Երևան
12 °C
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է փաստաբանի ուղեկցությամբ ուղևորվել Քննչական կոմիտե:
Նա նշեց, որ իր խոսքերից հետ չի կանգնում, բայց մեղադրանքն ու մնացածը հասկանալու համար հարկավոր է ներկայանալ քննչական մարմիններին, և ինքը պատրաստվում է դա անել:
Մինչև այդ փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ Աջապահյանը 2 անգամ փորձել է մեքենան նստել Քննչական մարմին ներկայանալու համար, սակայն հոծ բազմության և քաշքշուկի պատճառով չի կարողացել դա անել:
Հավաքված հոգևորականներն ու քաղաքացիները հայտարարել են, որ դեմ են նման որոշմանը: Աջապահյանը, ի վերջո, փաստաբանի ուղեկցությամբ նստեց մեքենա, սակայն տեղում հավաքվածները հայտարարեցին՝ «էսքան արածը ջուրը չի լցվելու» և կանգնեցին մեքենայի առաջ՝ նշելով. «Մենք ենք որոշում, դուրս արի մեքենայից»:
Ինչպես հայտնի դարձավ, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
Ծառայությունը Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:
Ինչպես հայտնել ենք, իրավապահներն այս պահին Մայր Աթոռի տարածքում են, որտեղ էլ գտնվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ...»:
Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան: Լրագրողները հեռացվել են տարածքից, դուռը ներսից կողպվել է, գործողություններ են իրականացվում:
Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎահագն Չախալյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում և փոխանցվել ՔԿ. ՆԳՆ
Կոտայքում անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, «Օպել»-ով կողաշրջվել է, այնուհետ՝ հոսպիտալացվել
ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. Փաշինյանը հայտնել է՝ ինչպես է հոգևորականների կյանքի մասին տվյալներ ստացել
Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը
Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծո հետ է, ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ. Փաշինյան. տեսանյութ
Վարչապետը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ. լուսանկարներ
Փեսա ու աներ վիճել են, պատահական անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն իրենք են դանակահարվել
Բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Չախալյանը
ԵՄ բարձր ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Մասկը Թրամփի օրինագիծը «քաղաքական ինքնասպանություն» է անվանել
Ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ»-ը Թուրքիա իմ այցից եզրակացրել են, թե ՀԷՑ-ը վաճառվում է թուրքերին. Խուդաթյան
Արարատում «Օպել»-ը բախվել է ծառերին, ապա՝ բետոնե արգելապատնեշին․ կա 3 տուժած
Ըմբշամարտի Մ15 ԵԱ. Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժման վերջին հանդիպումը Երևանում` մեկնելուցս առաջ. Աննա Հակոբյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ
Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Խուդաթյանն ու Մորդյուն քննարկել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները և այլ հարցեր
Կրթվելը նորաձև է «Ստանիսլավսկիում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անժելա Սարաֆյանը Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում մարմնավորել է մոր կերպարը
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին
Իրանը բացել է իր օդային տարածքը ներքին և միջազգային չվերթների համար
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը
Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
«Հորիզոններ» ծրագրի պատվիրակությունը Գերմանիայում ուսումնասիրում է նորարարական գյուղատնտեսության փորձը
Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա 4 տուժած
Պակիստանում ռազմական ավտոշարասյան վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել
Մահացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը
Ստամբուլում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Լիտվայի տրանսպորտի նախարարը. ինչ պայմանավորվածություն կա
Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Վիզայի դիմումները քննելիս դիտարկվում են բոլոր տեղեկությունները, 2019թ․ սկսած նաև սոցհարթակների էջերի տվյալները
Հանդիպեցինք Արարատի և Վեդիի տարածքային կազմակերպությունների կուսակցականների հետ. Ալխաս Ղազարյան
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան
ԱԲ-ով ստեղծված կեղծ կայքով և X-ով ռուսական տիպի տեղեկատվական հարձակում ՀՀ-ի եվրոպական ընտրության դեմ. Փափազյան
Կանադան առևտրային բանակցություններ կառաջարկի ԱՄՆ-ին սահմանված հարկերի և մաքսատուրքերի ֆոնին
Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Ալեքսանյան
Մտնես «Ֆորբս»-ի ցուցակ, հետո էշ-էշ գնաս նստես, մնաս Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին. Մեհրաբյան
Վերջին 3 օրում վրացական Գեզի մաքսակետից դուրս եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար. Պապոյան
Orano-ի կողմից իբր թե ՀՀ տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄՆ
Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքի հերթական կեղծ հոդվածը տեղեկատվական գրոհի վառ օրինակ է. Բաղդասարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT