Եթե բանը հասնի նկատողության, ուսուցիչը կհեռացվի․ Արմավիրի մարզպետարանի արձագանքը՝ Մերձավանի դպրոցի կատարվածին

14/05/2025 schedule11:39

Ինչպես արդեն հայտնի է, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

«Մերձավանի դպրոցում դասադուլավոր ուսուցիչները, ծնողները, երեխաները և պատմության ուսուցչուհին որևէ կերպ չեն կարող համաձայնության եզր գտնել և աշխատել։ Դպրոցում հստակ խնդիր կա, որը, հուսով ենք, շուտով, ըստ ընթացակարգի, կհանգուցալուծվի»,- ասաց նա։

Մարզպետի օգնականի խոսքով՝ վերջին 2-3 ամսվա ընթացքում Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կազմակերպել դպրոց՝ հավելելով՝ մեկ անգամ չէ, որ այնտեղ խախտվել է դասապրոցեսը․ «Ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է, դպրոցում են նաև ոստիկանության ներկայացուցիչներ»:

Մանվել Մելիքյանը շեշտեց՝ Ռոզա Դավթյանը երեք նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում․ «Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու, և եթե բանը նորից հասնի դրան, և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի: Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է, և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում: Հուսանք՝ դպրոցում ծագած խնդիրը շուտով հանգուցալուծում կստանա»։

Նշենք՝ դասադուլ իրականացնողների պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:

Աշակերտների փողոցային ժարգոնով հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում: Փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում նման խոսույթի համար և կոչ անում քայլեր ձեռնարկել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2024 դիտում

Մարզիչն եկավ թե՝ արա դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան. գյումրեցի մարզական չեմպիոն մեկնաբանը՝ Սամվել Աղանյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Կրթվելը նորաձև է Աշտարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձորում մեքենաներ են բախվել

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 50-ից, փրկարարները որոնում են ճամբարից կորած 20-ից ավել երեխայի

Հայտնի են վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի հաղթողները

Պուտինը խոսել է ԱՄՆ պետականության մեջ Ռուսաստանի ներդրման մասին

Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը. տեսանյութ

Ինչու է Զելենսկին պահանջում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Զախարովան մանրամասնել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին

Արևածագի ձորում ցեխակույտերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն

Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց. ՄԻՊ

ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Լավրովը մեկնել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է BRICS գագաթնաժողովին

Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր

Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ

Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել

Մեծամորում վագոն-տնակ է այրվել

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած

Երկրաշարժ Հայաստանում

Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ

««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել



OSZAR »