Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

17/05/2025 schedule23:05

Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից։

Այս մասին Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ասել է Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը։

Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ պաշտոնակատարին ազատելու որոշումը կայացվել է դպրոցում տեղի ունեցած միջադեպի օրը՝ ուշ երեկոյան։ Նրա խոսքով՝ պահանջ կա, որ նա կհամարվի ազատված այն ժամանակ, երբ թեկնածու կգտնվի։

«Որովհետև հենց ազատվեց աշխատանքից, նոր տնօրենը միանգամից պետք է նշանակվի։ Այս լարված իրավիճակում մենք համապատասխան թեկնածու ենք գտնում։ Կան երկու թեկնածու, որոնց հետ պատրաստվում ենք քննարկում անցկացնել, նաև նախարարության գործընկերների հետ էլ ենք կապի մեջ»,- ասել է նա։

Ըստ Մելիքյանի՝ երբ վերջնական որոշում լինի, հասարակությունը այդ մասին կտեղեկացվի։ Նա շեշտել է նաև՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին ազատելու որոշումը կայացնում է մարզպետարանը, այլ ոչ թե նախարարությունը։

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Մարզպետի օգնականի խոսքով՝ ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է:

Մանվել Մելիքյանը շեշտել է՝ Ռոզա Դավթյանը երեք նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում․ «Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու, և եթե բանը նորից հասնի դրան և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի: Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է, և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշում է կայացվել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի դպրոց, զրույց ունեցել աշխատակազմի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4488 դիտում

Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները

Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը

Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին

Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ

Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին

Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը

Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ

Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք



OSZAR »