Երևան
12 °C
Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հանդիսավոր սրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի հրաժեշտի արարողությունը:
Վարպետին վերջին անգամ ծափերով հրաժեշտ տվեցին ու թատրոնից դուրս ճանապարհեցին: Քոթանջյանին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն նրա հարազատներն ու ծանոթները, այլեւ անծանոթ մարդիկ եւ վերջինիս արվեստի սիրահարները:
Արտիստին հրաժեշտի արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Դերասաններ, որոնք առիթ էին ունեցել Քոթանջյանի հետ աշխատելու, միեւնույն բեմում երեւալու, այդ մասին խոսում էին մեծ պատվով ու ակնածանքով: Ոչ պակաս հիացմունքով էին խոսում Քոթանջյանի մարդ տեսակի՝ նրա զուսպ, բայց միեւնույն ժամանակ կոլորիտային ու գունեղ կերպարի մասին:
Դերասան Արթուր Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ չնայած արտիստի հետ միեւնույն բեմում խաղալու պատիվ չի ունեցել, սակայն ճանաչել է ու մեծ հարգանքով վերաբերվել:
Մալյան Թատրոնի դերասան Գեորգի Հովակիմյանն էլ նկատեց՝ Քոթանջյանը նախ, վարպետ էր, հետո՝ դերասան: «Չափազանց գրագետ, կարդացած ու ինտիլիգենտ մարդ էր, որը կարող էր օրինակ ծառայել յուրաքանչյուրին, ինչու չէ, նաեւ մեզ՝ դերասաններիս: Նրա հետ միասին աշխատելը մեծ բավականություն էր: Հիշում եմ՝ համատեղ նույն պրոյեկտում էինք աշխատում. «Ոսկեջրած ձկնիկը» ներկայացումն էր, խենթանալի յուրահատուկ մարդ էր, այնքա՜ն դրական հիշողություններ կան այդ օրերի հետ կապված»,- նշեց նա:
Դերասանի խոսքով՝ Քոթանջյանը շատ զուսպ ու օրինակելի մարդ էր. «Հումորը, ժպիտը, խոսքը, ամեն ինչն այնքան տեղին էր անում, ու դա հատուկ չէր, դա բեմադրված չէր, այլ նա էությամբ էր այդպիսին»: Գեորգի Հովակիմյանը նաեւ նկատեց՝ առիթ է ունեցել Ռաֆայել Քոթանջյանի որդու՝ Մայքլ քոթանջյանի հետ աշխատելու. «Ընտանիքներով էլ էինք կապված, իրար հաճախ չէինք տեսնում, բայց հարազատությունը կար»:
Խոսելով Քոթանջյանի մարդ տեսակի, նա մահով հերթական մեկ գույնի պակասի մասին՝ դերասանը նշեց՝ ինչպես էլ չլինի, բնությունը կրկին կծնի նրա ու մեր վարպետների նման տաղանդների:
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանն էլ հայտնեց, որ Քոթանջյանի հետ առիթ է ունեցել շփվելու, նախ, երբ դերասանն իր ծնողների հետ թատրոնում է աշխատել: «Բայց դա էական չէ, եթե անգամ ես նրան անձնապես չճանաչեի, իր արվեստն ու մարդկային տեսակը լիովին բավարար էին՝ նրան սիրահարվելու: Ինձ համար նա առաջին հերթին իբրեւ մարդ էր չափազանց գնահատելի. արվեստագետ, արտիստ, էությամբ գեղագետ: Շատ բարի եւ խորը մարդ էր: Իր կերպարը, իր տեսակը բացառիկ էր մեր քաղաքի համար, եւ դա ստեղծված կերպար չէր, ինքն էր այդպես»,- ասաց նա:
Թուխիկյանի կարծիքով՝ իր տեսակի մեջ հանճարեղ դերասան Ռաֆաել Քոթանջյանը եթե դրսում ապրեր ու ստեղծագործեր, առավել մեծ հաջողությունների հասներ: Վերջինս նաեւ հավելեց. «Ափսոս, որ վերականգնելի չեն նման կորուստները: Ցավում եմ, որ նոր սերունդը այնքան էլ լավ չի ճանաչում այս տեսակ մարդկանց»:
Կինոգետ Անետա Երզնկյանն էլ փաստեց՝ Քոթանջյանը կարողացել էր կերտել այնպիսի կերպարներ, որոնք անմոռանալի են:
«Իր կերպարն ինքնին հետաքրքիր էր, ուներ թեթեւ քողարկված ժպիտ, որով մարդկանց դիմավորում ու ճանապարհում էր, աչքերը տխուր էին: Բայց ես իրեն այսպես կբնութագրեմ՝ ծիծաղող մարդ, որը տխրություն ուներ աչքերում: Նա ինտելեկտի տեր մարդ էր ու այդ պաշարը դրսեւորվում էր թե՛ իր դերերում, թե՛ կյանքում, կենցաղում»,- եզրափակեց Երզնկյանը:
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1946 թվականին տեղափոխվել է Երևան։
1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Խաղացել է «Սատանայի ջրաղացը», «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն» և մի շարք այլ ներկայացումներում:
