օնլայն հեռարձակելու առաջարկությունները: Ընդունվել են նաեւ բողոքարկման համար նախատեսված ժամկետը երկարացնելու, ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը խստացնելու եւ այլ առաջարկությունները:
Եվ կառավարությունը այդ բոլոր փոփոխություններին օրինագծի տեսք տալով, առաջիկայում կներկայացնի Ազգային ժողով: Նախատեսվում է, որ Ընտրական օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում երկրորդ անգամ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը պետք է քննարկվի աշնանային նստաշրջանի երկրորդ առօրյայի ընթացքում՝ հոկտեմբերի 3-6-ը: Նշենք նաեւ, որ այս խումբ փոփոխությունները նախորդի նման 16 մլն դոլարի տեխնիկական ներդրում չեն պահանջում: Իհարկե, տեսանկարահանող սարքավորումների ու հեռարձակման համար որոշակի գումար կպահանջվի, բայց դա ի սկզբանե այն ծախսն էր, որը կառավարությունն էր ստանձնել: Թեեւ չի բացառվում, որ այս փոփոխությունների համար պահանջվող գումարը տան միջազգային կազմակերպությունները, ինչպես նախապես խոստացել էին:
Այս նոր փոփոխությունների վերաբերյալ որոշ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերը նշված հայտարարության նախաստորագրմանը մասնակցած Հովհաննես Սահակյանի հետ:
- Պարոն Սահակյան, քաղաքացիական հասարակությունը հրաժարվում է ստորագրել այս հայտարարության տակ: Դա չի՞ խանգարում, որ փոփոխությունները կյանքի կոչեք:
- Եթե նրանք դրական վերաբերմունք են արտահայտում այդ փոփոխությունների նկատմամբ, դա արդեն բավարար է: Մեզ համար կարեւորն այն է, որ հանրությունն ընկալի այս փոփոխությունները եւ հասկանա, թե այն ինչին է ուղղված: Պարզապես ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ երբ մենք քննարկում էինք ԸՕ-ում լրացուցիչ վերահսկողության մեխանիզմներ ներդնելու հարցը, բոլորը կարեւորում էին ստորագրված ցուցակների հրապարակումը: 2003-ից այս կողմ դա բոլորի քննարկման առարկան էր, իշխանությանը թիրախ դարձնելու հիմնական հարցն էր, եւ եթե այսօր իշխանությունը ընդունել է այն եւ իր սկզբունքներից ետ կանգնելով՝ համաձայնել է հրապարակել ստորագրված ցուցակները, կարծում եմ այստեղ արդեն որեւէ քննադատություն չպետք է լինի:
- Այնուամենայնիվ, ընդդիմությունը հայտարարում է, որ օգոստոսի 29-ին չեղյալ համարված փոփոխությունները ընտրակեղծիքների դեմ պայքարի ավելի լավ մեխանիզմներ էին առաջարկում: Եվ որ իշխանությունները դրանք տապալեցին ու այս երկրորդ խումբը ընդունեցին, քանի որ այս դեպքում նույնպես հնարավոր է շրջանցել օրենքի պահանջը:
- Ես չեմ կարծում: Ցուցակների հրապարակումը ՀԱԿ-ի եւ ընդդիմադիր մյուս ուժերի հիմնական պահանջներից է: Իսկ այս փոփոխությունները նաեւ քրեական պատասխանատվության խստացում են նախատեսում:
- Կարծիք կա, որ այս նոր փոփոխությունները կանխում են ընտրատեղամասերում կեղծիքների հավանականությունը, մինչդեռ իշխանությունները տեղամասերից դուրս ունեն վարչական լծակներով, ընտրակաշառքով եւ ազդեցության այլ միջոցներով միջամտելու հնարավորություն:
- Դա արդեն հեքիաթի ժանրից է: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցեն ընտրություններին եւ իրենց անհաջողությունների համար չմեղադրեն այլ քաղաքական ուժերին:
- Պարոն Սահակյան, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ մոտ 15 տարի մերժելուց հետո ընդունեցիք ստորագրված ցուցակները հրապարակելու առաջարկությունը:
- Այս ամբողջի հիմնական գաղափարն այն էր, որ 2017թ. ԱԺ ընտրություններն անցկացվեն վստահելի մթնոլորտում:
- Միգուցե միջազգային կառույցնե՞րն էին սպառնում ավելի խիստ ու գործուն ճնշումներ կիրառել:
- Կարող եք ամեն ինչ էլ ասել, ճնշումներ անվանել, բայց նորից եմ շեշտում՝ խնդիրն այն է, որ կարողանանք կազմակերպել մեր ժողովրդի համար վստահելի ընտրություններ: Իսկ նման հայտարարությունները թերեւս քաղաքական օրակարգը լցնելու խնդիր են լուծում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե
Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին
Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան
Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը
Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ
Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան
Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը
1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար
ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն
Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT