Երևան
12 °C
2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և ըստ այդմ՝ այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է:
Ի՞նչ նպատակ ունի այն, և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող քննարկումներին. այս և այլ հարցերի է Աննա Հակոբյանը պատասխանել «Հեռանկար»-ի տաղավարում:
«Հերթական այցի ժամանակ, երբ ես գտնվում էի շատ հզոր մի պետության սահմաններում, մայրաքաղաքում և իմ աչքով տեսա՝ ինչպես են ապրում, սովորաբար մարդիկ ասում են՝ ապագայում է այս պետությունն ապրում, ես, այդ ամենը տեսնելով, մտածեցի՝ ակնհայտ է, որ մեր բոլոր խնդիրների պատճառը կրթության պակասն ու բացն է, որ ունենք մենք մեր կրթության, մտածողության մեջ, գիտելիքի պակասն է:
Այդ մտքերը երկար գլխումս խմորվեցին, խմորվեցին, թեև շատ այլ մտքեր էլ են խմորվում հատկապես պատերազմից հետո, երբ շատ հարցեր են առաջանում, և ուզում ես այդ հարցերի պատասխանը գտնես, և վերջապես տարիների փնտրտուքից հետո այդ մեկ այցը ինձ համար ամբողջացրեց պատկերը, որ բոլոր խնդիրներն ու հարցերի պատասխանը մեկն է՝ կրթությունը, ինչ-որ իմաստով նաև դրա պակասը:
Բայց ես չնախաձեռնեցի հենց էդպես շարժում և միտք էլ չունեի: Իմ ամենաառաջին միտքն այն էր, որ ամենատեսանելի մասը, ինչպես այս բրգի գագաթը, ինչպես ասում են, հանրային միջավայրն է, որը ուղիղ կապ ունի կրթական մակարդակի և բարեկրթության մակարդակի հետ:
Եվ ես որպես առաջին քայլ շատ վախվորած հրավեր արեցի այն մարդկանց, որոնք ինչ-որ չափով հանրային միջավայրում, որը հեռուստատեսությանն այնքան էլ չի վերաբերում, թեև իսկապես վերաբերում էլ է, բայց քանի որ սոցցանցերը շատ մեծ տեղ են գրավում մեր կյանքում, հենց սոցցանցերի աշխարհում մթնոլոտի վերաբերյալ քննարկում անելու հրավեր արեցի:
Իսկապես վախվորած էր իմ հրավերը, ես չգիտեի՝ մարդիկ ինչպես կարձագանքեն նման թեմա քննարկելու իմ առաջարկին:
Եվ առաջին հանդիպումը տեղի ունեցավ, և իմ ուղերձը հետևյալն էր՝ չե՞նք կարող արդյոք ինչ-որ բան մտածել, որպեսզի մեր միջավայրը փոխվի, մեր հանրային խոսքի որակը փոխվի: Արդյո՞ք դա կրթության հարց է, և եթե այո՛, ինչ կարող ենք անել, եկեք միասին մտածենք»,- ասաց Աննա Հակոբյանը:
Ըստ նրա՝ հենց այդպես է սկսվել, և «Կրթվելը նորաձև է» անունը բխել է հանդիպումներից:
«Ընդհանրապես ինքը շարժում է դարձել հանդիպումների բերումով: Ընդ որում՝ ես 1 հանդիպումից առավել պլանավորում չունեի, և դա եղավ պահանջարկ: Ես հասկացա, որ ուղղակի հասունացած է այդ քննարկումը մեր միջավայրում, և պետք էր ընդամենը փոքրիկ մի նախաձեռնություն:
Ես չեմ ասի, անկեղծ չի լինի, ճիշտ չի լինի և ազնիվ չի լինի, որ ասեմ էս շարժումը ես սկսել եմ, էդպես չի եղել: Դա եղել է այն փոքրիկ առիթը, որը մարդիկ օգտագործել են և վերածել շարժման»,- ասաց Աննա Հակոբյանը:
Ինչպես է Աննա Հակոբյանը վերաբերվում քննադատություններին և դիտարկմանը, թե կրթվելը ոչ թե նորաձև,այլ պարտադիր է:
Իրեն ուղղված հարցին տիկին Հակոբյանը պատասխանեց.
««Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների հատվածում ես մի ամբողջ պարբերություն նվիրում եմ հենց այդ քննադատությանը, նորաձև բառին, թե արդյո՞ք այդ բառը օգտագործելով՝ այնպիսի արժեքի հետ, ինչպիսին կրթությունն է, նսեմացնում եմ կրթության նշանակությունն ու դերը»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ չի մանրամասնի թեման և կցանկանա, որ նրանք, ովքեր ուզում են լսել պատասխանը, պարզապես մասնակցեն բանախոսություններին, որոնց ընթացքում շատ կարևոր ու լուրջ խոսակցություն է տեղի ունենում, և ստանան այդ հարցի պատասխանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ
«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է
Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները
Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ
Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև
Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան
Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ
Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար
Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ
Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր
Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ
Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ
Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ
Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է
Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել
12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն
1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ
Երևանում ավտոմեքենաներ են այրվել
Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ
Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն
Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT