Երևան
12 °C
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:
Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Երկու երկրների ԱԳ նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի շրջանակում երկու երկրների պետական այրերի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի հետնամասում տեղի է ունեցել ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը՝ ի նշան երախտագիտության և Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ծովակալի հարազատները:
Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն 1915 թ.՝ Մուսա Լեռան հերոսամարտի ժամանակ, զբաղեցրել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալի պաշտոնը և վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով ֆրանսիական կառավարության հրամանին՝ միանձնյա որոշում է կայացրել օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավելի մուսալեռցիներ փրկվել են և տեղափոխվել Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:
«ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում նշեց, որ այսօր պատմական օր է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ: Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց, հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին շուրջ 4000 հայի փրկած ֆրանսիացի ծովակալին: Ավելի քան 13 տարվա դադարից հետո Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացնում ենք Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողը և տեղադրում նրա հուշատախտակը: Դարթիժ դյու Ֆուռնեն, լսելով բացառապես իր խղճի ձայնը, ցեղասպանվելուց փրկեց 4092 հայի. հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ֆրանսիացի մեծ մարդասերին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց, որ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեին և Միջերկրական ծովում Ֆրանսիայի երրորդ նավախմբի նավաստիներին, որոնք նրա հրամանատարությամբ փրկեցին ավելի քան 4000 հայի կյանք: Միաժամանակ հիշում ենք նաև Մուսա Լեռան հայերին, որոնք, 1915 թ. Օսմանյան կայսրությունում գործադրված բռնագաղթի փոխարեն, ընտրեցին դիմադրության ճանապարհը և կարողացան փրկվել:
ՀՀ ԱԳ նախարարն էլ իր խոսքում նշեց, որ իր համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ժամանակին Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելիս ուսումնասիրել է նաև այն մարդկանց գործունեությունը, որոնք, Հայոց ցեղասպանության ժամանակ վտանգելով իրենց կյանքը, օգնության ձեռք են մեկնել հայերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի խորհրդարանում նոր նախագահ կընտրվի
Իրանում ՀՀ դեսպանն ու Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ ուղղությունների
Պետբյուջեի միջոցներով Վանաձորում փողոցաշինական աշխատանք է մեկնարկել
Շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի. Գալջյանը՝ Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքի մասին
Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ լուրերը. Սաֆարյան
Ով է Աջապահյանը, իր ցնդաբանություններով լցնում է եթերը, մի՛ ֆետիշացրեք նրան կամ մի սառեցված սրբազանի. Ադամյան
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ՆԳ նախարարը նոր նշանակում է արել
Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հետ
Օդի որակի բարելավման Մադրիդի հաջողված փորձը կկիրառվի Երևանում. Ավինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել
Դիմելու եմ թագավորին՝ խնդրելու նախարարների հրաժարականը. Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս
Արփինե Սարգսյանը ՆԳՆ և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Կարելի է քեռակնոջ հետ կենակցել՝ պրոբլեմ չէ, բառը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ վարչապետի կիրառած «դոմփել» բառի մասին
Եկեղեցին զուգահեռ պետություն չէ՝ ընդդեմ պետության, ժողովուրդն իրավունք ունի միջամտել, եթե շեղում կա. Առաքելյան
Ինչն է Գարեգին Բ-ին կապում Ռուսաստանի հետ. ինչ դերակատարություն ունի նրա եղբայրը. Քոչինյանը մանրամասնում է
Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ
Քննարկվել են ՀՀ ՓՄՁ մրցունակության 2025-30 թթ․ ռազմավարական ծրագրի և գործողությունների նախնական տարբերակները
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ. հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարարն ու Բերիս Էքինջին
Փաստորեն, բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց այն բարձրաձայնելը, հարց տալը պիղծ է. Սաֆարյանը՝ Լիլիթ Գալստյանին
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք
34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին. երեխան հիվանդանոցում է
Եկեղեցին, ի վերջո, ստիպված է լինելու պատասխաններ տալ իր հետևորդներին. Խանդանյան
«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերանորոգված ու վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավելի մեծ մեղք է համ կուսակրոնության ուխտը, համ սեփական զավակներին ուրանալը. Չախոյան
Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում. Բաբայան
Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ուրույն տեղ ունի. նախագահը՝ Պանկուկին
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Կարանտինային վնասատուների հայտնաբերման հարցը ուսումնասիրվում է. ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորի արգելքի մասին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը
Քոչարյանասերժական չինովնիկներին օգնականներ լինելով՝ դուք եք օժանդակել կոռուպցիայի կերտման պրոցեսին. Խաչատրյան
Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի. Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Բ-ի մասին
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին
Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի ավագանու «Հանրային ձայն»-ի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա. վարչապետը՝ Ֆաբրիս Պանկուկին
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 3-ին
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
Բաբաջանյանը հրապարակել է Վազգեն Առաջինի դեմ ՀՅԴ-ի կողմից բռնության և բռնության սպառնալիքի փաստագրված դեպքերը
Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT