Երևան
12 °C
«Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Գերմանիայում գտնվող պատվիրակությունը շարունակում է մասնագիտական վերապատրաստման և փորձի փոխանակման իր հագեցած այցը՝ վերադառնալու նոր գիտելիքներով և մեթոդներով զինված:
Այս մասին հայտնել են հիմնադրամից:
«Հունիսի 24-ին մասնակիցները ծանոթացան Թրիսդորֆ- Տեխնիկական և Գյուղատնտեսական մասնագիտական դպրոցի կառուցվածքին, ծրագրերին ու Գերմանիայի կրթական համակարգին։ Շարունակելով նորարարական կրթական մոտեցումների ուսումնասիրությունը՝ նրանք այցելեցին Digital Agribusiness-ի Թվային գյուղատնտեսության կենտրոն (KoDA), որտեղ ներկայացվեցին կենտրոնի գործունեությունը, լաբորատորիաներն ու ագրոդրոնների կիրառման գործնական հարթակը։
Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը բաժանվեց երկու խմբի՝ գործնական պարապմունքների մասնակցելու նպատակով։ Մի խումբը հետևեց դաշտային մշակաբույսերի, իսկ մյուս խումբը՝ կենդանաբուծության և խոզաբուծության ուսումնական դասերին մասնագիտական քոլեջի ուսանողների հետ միասին։
Հունիսի 25-ին մասնակիցերը ծանոթացան էլեկտրոնային ուսուցման և գնահատման նորագույն մեթոդներին՝ ներկայացված Triesdorf-ի Ագրո-կրթական կենտրոնի կողմից ։ Ներկայացվեցին նաև «Կենդանաբուծություն» և «Բուսաբուծություն» առարկաների դասավանդման նյութեր, քննարկվեցին դրանց տեղայնացման հնարավորությունները Հայաստանի մասնագիտական դպրոցների համար։ Պատվիրակությունն այցելեց նաև կենդանաբուծական ֆերմաներ, ինչպես նաև Muessighof կաթնամթերքի ֆերմա, որտեղ ներկայացվեց կաթի արտադրության և վերամշակման ամբողջական ցիկլը։ Օրը եզրափակվեց մշակութային ծրագրով։
Հունիսի 26-ին այցերի հիմնական թեման գործնական կողմնորոշմամբ գյուղատնտեսական կրթությունն էր՝ համալսարանի, քոլեջների և արտադրական տնտեսությունների համագործակցության օրինակների ներկայացմամբ։ Պատվիրակության անդամները այցելեցին մի շարք ֆերմաներ՝ տեսնելով արդյունաբերության մասնակցությունը ուսումնական գործընթացին։ Այցի վերջում պատվիրակությունն ուղևորվեց Վյուրձբուրգ՝ քաղաքի պատմական կենտրոնում մասնակցելու գիդի ուղեկցությամբ շրջայցի, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Վյուրձբուրգի պալատը։
Այս այցը կարևոր ներդրում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի որակն ապահովելու ճանապարհին, քանի որ ուսուցիչները, վերադառնալով Հայաստան, իրենց գիտելիքներով կհարստացնեն դասավանդման պրակտիկան՝ ի նպաստ «Հորիզոններ»-ի սովորող-շահառուների, համայնքային ընտանիքների զարգացման և գյուղատնտեսության նորարարական վերափոխման»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ
Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան
«Տաշիր» առևտրի կենտրոնի ապակիների վրայից ապամոնտաժվում են Սամվել Կարապետյանին աջակցող պաստառները
Յունիբանկը դարձավ Ուրարտու ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Հուսանք՝ Լավրովի խոսքը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե ՀՀ-ում ահաբեկչության խրախուսում. Կոնջորյան
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Առաջիկա օրերին սպասվում են ամպրոպ, կարկուտ և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ
400 մլն դրամ արժեքով պետական գույքերը դարձել են Մայրապետյանի սեփականությունը. գործն ուղարկվել է դատարան
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար
Ռուբինյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից
Այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա. Կալաս
ԱԱԾ տնօրենի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Անդրանիկ Սիմոնյանին. վարչապետ
ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները․ նախարար
Կտրիճ Ներսիսյան, խնդրում եմ պարզաբանեք՝ Դուք խախտե՞լ եք կուսակրոնության ուխտը և արդյոք զավակ ունե՞ք. վարչապետ
Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկվել, մեքենան կողաշրջվել է․ կա տուժած
Հիմնահատակ քանդել, տրակտորով վրայով անցնել. Ավինյանը՝ Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների շենքերի մասին
Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանին. ցնցումները զգացվել են ՀՀ տարբեր բնակավայրերում ու Երևանում
«Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջապես ընդունված են․ քաղաքապետ
Պարոն Լավրովը լավ կանի չխառնվի ՀՀ ներքին գործերին, նույն խորհուրդը կտամ ՌԴ մյուս պաշտոնյաներին ևս. Միրզոյան
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով. տեսանյութ
Եթե Հայաստանը հեռանա եվրասիական գործընկերներից կամ դաշնակիցներից, դա դժվար թե օգուտ բերի. Լավրով
Դատախազության Դիլիջանի նստավայրում հանդիպել են Հայաստանի և Հունաստանի դատախազները
Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, դա ենթադրում է պարտավորություններ. Լավրովը՝ Միրզոյանի բացակայության մասին
Բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում. Փաշինյան
ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց եկեղեցու շուրջ իրավիճակը մտահոգիչ է. Լավրով
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գյումրիում. վարչապետը հրավիրում է
Հանքավանի հյուրանոցում անազատության մեջ պահվող գորշ արջը տեղափոխվել է խնամքի կենտրոն. լուսանկարներ
Այսօրվանից կգործարկվի Y.E.S. հարթակը. այն փոխարինելու է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհանին»
ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը
ԱԺ-ում կքննարկվի տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում տուգանքի կիրառման հարցը. Ավինյան
Ծիրանով բեռնված 863 բեռնատար հունիսին հատել է վրաց-ռուսական սահմանը և մտել ՌԴ տարածք․ Պապոյան
Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների վարկերը կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն մինչև վարույթի ավարտը
Ես այնտեղ էի և գիտեմ՝ որքան հետևողական էր Նիկոլ Փաշինյանը պայքարի մեթոդներում. Ղազարյանը՝ 2016-ի դեպքերի մասին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Պարտադիր պատերի տակ պետք է մա՞րդ գյուլլեր, որ համոզվեիք «սրբազան» կոչվածը ահաբեկիչ է. Չախոյան
Քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձի իրերում հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 5 ոսկե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում
Հոսանքի մինչև 6-ժամյա անջատումներ և պլանային աշխատանքներ 6 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT