Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից

27/05/2025 schedule18:15

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում կանչով մեկնած շտապօգնության բժիշկների վրա կացնով հարձակում է իրականացվել:

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է դեպքի մանրամասները:

«Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար, միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել:

Պարզվել է, որ ժամը 20:57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։

Ժամը 22:55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով ներկայացվել Քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք՝ որպես կանոն, քրեորեն պատժելի արարքներ են:

Հորդորում, բայց նախևառաջ պահանջում ենք՝ մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում այնուամենայնիվ թերացել են, ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
849 դիտում

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել

2014-ին՝ «միակ բուդդիստ», 2025-ին՝ հայ առաքելական եկեղեցու պաշտպան. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

2025-ին դեսպանություններ կբացվեն Օմանի Սուլթանությունում, Կիպրոսում և Հունգարիայում. Միրզոյան

Ավանդույթի համաձայն ՀՅԴ-ն փախավ, եկեղեցականներն էլ որոշ տատանումներից հետո միացան ՀՅԴ-ին. Ալեքսանյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ կոշտ պատժամիջոցներով

Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ

Փողոց չմնաց՝ չփակեն, կին չմնաց, որ չգրկեն, մնում է՝ Մայր Աթոռը դարձնեն Քոչարյանի նախընտրական շտաբ. տեսանյութ

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Վերահաստատում եմ հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Սամվել Մայրապետյանի՝ 1.1 մլն դոլար արժողությամբ Ծաղկաձորի հողամասերը վերադարձվել են պետությանը. տեսանյութ

Եթե Վազգեն Սարգսյանը չլիներ, քանի գրոշ արժեր Քոչարյանը, պատմությունը հնարավոր չէ փոխել. Ադամյան. տեսանյութ

Արլիսը զուտ հարթակ չէ, այն երկրի իրավական դաշտի ամբողջական բազան է, օրենսդրության պաշտոնական աղբյուրը. Գալյան

13 ժամով կփակվի Երևան-Սևան ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտու մի հատվածը

Տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարը ուտելիս. Հարությունյանը՝ Ազա Բաբայանի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան

Ասում են՝ Գարեգին Բ-ն մի քանի անգամ է խախտել կուսակրոնության ուխտը. Առնոլդ Բլեյան. տեսանյութ

Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Ճի՞շտ է, որ Քոչարյանի շտաբից պադոշը քաշել են երեսներին ու մեղադրել են վարչապետին թալանի մեջ. Չախոյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել Հունգարիայում ՀՀ դեսպան

Երևան է ժամանել Սանկտ-Պետերբուրգի փոխքաղաքապետի պատվիրակությունը. նրանց ընդունել է Ավինյանը

Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանը. Անդրեասյան

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Վանաձորի կենտրոնում. մի քանիսը դիմել են փախուստի

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Ջերմուկ համայնքին է վերադարձվել ավելի քան 271 միլիոն դրամ արժեքով 2 հողամաս. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը դիմավորել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին. լուսանկարներ

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Երևան

Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում

Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում. ԱԳ նախարար

Կաթողիկոսը ի՞նչ պետք է անի, որ չհեռանա. կուսակցություն բացի, երեխաներ ունենա, թոռներ մեծացնի. Սիմոնյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները

ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար

Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով՝ գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին



OSZAR »