Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ հնարավոր կրակոցների արձակման հանգամանքները:
«2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 08:46-ին, Գյումրի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հիշյալ խանութի մոտ կան կոտրված ապակու կտորներ և մի քանի պարկուճներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ խանութ-սրահի դիմաց հայտնաբերվել է 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ: Խանութ սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել է 9 կրակոցի հետք, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ:
Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը, որով պարզվել է, որ ապրիլի 28-ին` ժամը 01:49-ի սահմաններում, նշված խանութ-սրահին է մոտենում չպարզված մակնիշի և պետհամարանիշի տրանսպորտային միջոց, որից հետո երևում են կրակոցի նմանվող լուսարձակումներ, որից հետո նշված մեքենան հեռանում է տարածքից։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Զննությամբ դեպքի վայրին հարակից բնակելի տներում, հանդիպակաց մայթեզրին գտնվող սպասարկման օբյեկտների ճակատային մասերում հրազենային վնասվածքներ, հետաքրքրություն ներկայացնող այլ հետքեր չեն հայտնաբերվել։
Առկա չեն տվյալներ նաև կրակոցներից տուժած անձանց մասին։
Կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն(ներ)ը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ նախնական վարկածի մասին խոսելը խիստ վաղաժամ է, քանի որ տուժած անձանց մասին տեղեկություն դեռ չի ստացվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը. Ավինյան
Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փակ դատական նիստ է նշանակվել
Դուք եկեղեցու կողքին չեք, ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` քաղաքական պարտնյորների կողքին եք. Ռուբինյան
Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան
Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին
Վարչապետի խոսքը ազդակ է. սրբության պատրվակով քողարկված այլանդակությունները ջրի երես են դուրս գալիս. Վարդանյան
Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել
«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրություն. ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշ
Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Բերբոկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ. նա խոստացել է դռները բաց պահել բոլորի համար
Երևանի նորակառույցներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան
Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան
Իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին ևս ՀՀ մարզերում հանրային ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ
Լիվերպուլի երկրպագուների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի
Համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերություններին. Մհեր Գրիգորյան
Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ռուսաստանը Թուրքիայում հնարավոր է նոր դեսպան ունենա
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան
ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին
Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ
Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ
Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները
Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան
Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ
«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը
ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել
Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան
Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները
Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT