Երևան
12 °C
Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղ ունեցած քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը սկանդալային հայտարարություն է արել՝ 2018-ին տեղի ունեցած համաժողովրդական հեղափոխությունն անվանելով «ադրբեջանթուրքական»։
Մինչ այդ Էդգար Ղազարյանը հանդես է եկել գործող իշխանությանը տրված վիրավորական որակումներով: Քննարկման մասնակից ՔՊ-ականներից ոմանք հորդորել են Թովմասյանին ՄԻՊ թեկնածուին կոռեկտության կոչ անել, սակայն՝ ապարդյուն։
Երբ Ղազարյանը հեղափոխությունն անվանել է «ադրեբջանաթուրքական», Թովմասյանը բառ անգամ չի արտաբերել, չի սաստել, անհամաձայնություն չի արտահայտել տրված որակմանը (պատճառաբանելով, իբրեւ թե ՔՊ-ականները չեն թողնում, որ ինքն արտահայտվի): Փոխարենն իրենց վրդովմունքն են արտահայտել քննարկմանը ներկա իշխանական պատգամավորները։
Թագուհի Թովմասյանը, անշուշտ, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ունի խոսքի ազատության իր իրավունքը, որը, նկատենք, տեղի ունեցած քննարկման ընթացքում՝ մինչ Ղազարյանի վերոհիշյալ սկանդալային հայտարարությունը, իրացրել է մերթ ընդ մերթ՝ հրամայական տոնով, իհարկե, այն դեպքերում, երբ բանը հասել է ՔՊ-ականներին սաստելուն կամ նրանց արտահայտած մտքերի հետ չհամաձայնելուն։ Մինչդեռ երբ հերթը հասել է նույն այդ իրավունքի իրացմանը այն ժամանակ, երբ ընդդիմության «սրտի ՄԻՊ թեկնածուն», էքսցենտրիկ կեցվածքով հանրահայտ նախկին դեսպանը վերոհիշյալ որակումն է արել, տիկին Թովմասյանը գերադասել է լռել՝ այսպիսով ակամա համաձայնելով տրված գնահատականին։
Նախկին իշխանական պատգամավոր Թագուհի Թովմասյանի այս կեցվածքն առնվազն տարօրինակ է, քանի որ նա ԱԺ է մուտք գործել հենց այդ՝ «ադրբեջանաթուրքական» որակված հեղափոխության միջոցով, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով, ընդհուպ՝ ներկայանալով որպես ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու (Թովմասյանը որոշել էր նախընտրական շրջանում դիմել բլեֆի՝ հայտարարելով, թե իբր անդամակցել է ՔՊ-ին, մինչդեռ պատգամավոր դառնալուց հետո խորհրդավոր հանգամանքներում դարձել էր անկուսակցական)։
Նկատենք, որ Թովմասյանը 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «Ֆեյսբուք»-ում գրել էր․ «Շնորհավորում եմ, հեղափոխությունը հաղթեց։ Շնորհակալություն մեր թիմին իրենց վստահությունը տված քաղաքացիներին։ Սկսվում են ակտիվ գործ անելու ժամանակները»։ Ապա որպես նորաթուխ պատգամավոր եւ «հպարտ քաղաքացի»՝ ներկայացրել էր «առաջին 50 ռեյտինգայինների հավաքած ձայները»։
44-օրյա պատերազմի ավարտից հետո, հիշեցնենք, Թովմասյանը լքեց իրեն պատգամավոր դարձրած խմբակցությունն ու դարձավ անկախ պատգամավոր, այնուհետեւ հանգրվանեց Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի մասնակցությամբ դաշինքում՝ «Պատիվ ունեմ»-ում։ Այն Սերժ Սարգսյանի, որին մերժելու օրակարգով էր թավշյա հեղափոխությունը։ Այն Սերժ Սարգսյանի, որի պաշտոնավարման օրոք «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդման էր ենթարկվել ու ազատազրկման դատապարտվել իր ապագա սրբությունը՝ քավորը՝ Սասուն Միքայելյանը։ Այն Սասուն Միքայելյանը, որը կանգնած է հեղափոխության մասնակից կուսակցության՝ ՔՊ-ի ձեւավորման ակունքներում։
Ի դեպ, մինչեւ պատգամավոր դառնալը, երբ հայտնի էր, որ «ընդդիմադիր լրագրող» Թովմասյանը առաջադրվել է պատգամավորի թեկնածու, վերջինս հարցազրույց էր տվել կայքերից մեկին եւ հայտարարել, թե «պատգամավոր դառնալու իր որոշումը փորձում է իրագործել՝ հաշվի առնելով իշխանության թիմի հանրային բարձր վստահությունը»։
Հարցին, թե ինչն է պատճառը, որ որոշել է մտնել քաղաքականություն, այն էլ՝ իշխանության ուժի հետ, ապագա պատգամավորը ճշգրտել էր․ «Ոչ թե իշխանության, այլ հեղափոխական ուժի, դրանք տարբեր բաներ են։ Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ուժը, որն ունի հասարակության ամենաբարձր վստահության տոկոս։ Այնպես չէ, որ այդ իշխանությունը նվիրել են այն ուժին, որն այսօր իշխանություն է, այդ ուժը վաստակել է իշխանությունը եւ վաստակել է իշխանության ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանը՝ նաեւ անձնական կյանքը վտանգելու գնով»:
Այժմ նրա պահվածքը, երբ իր ներկայությամբ իր իսկ կողմից ողջունված, իր իսկ կարիերայի թռիչքի համար միջոց դարձած հեղափոխությունն անվանում են ադրբեջանաթուրքական, այն իրականացրած հայ քաղաքացիներին էլ, փաստորեն, «ադբրեջանցիներ» եւ «թուրքեր», հետեւյալի մասին է վկայում՝ ուրացման եւ երախտամոռության։
Ելիզավետա Գասպարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը
Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ
Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան
Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը
1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար
ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն
Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT