Երևան
12 °C
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում քննարկվում է պետության հոգածության և ուշադրության հարցը հուշարձան հանդիսացող եկեղեցիների նկատմամբ, ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է 2018 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված եկեղեցիների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կրոնական-մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:
2018 թվականից մինչ օրս ՀՀ պետական բյուջեի միջոցներով պատմամշակութային հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքների (ներառյալ՝ հնագիտական պեղումներ և գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերում) իրականացման համար հատկացվել է 3 մլրդ 143 մլն ՀՀ դրամ։
Մասնավորապես` 8 տարվա ընթացքում նշված հատկացումներից շուրջ 1 մլրդ 688 մլն ՀՀ դրամն ուղղվել է եկեղեցիների կամ եկեղեցական համալիրների վերականգնմանը, նորոգմանը և ամրակայմանը՝ ներառյալ 2025 թվականին նախատեսված միջոցները։
2018 թ.՝ 101.051.700 ՀՀ դրամ
Ոսկեվազի Սբ.Հովհաննես եկեղեցի, Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցի, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի, Քոբայրավանք, Սանահինի վանք, Տեղի Սբ Գևորգ եկեղեցի, Հոռոմի Սբ Հռիփսիմե եկեղեցի, Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի
2019 թ.՝ 48,704,800 ՀՀ դրամ
Դվին հնավայրի միանավ եկեղեցի, Սոլակի Սբ. Աստվածածին եկեղեցի, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի, Փարպիի Ծիրանավոր եկեղեցի, Մարտունու Հին Գետիկի վանք
2020 թ.՝ 60,337,300 ՀՀ դրամ
Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Մարմաշենի վանական համալիր, Հոռոմի Սբ Հռիփսիմե եկեղեցի, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի, Շատիվանքի վանական համալիր
2021 թ.՝ 50,914.400 ՀՀ դրամ
Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Հովհաննավանքի կից կառույցներ, Թարգմանչաց եկեղեցի, Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի
2022 թ.՝ 57,405.700 ՀՀ դրամ
Քոբայրավանքի սեղանատուն, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Գոշավանքի գավթի տանիքածածկերի նորոգում, Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատ և աշտարակներ, Երերույքի տաճար
2023 թ.՝ 146,552.800 ՀՀ դրամ
Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Սրվեղ վանական համալիր, Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Բագարանի Շուշանավանք, Տավուշ ամրոցի եկեղեցի, Տեղի Սբ Գևորգ եկեղեցի, Քոբայրավանքի սեղանատուն, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի
2024 թ.՝ 408,205.200 ՀՀ դրամ
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, Սրվեղի վանական համալիր, Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, Քոբայրավանքի Մարիամաշեն եկեղեցի, Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատ և աշտարակներ, Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Այգեշաի Թարգմանչաց եկեղեցի, Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցի
2025 թ.՝ նախատեսված է 814,570.660 ՀՀ դրամ
Պտղնու տաճար, Ծիրանավոր եկեղեց, Բյուրականի Սբ. Հովահաննես եկեղեցի, Թարգմանչաց եկեղեցի, Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Սեդվի վանական համալիր, Երերույքի տաճար, Շատիվանքի վանական համալիր, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցի, Գնդևազի Սբ․ Աստվածածին եկեղեցի, Սրվեղ վանական համալիր, «Տավուշ» ամրոցի պարիսպներ և եկեղեցի, Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի, Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի, Քոբայրավանք համալիր, Հաղպատ վանական համալիր, Պեմզաշեն եկեղեցական համալիր, Պեմզաշենի Սբ. Առաքելոց եկեղեցի
Միաժամանակ, պետություն-մասնավոր համագործակցությամբ վերջին երեք տարիներին վերականգնվել է կամ շարունակում է վերականգնվել 19 կրոնական բնույթի հուշարձան, որից 9-ը պատկանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 10-ը՝ պետությանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հուշարձաններ
Ծաղկաձորի Կեչառիսի վանք
Սոլակի Մայրավանք
Հրազդանի Մաքրավանք
Հարթավանի Սբ Աստվածընկալ վանքի գավիթ
Հարթավանի Սբ Նշան եկեղեցի
Մեղրիի Սբ Հովհաննես եկեղեցի
Ուշիի վանական համալիր
Գառնահովիտի Սբ Գևորգ եկեղեցի
Լուսաշողի Սբ Կարապետ վանք
Պետությանը պատկանող հուշարձաններ
Թալինի Կաթողիկե եկեղեցի
Քրդիկանցի Սբ. Աստվածածին եկեղեցի
Կարենիսի Սրբոց Առաքելոց վանք
Լորի Սբ Գևորգ եկեղեցի
Ծաղկաշենի Սբ Աստվածածին եկեղեցի
Վայոց ձորի Սբ Թադևոս եկեղեցի
Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցի
Կամարիսի Սբ Աստվածածին եկեղեցի
Երերույքի տաճար
Բարաբաթումի Սբ Հռիփսիմե եկեղեցի
Ընդ որում՝ եթե 2018 թվականին պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանը և պահպանությանը պետական բյուջեից հատկացվել է 127,2 մլն ՀՀ դրամ, ապա ներկայում այդ ցուցանիշը շուրջ 14 անգամ ավելացել է` 2025 թվականին կազմելով 1մլրդ 770 մլն ՀՀ դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետի խոսքը ազդակ է. սրբության պատրվակով քողարկված այլանդակությունները ջրի երես են դուրս գալիս. Վարդանյան
Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել
«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրություն. ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշ
Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Բերբոկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ. նա խոստացել է դռները բաց պահել բոլորի համար
Երևանի նորակառույցներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան
Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան
Իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին ևս ՀՀ մարզերում հանրային ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ
Լիվերպուլի երկրպագուների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի
Համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերություններին. Մհեր Գրիգորյան
Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ռուսաստանը Թուրքիայում հնարավոր է նոր դեսպան ունենա
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան
ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին
Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ
Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ
Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները
Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան
Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ
«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը
ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել
Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան
Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները
Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 2-ին
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս. վարչապետ
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել Վասակ Դարբինյանը
Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT