Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը 77 տարեկան է

21/04/2025 schedule20:28

Հայաստանի ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանն (Վալմար) այսօր նշում է ծննդյան 77-ամյակը: Նկարիչն ավանդաբար ծննդյան օրը հանդես է գալիս ցուցահանդեսով՝ որպես տարվա հաշվետվություն իր և արվեստագետ հանրության առաջ. այս անգամ ներկայացվել են նրա՝ տարբեր տարիների ինքնադիմանկարները:

56ffa176ab07b07daf26d4a6f75ec234.jpg (1.66 MB)

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, արվեստագետներ:

16070_am_1.jpg (88 KB)2998a63d7681108fb11047d28702b7a3.jpg (1.49 MB)

Ինքնադիմանկարների ցուցահանդեսում վարպետը ներկայացնում է 1970 թվականից արված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնք բացահայտում են նրա արվեստի և կյանքի հիմնասյուները՝ Աստված, հայրենիք, ընտանիք և աշխատանք:

91cb244d61fab05a177bf899bb18ab97.jpg (1.11 MB)8b607c8b0cd6db31ff685bcd1d4d5f84.jpg (1.28 MB)

Շնորհավորելով արվեստագետին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է.

«Տարբեր տարիների ինքնադիմանկարները նաև ներկայացնում են մեր երկրի պատմությունը, քանի որ շատ վճռորոշ և ճակատագրական շրջաններ են ներառում: Դրանցում արտահայտված են պատմական շրջաններին բնորոշ հանրային հույզերը: Ուրախ եմ, որ կա այս ավանդույթը, ըստ որի՝ ամեն տարի Վալմարը իր տարեդարձին ցուցահանդես է կազմակերպում: Սա տարեդարձը նշելու յուրօրինակ ձև է՝ ներկայանալով արված աշխատանքով և նոր գաղափարներով: Անհամբեր սպասում ենք հաջորդ ցուցահանդեսին»:

3783c03cd2e24e17b0315633500c2701.jpg (1.43 MB)1dce5bc97669fb4f49a4cca31cd739b4.jpg (1.28 MB)

«Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից: Արվեստը չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս կյանքում: Երբ երեխան մեծանում է արվեստի զգացական աշխարհին մոտ լինելով, նրա մոտ զարգանում են սիրահարվելու, գեղեցիկը տեսնելու, հայրենիքը սիրելու հատկություններ, քանի որ նրա զգացական աշխարհն արթուն է»,- ասել է Վալմարը` ներկայացնելով իր ստեղծագործությունների բովանդակությունը:

e6ac489acdedbb770e50a129734f8ceb.jpg (1.21 MB)152c1519c3191af7716c2ab9e7ce5fcb.jpg (1.27 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
660 դիտում

Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին

Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա

Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին

Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան

Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին

Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա

514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել

Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ

Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան

Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ

Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը

Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ

Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում

Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան

Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից

Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան

Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան

Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան

Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը

Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին

Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին

Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան

Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան

Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան

Ինչ օրը 1 մլն 700 հազ դր կեցության ծախս, ա՛յ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար. Հակոբյանը՝ Ղազարյանին

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ



OSZAR »