Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

18/05/2025 schedule13:25

Քաղցկեղի ծանր փուլը հաղթահարելուց մինչև տիկնիկագործությամբ զբաղվել. այսպես է սկսվել 68-ամյա Սուսաննա Գալստյանի կյանքի նոր փուլը:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչը այժմ մեծ ոգևորությամբ է խոսում դրա մասին, թե երբ, ինչպես որոշեց կրթությունը շարունակել, գտնել հետաքրքիր զբաղմունք ու դա դարձնել աշխատանք։

«2018 թվականին հաղթահարել եմ քաղցկեղ հիվանդության ծանր փուլը, ապաքինման փուլում զբաղվել եմ տիկնիկագործությամբ. այն դարձել է ինձ համար հոբբի, հիվանդությունը հաղթահարելու թերապիա։ 2024 թվականի վերջում որոշեցի մասնակցել նաև սոցիալական ձեռներեցների դասընթացին, որի ավարտից հետո արժանացել եմ մրցանակի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

68 տարեկանում Սուսաննան անցել է թոշակի, 5 տարի տանն է եղել, բայց նրա կյանքում, ինչպես վերջինս է բնութագրում, բեկում է եղել, ու այս տարիքում անցել է աշխատանքի, երբ իր տիկնիկները բրենդավորվել են. «Սպիտակի քաղաքապետի միջնորդությամբ ինձ մշակույթի տանը սենյակ հատկացվեց, որը վերանորոգելուց հետո դարձավ այն անկյունը, որտեղ ես սկսեցի զբաղվել մանկահասակ երեխաներին իմ հմտությունները սովորեցնելով։ Սա համարում եմ բեկում իմ կյանքում, մեծագույն ձեռքբերում, որը դժվարությամբ, բայց մեծ ոգևորությամբ հաղթահարեցի։ Ուրախ եմ, որ այդ ճանապարհը անցել եմ ու կայացել»։

Իր արվեստանոցի փոքրիկ անկյունում նա նաև դասեր է կազմակերպում 7-րդ դասարանի երեխաների համար, մտածում է դասընթացները հասանելի դարձնել նաև աշխատանք չունեցող, ֆինանսական խնդիրներ ունեցող անձանց համար։

68-ամյա Սուսաննան նաև մասնակցել է Սպիտակում կայացած «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում իրականացվող դասընթաց-հանդիպումներին։ Ասում է՝ իր կյանքի փոփոխությունները համահունչ են այս կրթական արշավի ծրագրին։

«Ես՝ որպես դասընթացների ճանապարհ անցած կին, սիրով մասնակցեցի և շատ լավ տպավորություններ ունեցա։ Շատ լավ էր։ Շատ բան հասկացա ու ընդունեցի իմ առօրյա կյանքից ներս։ Ես կարողացա 68 տարեկանում հաղթահարել իմ խոչընդոտներն ու հասնել այնտեղ, որ մասնակցեցի դասընթացների, կրթություն ստացա։ Դա ինձ համարձակ դարձրեց և նպաստեց նրան, որ շարժման մեջ ես տեսնում եմ ինձ պես կանանց, մարդկանց, որոնք ճանապարհ ունեն անցնելու, հետք ունեն այս կյանքում թողնելու»,- ասում է նա։

Կնոջ խոսքով՝ կյանքին այլ հայացքով ես նայում, երբ 68 տարեկանում խիզախում ես ապացուցել, որ կարող ես կյանքդ նոր կետից սկսել, ունենալ սիրած զբաղմունք․ «Կրթվելը բոլոր տարիքում չի կորցնում իր արդիականությունը, ժամանակն առաջ է շարժվում, նորանոր հայտնագործություններ են լինում, մարդը ինֆորմացիայի պակաս չի ունենում ու կարողանում է այլ հմտությունների տիրապետել։ Դու էլ քո ուժերին ավելի ես վստահում ու կարողանում քեզ այլ լույսի ներքո զգալ որպես գրագետ անձնավորություն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
899 դիտում

Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին

Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա

Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին

Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան

Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին

Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա

514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել

Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ

Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան

Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ

Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը

Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ

Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում

Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան

Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից

Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան

Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան

Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան

Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը

Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին

Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին

Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան

Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան

Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան

Ինչ օրը 1 մլն 700 հազ դր կեցության ծախս, ա՛յ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար. Հակոբյանը՝ Ղազարյանին

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ



OSZAR »