Երևան
12 °C
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Պտղնիի նախկին գյուղապետի և որդու ձերբակալման վերաբերյալ հրապարակումներին և գրառումներին, որոնցում վերջիններս ներկայացվել են որպես իր «հովանավորյալներ»:
«Հերթական հերքման փոխարեն.
Եթե Հովսեփ Խուրշուդյանը չապացուցի, որ տվյալ ձերբակալված անձինք իմ «հովանավորյալներն են», ապա իրավացիորեն ես կարող եմ պնդել, որ նա նվազագույնը պրիմիտիվ «զրպարտիչ է և բանսարկու», որ կանխամտածված, հետևողականորեն զրպարտում է ինձ և փորձում սևացնել իմ բարի համբավը։
Ընդ որում, ինչպես նյութի բովանդակությունից կարող ենք տեսնել, նախաքննական մարմինը, բացի Պտղնիի նախկին գյուղապետից և նրա որդուց, նույնիսկ չի հրապարակել մյուս երեք անձանց անունները, և հանրությանը, այդ թվում՝ ինձ, հայտնի չեն նրանց անունները, սակայն ՀԽ-ն արդեն որոշել է, որ նրանք բոլորն իմ «հովանավորյալներն» են։
Ըստ այդմ՝ առաջարկում եմ սույն գործչին՝ իր բարձրաձայնած հովանավորչության և մյուս փաստերով, դիմել նախաքննության մարմին։ Դա անհրաժեշտ է, որպեսզի այդ մտահոգությունները ևս դառնան այս գործով քննության առարկա և վստահաբար կհերքվեն, քանի որ, բնականաբար, չկա նման բան, և այդժամ ես արդեն կարող եմ հաջորդիվ նման հրապարակման պարագայում «սուտ մատնության» փաստով հաղորդում ներկայացնել դրա հեղինակի դեմ։
Իսկ իմ մասով իրականությունն այն է, որ Պտղնիի նախկին գյուղապետի գործունեության առնչությամբ ես դեռևս Կոտայքի մարզպետի կարգավիճակում բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել իրավապահներին վերջինիս կողմից Պտղնիի վարչական տարածքում (նաև՝ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքներում) հողաշինական, քաղաքաշինական և համայնքային հողերի աճուրդների ոլորտներում բազմաթիվ առերևույթ իրավախախտումների փաստերի հիման վրա (փաստաթղթերն ու ապացույցներն առկա են):
Ենթադրում եմ՝ ձերբակալությանն առնչվող քրեական վարույթի նյութերում նաև այդ հաղորդումների փաստերն են քննության առարկա հանդիսանում։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է սույն «հանրային գործիչն» ինձ թիրախավորել և պարբերաբար նման կերպ մերկապարանոց և մտացածին մեղադրանքներ հնչեցնում, ապա կրկնեմ հերթական անգամ՝ ամեն ինչ առավել քան հստակ է. իր մտերիմ անձին կենսաթոշակի անցնելու հիմքով ազատել ենք ՊՎԾ-ից, որ օրենքով սահմանված կարգով՝ այդ մասին ծանուցումն ստանալու պահից սկսել է իմ և Ծառայության հասցեին զրպարտանքի ու բանսարկության մի արշավ։
Այս պահին նաև տվյալ անձի կողմից հնչեցրած մերկապարանոց պնդումների հերթական փաստերով Վարչական դատարանում դատական վարույթ է ընթանում իմ հայցի հիման վրա։
Բոլոր այս և բազմաթիվ այլ «փաստերի» հետ կապված Հ.Խուրշուդյանի հետ առիթ ենք ունեցել խոսելու և պարզաբանումներ տալու թե՛ առանձին, թե՛ հանրային այս հարթակի միջոցով։ Ինչպես նաև խնդրո առարկա «Գնդասար» ՓՀԷԿ-ին վերաբերող նյութի կապակցությամբ դեռևս մեկ տարի առաջ պաշտոնական հերքում եմ տարածել։
Սակայն սույն գործիչն իր հրապարակման տակ տեղադրել է բուն հոդվածը, որտեղ նաև ընդամենը «ըստ տարածված լուրերի»՝ իմ մասով են ենթադրություններ շարադրել, սակայն դրան վերաբերող նույն լրատվականում հրապարակված իմ հերքումն իհարկե շրջանցել և հարկ չի համարել տեղադրել առնվազն տեղեկատվության տարածման առումով դույզն-ինչ օբյեկտիվ գտնվելու համար։
Ահա այսպիսի հանրային գործիչ և «հանրային վերահսկողության» խտրական, կանխակալ ու թիրախավորող իմիտացիա։
Հ.Գ. Հաջորդիվ Հ.Խ-ի կողմից նմանատիպ զրպարտանքի դեպքում կրկին ստիպված կլինեմ դիմելու Դատարան հերքման պահանջով և բարոյական վնասի փոխհատուցման հայցով։
Բարի հանգստյան օրեր բոլորիս»,- գրել է նա՝ հրապարակելով սքրինշոթեր։
Եվ Իրանից փախստականների, և լոգիստիկ ու էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր. Մհեր Գրիգորյան
Ազատազրկում է սահմանվում նրանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի. Իոաննիսյան
ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան
Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան
Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում
Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն
Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան
Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան
Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ
Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան
«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է
Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին
Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան
Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան
Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում
Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան
Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար
Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի
«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ
Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյան
Որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցին չի թիրախավորում, գծվել են սահմաններ, կեղծիքը չպետք է լինի երկրում. Ավանեսյան
ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար
ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են հավաքվել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Կարապետյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու մասին որոշում կա, կալանքի մասին միջնորդություն է ներկայացվել
Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա կազատազրկվի 5,5 տարով
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանին սպասվող նոր հարվածի մասին, կոչ արել լքել քաղաքի հարավը
Պղծված, պոռնկաբարո տերտերները կա՛մ կգնան սուսուփուս առանց խայտառակվելու, կա՛մ խայտառակված. Մկրտչյան
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու մասին որոշումը
2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. Գևորգ Պապոյան
Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ
Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից գանձել 8 անշարժ գույք, 1,5 մլրդ դրամ
Հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք. Մարիա Կարապետյան
Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը. պատճառները հայտնի են
Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով
Սյունիքի հետ կապված վտանգ չկա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան
Հիմք կա մտածելու, որ ՀՀ-ում ուզում են հանրային դժգոհություն առաջացնել. վարչապետը՝ ՀԷՑ-ի մասին
Ես ավելին էի սպասում, քան մաշված, փչացած սոլովլյով-կիսելյով-մարգո-զախարովա ձայնասկավառակը միացնելը. Աբրահամյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT