Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։
Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է.
«Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։
Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել է մարդկության պատմության և մշակութային զարգացման վրա։ Հայաստան-Իտալիա և հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն՝ նույնքան հին, որքան մեր պատմությունը։ Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Մեր հարաբերություններն այն տրամաբանությամբ են կառուցվում, որ մենք նույն արժեքներն ենք դավանում: Վստահ եմ, որ Դուք Ձեր գործունեության ընթացքում առաջնորդվում եք հենց այդ սկզբունքով՝ նպաստելով մեր երկրների և ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը»։
Դեսպան Ֆեռանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով. «Պարո՛ն նախագահ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ հատկացրած ժամանակի և ջերմ ընդունելության համար։ Արդեն շուրջ չորս ամիս է անցել այն օրվանից, երբ պատիվ ունեցա Ձեզ հանձնել իմ հավատարմագրերը։ Այսօր Ձեզ եմ ուզում փոխանցել նախագահ Մատարելլայի բարեմաղթանքներն ու անկեղծ բարեկամական խոսքերը։
Մեր առաջին հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած ջերմ խոսքերը ոգեշնչել են ինձ։ Այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ դրական և արդյունավետ հանդիպումներ Հայաստանի պետական կառույցների, կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Անձամբ զգացել եմ, թե որքան խոր և ամուր են մեր ժողովուրդների բարեկամական կապերը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։
Դեսպանը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում արձանագրված տեղաշարժերը տնտեսական համագործակցության ոլորտում։ Մասնավորապես նշվել է Հայաստանի և Իտալիայի գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացման նպատակով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման մասին։ Դեսպանը նաև անդրադարձել է մի շարք առաջիկա ծրագրերի, որոնք միտված են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացմանն ու նոր հնարավորությունների բացմանը։
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև նկատվող աշխուժացման առնչությամբ։ Նշվել է, որ զբոսաշրջիկների հոսքերի աճը վկայում է փոխադարձ հետաքրքրության և վստահության բարձր մակարդակի մասին։
Զրույցին մտքեր են փոխանակվել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում իրականացվող համագործակցության շարունակական զարգացմանը՝ ի նպաստ պատմամշակութային արժեքների պահպանման։
Զրույցի ընթացքում դեսպանը վստահեցրել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
Մեզ ինչ, ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները... տոնից դատելով՝ որոշել են գողական էլ գնան. Սաֆարյան
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
Ռիսկի մակարդակը բարձրանում է. Քելլոգը՝ ռուսական ռազմական օդակայանների վրա Ուկրաինայի հարձակման հետևանքի մասին
Եթե Սրբազանը ճիշտ է ասում, թե իրեն նման բաներ են ասել, ուրեմն արտաքին ուժերի ազդեցության գործակալ է. Ռուբինյան
Վահան Քերոբյանի եղբոր չարաշահումների հետևանքով անհարկի հատկացվել է 360 մլն դրամ. նախաքննության ավարտ
Ուզում եք ինչ-որ կուլիսային կառո՞ւյց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ ուզեք անեք, ու մեզ չհետաքրքրի. Խաչատրյան
Դանակահարություններ Երևանում. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռի գերեզմանատնից
Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում․ մանրամասներ
Եթե 2025-ի ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները կբարձրանար 1400 դրամով․ վարչապետ
2016 թվականին հնարավո՞ր էր մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել․ վարչապետ
Իլոն Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագիծը «զզվելի գարշանք» է անվանել
Քննարկվել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության ուղղությունները. Երևանի քաղաքապետն Իսպանիայում է
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 43 մլն դրամ
Ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի․ վարչապետ
ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի տրամաբանությունն է. վարչապետ
Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում
Պետք է խստիվ վերահսկողություն սահմանվի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն․ վարչապետ
Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը
Չեմ նեղվում, որ Թագուհի Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու. Ավանեսյանը հերքում է պահանջում
Պետք է ուղիղ և աներկբա ասենք՝ սիրելի՛ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք․ ՀՀ վարչապետ
Մահացել է Վահան Շիրխանյանը
Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. Նիկոլ Փաշինյան
2024-ի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ. վարչապետ
Երդումն ուրացած, պղծված հոգևորականը չի կարող հոգևոր սնունդ տալ իր հոտին. Չախոյան
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-Բալթյան երկրների հետ հարաբերություններին. կա պարզ պատճառ. Միրզոյան
Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Նիկոլ Փաշինյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները. ԱԱԾ
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք
ՔՊ վարչության նիստում քննարկվել են հանրային կարևորություն ունեցող և կուսակցական հարցեր. լուսանկարներ
Մակունցը Դեյվիդ Սալվոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների, խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում տարվող աշխատանքները․ Սարգսյանն ընդունել է Մարագոսին
Չեմ սոսկայ նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պաշարել էին ինձ. վարչապետը հերթական սաղմոսն է մեջբերել
Բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT