Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով՝ հետ շպրտվել: Այժմ էլ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ չունի՝ ի տարբերություն հակառակորդի, որն արդեն իսկ հայտարարել է 4 զոհի մասին։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է ուղեցույց՝ ինչպես տարբերակել իրական եւ կեղծ լուրերը:
Սահմանային լարվածությունն ուղեկցվում է ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներով ու վերջիններիս կողմից տարածվող ապատեղեկատվություններով։ Որպես կանոն՝ դրանք ուղեկցվում են հայկական զինված ուժերում կորուստների մասին կեղծ թվերի հրապարակմամբ. դրա վառ օրինակը երեկ Դավիթ Գրիգորյան անունով օգտատիրոջ կողմից տարածվող լուրն էր՝ 30 հայ զինվորների մահվան մասին։ Նկատենք, որ նման լուրերը հաճախ տարածվում են մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերում։
Այսօրինակ կեղծ լուրերի նպատակը մեկն է՝ ապակողմնորոշել լսարանին և առաջացնել խուճապ։ Սադրանքներին չտրվելու համար կարևոր է պահպանել համացանցից օգտվելու մի քանի պարզ կանոններ։
Պաշտոնական աղբյուրեր
Առաջին և ամենակարևոր կանոնը, որը պետք է պահպանել սահմանային լարվածության օրերին, հետևել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին, այն է՝ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրություններ բաժինը, ՊՆ ֆեյսբուքյան էջը և մամուլի քարտուղարի անձնական էջը: Ինչպես նաև ՀՀ արտաքին գործերին նախարարության պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջը, մամուլի քարտուղարի էջը:
Արցախի Հանրապետության և սահմանային լարվածության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է օգտվել Արցախի ՊՆ և ԱԳՆ պաշտոնական կայքերից։ Ինչպես նաև կարող եք հետևել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջին։
Պետք չէ հավատալ, առավել ևս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան։ Հատկապես սահմանային լարվածության ակտիվացման ժամանակ ադրբեջանական լրատվականները կարող են տարածել իրենց նպատակահարմար տեղեկատվություն։ Տարածելով նրանց տրամադրած ինֆորմացիան՝ դուք մաս կդառնաք ադրբեջանական քարոզչության։
Բացի ակնհայտ ադրբեջանական աղբյուրներից, կան նաև հայալեզու և ռուսալեզու կայք-էջեր, որոնք իրականում ղեկավարվում են հակառակորդիկ կողմից և կրկին զբաղվում խուճապի տարածմամբ։ Դրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մոռացված հին լուրեր
Հաճախ կարող ենք հանդիպել մի քանի տարվա վաղեմություն հրապարակումների, որոնք ներկայացվում են որպես նորություն՝ ձեզ ապակողմնորոշելու համար։ Թյուրիմացությունից խուսափելու համար՝ կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Բայց կան կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։
Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։ Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache), ինչպես նաև archive.org կայքից։
Այս օրերին կարող ենք հանդիպել կեղծ տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի, որոնք գրում են հայատառ, և, թվում է՝ տիրապետում են շատ կարևոր ինֆորմացիաների, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են, որոնք կոտրել են հայկական էջեր։ Այս դեպքում կրկին խորհուրդ ենք տալիս հետևել պաշտոնական աղբյուրներին, իսկ տարածվող լուրը տրամադրել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»։ Մենք հնարավորինս արագ կպարզենք լուրի իսկությունը և կհայտնենք ձեզ դրա մասին։
Կարևոր է նաև երկխոսության մեջ չմտնել ձեզ անծանոթ և կասկածելի թվացող օգտատերերի հետ, որոնք հարցուփորձի միջոցով կցանկանան տեղեկատվոթյուն կորզել ձեզանից տիրող իրավիճակի մասին։
Հաջորդ կարևոր քայլը տեղեկատվության ստուգումն է օնլայն գործիքների միջոցով։ Որպես կանոն՝ ադրբեջանական ապատեղեկատվությունները կարելի է բացահայտել Google Image Search-ի միջոցով, քանի որ այս օրերին հաճախակի տարածվում են կեղծ լուսանկարներ՝ հատկապես զոհված զինվորների։ Ծրագրի օգտագործումը պարզ է՝ հավելվածում ներբեռնեք լուսանկարը և տեսեք, թե որտեղ և ինչ համատեքստում է տվյալ լուսանկարը նախկինում կիրառվել:
Լուսանկարների վրա մկնիկի աջ կոճակի հպմամբ պետք է ընտրել Search Google for this Image-ը։
Արդյունքում, եթե տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում հրապարակված տեղեկության կամ այլ վայրում արված լուսանկարի հետ, որը փորձում են որպես նոր փաստ տարածել։
Լուսանկարներում երևացող մարդկանց ճշգրիտ իդենտիֆիկացիա կատարելու համար կարելի է օգտվել Yandex որոնողական համակարգից՝ նկարի հղումը դնելով որոնման համար նախատեսված դաշտում։
Այդկերպ կտեսնեք, թե տվյալ լուսանկարը երբ և որտեղ է առաջին անգամ հրապարակվել։ Հաճախ այդ լուսանկարները մի քանի տարվա հնության են և ներբեռնված հայերի շրջանում ոչ շատ տարածված սոցիալական ցանցերից։