Ռաֆայել Քոթանջյանն իր յուրահատուկ խաղով հանդես է եկել «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Մաքսանենգություն», «Երեքի սրտերը», «Սպանություն Սանշայն-Մենորում», «Երեքի սրտերը 2», «Զվարճալի ուղևորություն», «Ծովահենների թագավորությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Ռոքսոլանա», «Կախարդուհու յոթերորդ մատանին», «Սերը չար է», «Քաոս» և մի շարք այլ ֆիլմերում:
Հիշեցնենք՝ սիրված արտիստի մահվան մասին հայտնի դարձավ հունիսի 13-ին, նա 80 տարեկան էր: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Իմ քայլը» հիմնադրամի նվերները «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին
Դավիթ Խուդաթյանն ու Մարկ Քուլսը քննարկել են ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը
Չենք կարող հաստատել խաղաղություն Հարավային Կովկասում՝ առանց սեղանի շուրջ ադրբեջանցի գործընկերների. Միրզոյան
Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել. Արարատ Միրզոյան
Ամեն խոսալուց Քոչարյանն իր քաղաքական դագաղի հերթական մեխն է մխում. Չախոյան
Գևորգ Պապոյանը Մասիսում ծանոթացել է ալյումինե մարտկոցների գործարանի արտադրական կարողություններին
Ընթացքի մեջ է Այրվածքաբանության ազգային կենտրոնի հիմնանորոգումը. Ավանեսյան
Կրեմլում կայացել է Պուտին-Ֆիդան հանդիպումը
Կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ նամականիշ է մարվել. լուսանկարներ
Քոչարյանն է որբացել, քանի որ Հեյդար Ալիևը չկա, մերժվածները 30 տարի իշխում էին, թող «բարաթը» բերեին. տեսանյութ
Տեղի է ունեցել 4000 հայի ցեղասպանվելուց փրկած ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված Ծղուկ բնակավայրի տարածքում լուսացույց է տեղադրվել
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության հանձնառությունը
Ֆրանսիան պատրաստ է ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. վարչապետն ընդունել է Ժան-Նոել Բարոյին
Վարչապետն ու Մոլչանն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք COP17-ին՝ ընդգծելով ռազմավարական նշանակությունը
Իրանի նախագահը կայցելի Հայաստան
Ովքեր են կվադրոցիկլի վթարից մահացած և վիրավորված անչափահաս աղջիկները. վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հանդիպել են «Իմ քայլը» հիմնադրամի մի քանի ծրագրի շահառուներն ու Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները
ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում
2 միլիոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է. տեսանյութ
Տեղի ունեցածը դարձրել են «գեո-մոլորակային աղետ», իսկ մենք իսկապես կատակում էինք. Մակրոն. տեսանյութ
Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնում է ավագանու քննող հանձնաժողովի ստեղծման գործընթաց. Գալջյան
Քարտ` ցանկացած վճարման և տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Մարմարիկում տեղի է ունենում 2-ամյա Տիգրանի հոգեհանգիստը
Ալեն Սիմոնյանը Երևանում բնակվող երիտասարդներին հրավիրում է հանդիպման
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամները. լուսանկար
Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ «Երևանյան երկխոսություն» 2025-ի ժամանակ արած հայտարարություններին
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 15 հարց է ընդգրկված
Արևմուտքից ցիկլոն է ներթափանցել. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակներում քննարկվել է ՏԿԵՆ-ՄԱԿ ԵՏՀ համագործակցության պորտֆելը
Մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին. Նիկոլ Փաշինյան
Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ. ԱԽ քարտուղար
ԱՄՆ-ի Դեյթոն քաղաքում շարունակվում են ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքները. Վահագն Ալեքսանյան
ՆԳ նախարարին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության բարձրագույն կոչում է շնորհվել
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025» մրցարշավ
Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի կնոջ կողմից ստացած ապտակի միջադեպը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Արարատ Միրզոյանը ստորագրել են 3 փաստաթուղթ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT