Երևան
12 °C
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին:
Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի պարզաբանմամբ՝ դա կապված է եղել «Ռիելթերական գործունեության մասին» օրենքի նախագծի լրամշակման և քննարկումների հետ կապված ձգձգումներով:
Հաշվետու տարում կոմիտեն Ազգային ժողով է ներկայացրել 6 օրենքի նախագիծ, Կառավարության 18 որոշում, կոմիտեի ղեկավարի 5 հրամաններ են հաստատվել:
Կադաստրի կոմիտեի ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 4.5 մլրդ դրամ, կատարողականը՝ 96.2 տոկոս:
Կոմիտեի մատուցած ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8.7 մլրդ դրամ:
Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև կառուցվածքային, էլեկտրոնային համակարգի բարեփոխումները: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ 2019 թվականին Կադաստրի կոմիտե հասցեագրված ամբողջական դիմումների մոտավորապես 3 տոկոսն է եղել էլեկտրոնային համակարգերի օգնությամբ, մինչդեռ 2024 թվականին 955.000 դիմումների 45 տոկոսը ստացվել է բացառապես այդ համակարգով: Թղթային տարբերակով միայն տրամադրվում է արխիվային գործից կնքված պատճենը:
Կարևորվել է 2024 թվականի ավարտին «Անձնական գրասենյակ» ծառայության գործիքակազմի ներդրումը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում կառույցի ընթացիկ ծախսերը ճշտված պլանով կազմել են 597 մլն 12 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 588 մլն 899 հազար դրամ: Կատարողականը կազմել է 98,6 տոկոս: Գումարի մեծ մասը հատկացվել է աշխատողների աշխատավարձին և դրան հավասարեցված վճարներին:
Մնացած մասը հատկացվել է ընթացիկ ծախսերին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի 2024 թվականի պետական բյուջեի հատկացումներն ու իրականացրած աշխատանքները: ՀԾԿՀ-ին հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ծրագրի շրջանակում 2024 թվականին տրամադրվել է 1 մլրդ 117 մլն 300 հազար դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 90.9 տոկոսը:
Միջոցները հիմնականում ուղղվել են «Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման իրականացում» միջոցառմանը, որը կատարվել է 97.9 տոկոսով՝ պայմանավորված տնտեսումներով:
Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ հանձնաժողովը 2024 թվականին ապահովել է 1 մլրդ 466 մլն դրամի չափով պետական գույքերի հարկային և այլ եկամուտների մուտքեր ՀՀ պետական բյուջե:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2024 թվականին 1 ծրագրի և 9 միջոցառումների իրականացման համար փաստացի ծախսել է 16,9 մլրդ դրամ:
Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի խոսքով՝ «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում և տեղայնացում» միջացառմանը հատկացվել է 273,1 մլն դրամ, կատարողականը կազմել է 81,4 տոկոս:
«Շենքերի և շինությունների մատչելիություն և անձնագրավորում» միջոցառմանն ուղղված ծախսերի համար հատկացվել է 75 մլն դրամ, որը կատարվել է 49,8 մլն դրամի չափով:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորմամբ համակցված թղթերի մշակման համար հատկացված 298,5 մլն դրամն իրացվել է ամբողջությամբ: «Արդեն Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներն ու բնակավայրերը միկրոռեգիոնալ տարածական պլանավորման թղթի շրջանակում ունեն իրենց գլխավոր հատակագծերը՝ բացառությամբ երկու բնակավայրի, որոնք հաստատման փուլում են գտնվում»,- ընդգծել է նա:
Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովման միջոցառման շրջանակում 2024 թվականին իրականացվել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում նոր բնակելի թաղամասի և Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տների կառուցման աշխատանքներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին
Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. տեսանյութ
Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին
Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին
Իրանն ու Իսրայելը արդյոք կգնա՞ն լայնածավալ պատերազմի ճանապարհով. ինչպե՞ս կանդրադառնա տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում. բազմաթիվ օտարերկրացիներ չեն կարողանում գնալ իրենց երկրներ. տեսանյութ
Հույս ունեմ՝ 2026 թվականին Հայաստանը կունենա նոր կաթողիկոս. Արմեն Փամբուխչյան. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
Մեքենայի դռները ներսից փակել, դանակով սպառնացել, ծեծել, թալանել են զբոսաշրջիկին. տեսանյութ
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ
Գարեգին Բ-ն որ հեռանա, կարո՞ղ է ավելի վատ սցենար լինի, օրինակ՝ «Մարտի 1» անեն, գցեն Փաշինյանի վրա. տեսանյութ
Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում
300 հզր ժամկետանց ձուն ոչնչացված լինելու՝ կաշառքով կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման
Ալեն Սիմոնյանն ու Գունարս Կուտրիսը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների վերաբերող հարցեր են քննարկել
Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է զգոնություն պահպանել. հայտարարություն
2 տարում ոչինչ չեն պարզել. Արծվիկ Մինասյանի գլխավորած հանձնաժողովը ձախողել է աշխատանքները
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Արարատի մարզի գյուղերից մեկում երեխա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Հարկադրված վայրէջքների պատճառով հայերը հայտնվել են Բաքվում, Ադրբեջանի քաղաքացիները՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ
Նոր տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Գրիգորյան
Օրենքով կարգելվի մեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչ տեղադրելը
Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել
Սերտ համագործակցություն կա ԵՄ-ի հետ, մյուս կողմից խնդիր չունենք խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. վարչապետ
«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին
Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT