Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան

30/05/2025 schedule19:47

Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ, որոնց մեծ մասին հասարակությունը երբեք չի տեղեկանա։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ մանրամասնելով.

«Որպես նախկին ճեմարանական՝ քչերը կարող են իմանալ այն, ինչ ինձ հայտնի է։ Քչերն ունեն պատկերացում, թե ինչ է իրականում կատարվում եկեղեցու ներսում. ով ում քեռու կամ քեռու կնոջ հետ է քնում ու արթնանում։ Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ, որոնց մեծ մասին հասարակությունը երբեք չի տեղեկանա։

Առաջին ծանր հիասթափությունը եկավ 1995 թվականին։ Ավարտելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզու կրթական ծրագիրն ու Մուրադ Ռաֆայելյան վարժարանը՝ վերադարձա Հայաստան և ընդունվեցի Գևորգյան ճեմարանի երրորդ կուրս։ Սրբակենցաղ մխիթարյան հայրերի կողքին ապրելուց հետո հայտնվեցի մի իրականության մեջ, որը խորթ էր ճեմարանի մասին մեր բոլորի պատկերացումներին։

Օրինակ՝ աղոթասիրությունը, որ Մխիթարյանների միջավայրում կենսակերպ էր, այստեղ հաճախ ծաղրի էր արժանանում։ Երբ ամեն առավոտ ժամերգությունից շատ առաջ գնում էի մայրավանք՝ միայնակ աղոթելու, դառնում էի հեգնանքի ու ծաղրի առարկա։

Իհարկե, Գարեգին Ա-ի գահակալությունից հետո որոշ դրական փոփոխություններ եղան։ Բայց այն, ինչ ապրեցի մեկ ուրիշ անգամ, իսկապես ցնցող էր։

Երեք սարկավագներ, որոնք այսօր եպիսկոպոսներ են և ակտիվ քաղաքական-հասարակական գրառումներ են անում, բռնվել էին բացահայտ ու անպատշաճ վիճաբանության ճեմարանի այն ժամանակվա տեսուչ Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի հետ։ Արաբաջյանը, հիշեցնեմ, ամուսնացած էր, ուներ երեք զավակ և վաղուց հաստատվել է Նյու Յորքում։ Վեճի ընթացքում հնչում էին ամենավերջին հայհոյանքները, որոնք անհամատեղելի էին ո՛չ հոգևորականի կերպարին, ո՛չ քրիստոնեական բարոյականությանը։

Դա եղավ վերջին կաթիլը։ Այդ օրը ես լքեցի ճեմարանը և երբեք չվերադարձա։ Գարեգին սրբազանը՝ այժմ արդեն Ամենայն հայոց կաթողիկոսը, որոշեց «պատժել» ինձ՝ առաջարկելով առաջին կուրսից կրկին սկսել ուսումս Սևանի Վազգենյան դպրանոցում։ Ես առանց վարանելու ընդունեցի այդ առաջարկը և անցա առաջ։

Ի՞նչ եմ ուզում ասել։

Եկեղեցին լավատեղյակ է իր ներքին խնդիրներին։ Շատերը լուռ ամաչում են այդ ճշմարտություններից, շատ եպիսկոպոսներ ապրում են իրենց կանանց ու երեխաների հետ՝ թաքցնելով այդ հանգամանքը։ Բայց խնդիրը այլ տեղում է։ Եկեղեցին պետք է ունենա բավարար ուժ, համարձակություն և իմաստնություն՝ ինքն իր ներսում ձևավորելու բարեփոխումների օրակարգ։

Բարեփոխման շարժիչը եկեղեցու ներսից պետք է գա՝ ոչ դրսից պարտադրված, ոչ քաղաքական շահարկումների արդյունքում։

Եկեղեցուն պետք չէ խառնվել։ Այն պետք է փրկել ներսից, խոնարհությամբ և պատասխանատվությամբ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3902 դիտում

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան

Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան

Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ

Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել

Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս ՊՈՒ-ի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ

ՀՀԿ-ի սև հումորի թիրախը, կարծես թե, իրենց իսկ թեկնածուն է․ Ալխաս Ղազարյան

2008 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մերժեց Գարեգին Բ-ի միջնորդությունը Քոչարյանի հետ «երկխոսության» առումով

Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին

Հուսանք՝ գոնե մեծարգո տիար Տեր-Պետրոսյանին Վեհափառ Տերը հայտնել է՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան

Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը

Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան

Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը

Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է

Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա

«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել

Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի

Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները

Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի



OSZAR »