Տարածվող տեսանյութերի իսկությունն ու հրապարակման ճիշտ ամսաթիվը հասկանալու համար կարող եք օգտվել Youtube DataViewer-ից։
Այս գործիքը հնարավորություն կտա ստուգել, թե նախկինում երբ և որ հարթակում է հրապարակված եղել տվյալ տեսանյութը։
Եթե հանդիպում եք տեսանյութի՝ հին ամսաթվով հրապարակմանը, ապա այն կեղծ է և ձեզ մոլորեցնելու հերթական փորձը։
Տեսանյութերը հաճախ կարող են մոնտաժված լինել, այս դեպքում աշխատանքը բարդանում է։ Խորհուրդ ենք տալիս այդ պարագայում խուսափել կոնտենտը տարածելուց և ուղարկել այն ՀՀ Ագային անվտանգության ծառայությանը։
Խմբերում տարածվող ֆեյք լուրեր
Ինչպես արդեն նշեցինք՝ կեղծ լուրերի տարածման հիմնական գործիքները մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերն են։ Եթե դուք ունեք ակտիվ խումբ, ապա ժամանակավորապես փակեք հրապարակումներ անելու հնարավորությունը բոլոր մասնակիցների համար՝ բացառությամբ ադմինիստրատորների և մոդերատորների, և ֆիլտրեք խմբում հրապարակվող տեղեկատվությունը։ Թույլ մի տվեք տարածել խուճապ առաջացնող և կասկածելի լուրեր ձեր հարթակում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Իմ քայլը» հիմնադրամի նվերները «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին
Դավիթ Խուդաթյանն ու Մարկ Քուլսը քննարկել են ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը
Չենք կարող հաստատել խաղաղություն Հարավային Կովկասում՝ առանց սեղանի շուրջ ադրբեջանցի գործընկերների. Միրզոյան
Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել. Արարատ Միրզոյան
Ամեն խոսալուց Քոչարյանն իր քաղաքական դագաղի հերթական մեխն է մխում. Չախոյան
Գևորգ Պապոյանը Մասիսում ծանոթացել է ալյումինե մարտկոցների գործարանի արտադրական կարողություններին
Ընթացքի մեջ է Այրվածքաբանության ազգային կենտրոնի հիմնանորոգումը. Ավանեսյան
Կրեմլում կայացել է Պուտին-Ֆիդան հանդիպումը
Կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ նամականիշ է մարվել. լուսանկարներ
Քոչարյանն է որբացել, քանի որ Հեյդար Ալիևը չկա, մերժվածները 30 տարի իշխում էին, թող «բարաթը» բերեին. տեսանյութ
Տեղի է ունեցել 4000 հայի ցեղասպանվելուց փրկած ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված Ծղուկ բնակավայրի տարածքում լուսացույց է տեղադրվել
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության հանձնառությունը
Ֆրանսիան պատրաստ է ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. վարչապետն ընդունել է Ժան-Նոել Բարոյին
Վարչապետն ու Մոլչանն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք COP17-ին՝ ընդգծելով ռազմավարական նշանակությունը
Իրանի նախագահը կայցելի Հայաստան
Ովքեր են կվադրոցիկլի վթարից մահացած և վիրավորված անչափահաս աղջիկները. վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հանդիպել են «Իմ քայլը» հիմնադրամի մի քանի ծրագրի շահառուներն ու Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները
ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում
2 միլիոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է. տեսանյութ
Տեղի ունեցածը դարձրել են «գեո-մոլորակային աղետ», իսկ մենք իսկապես կատակում էինք. Մակրոն. տեսանյութ
Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնում է ավագանու քննող հանձնաժողովի ստեղծման գործընթաց. Գալջյան
Քարտ` ցանկացած վճարման և տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Մարմարիկում տեղի է ունենում 2-ամյա Տիգրանի հոգեհանգիստը
Ալեն Սիմոնյանը Երևանում բնակվող երիտասարդներին հրավիրում է հանդիպման
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամները. լուսանկար
Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ «Երևանյան երկխոսություն» 2025-ի ժամանակ արած հայտարարություններին
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 15 հարց է ընդգրկված
Արևմուտքից ցիկլոն է ներթափանցել. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակներում քննարկվել է ՏԿԵՆ-ՄԱԿ ԵՏՀ համագործակցության պորտֆելը
Մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին. Նիկոլ Փաշինյան
Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ. ԱԽ քարտուղար
ԱՄՆ-ի Դեյթոն քաղաքում շարունակվում են ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքները. Վահագն Ալեքսանյան
ՆԳ նախարարին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության բարձրագույն կոչում է շնորհվել
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025» մրցարշավ
Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի կնոջ կողմից ստացած ապտակի միջադեպը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Արարատ Միրզոյանը ստորագրել են 3 փաստաթուղթ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT