Ադրբեջանն այս անգամ կհարձակվի Արցախից հյուսիս եւ հարավ ընկած ուղղություններով. փորձագետ

28/02/2017 schedule12:52

Ադրբեջանի կողմից հաջորդ հարձակումը տեղի կունենա Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո: Եթե լինի ընտրություններից առաջ, ապա մեծ նվեր կլինի ՀՀԿ-ին: Իսկ եթե հետո՝ թեստ կլինի նոր ընտրված խորհրդարանի համար: Ընդ որում, Ադրբեջանի հաջորդ հարձակումը կլինի ոչ թե Ղարաբաղի դեմ, այլ՝ Արցախից հյուսիս եւ հարավ ընկած ուղղություններով: Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ընդհնանուր առմամբ՝ Ադրբեջանի հարձակումները չեն համապատասխանում ռազմական տրամաբանությանը: Դրանք պայմանավորված են ներքաղաքական վիճակով, փորձ են՝ լուծելու ներսում առկա տնտեսական խնդիրները: Իրականում Ադրբեջանի համար կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ զուտ հարձակումը: Սրանով հանդերձ՝ միայն այդ երկիրն է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության առաջին սպառնալիքը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ համար ներքին կայունության համար կոռուպցիան ամենամեծ սպառնալիքն է հանդիսանում: Ապրիլյան պատերազմից հետո սա առավել պարզ դարձավ»,- նկատեց բանախոսը:

Ռիչարդ Կիարկոսյանը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները շատ քիչ լծակներ ունեն ազդելու Ադրբեջանի վրա: Նրա խոսքով, ոչ ոք եւ ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին՝ հերթական հարձակումը նախաձեռնել: Ավելին, այդ երկրի նկատմամբ ճնշումների բացակայությունն ավելի ու ավելի է սրում իրավիճակը:

«Միակ երկիրը, որ կարող է կասեցնել էսկալացիան, Ռուսաստանն է: Մենք պետք է ակնկալենք նրա ջանքերը՝ լարվածությունը մեղմելու տեսանկյունից: Ամեն դեպքում, Մոսկվայի համար հերթական էսկալացիան ձեռնտու չէ: Մոսկվան գիտի, որ սպառնալիքը գալիս է Բաքվից, բայց, ցավոք, օգնում է Բաքվին: Ադրբեջանը նավթ է վաճառում, իսկ Ռուսաստանը՝ զինամթերք: Ստացվում է, որ մեր միակ ներուժը մնում է ինքնապաշտպանությունը»,- փաստեց քաղաքագետը:

Կրկին անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ Հայաստանը չփորձեց ամբողջությամբ ներգրավվել ռազմական գործողություններին: Չկիրառվեցին «Իսկանդերները», մինչդեռ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի վերջին տարիների միակ հաջողությունն էր: Այդ երկրի ռազմական ներուժն այս անգամ հստակ նպատակներ ուներ: Մինչեւ ապրիլ նրանք հարձակվում էին հարձակվելու համար, իսկ ապրիլին նպատակ ունեին հարձակվել եւ որոշակի տարածքներ գրավել: Վերջին հարձակումը թեստ էր, նրանք փորձում էին մեզ, նախապատրաստվում հերթական հարձակման: Այս փորձը Հայաստանը հաջող անցավ»,- ամփոփեց բանախոսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11624 դիտում

Քննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը. Ավինյան

Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փակ դատական նիստ է նշանակվել

Դուք եկեղեցու կողքին չեք, ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` քաղաքական պարտնյորների կողքին եք. Ռուբինյան

Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան

Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

Վարչապետի խոսքը ազդակ է. սրբության պատրվակով քողարկված այլանդակությունները ջրի երես են դուրս գալիս. Վարդանյան

Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել

«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրություն. ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշ

Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Բերբոկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ. նա խոստացել է դռները բաց պահել բոլորի համար

Երևանի նորակառույցներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան

Իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին ևս ՀՀ մարզերում հանրային ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց

Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

Լիվերպուլի երկրպագուների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

Համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերություններին. Մհեր Գրիգորյան

Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ռուսաստանը Թուրքիայում հնարավոր է նոր դեսպան ունենա

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան

ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին

Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ

Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ

«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը

ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան



OSZAR »