Երևան
12 °C
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ թե ընդդիմություն է, այլ ռևանշիստ, որոնք խնդիր ունեն նախկին տերերին վերականգնելու: Նրա խոսքով՝ ընդդիմությունն այն է, որը մատնանշում է թե՛ սխալները, թե՛ դրան զուգահեռ օգնում իշխանությանը:
«Ժողովուրդը նրանցից (-խմբ. նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը) ամբողջովին հիասթափված է: Նրանց հաջողության շանսը մեկն է. եթե ռուսական զորքը ռուս-ուկրաինական պատերազմում հաղթի, և Հայաստանում իր զորքը վերցնի իշխանությունը, սակայն սա էլ չի լինելու, ավարտված բան է: Նրանք պարզապես ռևանշիստներ են, նման ընդդիմություն գոյություն չունի: Կարճ ասած՝ բոլշևիկների մոդելն են: Այն ժամանակ նրանք հաջողության հասան, որովհետև հաղթողի դերում Ռուսաստանն էր, իսկ հիմա իրավիճակն այլ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Շիրինյանը:
Վերջինիս կարծիքով՝ ոչ ոք ընդդիմության հետևից չգնալու՝ նշելով՝ ո՞վ է գժվել. «Կողոպտիչներին ՌԴ-ն հանձնարարել է անկայուն և լարված իրավիճակ ստեղծել Հայաստանում, որովհետև նրանք էլ են լավ հասկանում, որ ցանկացած պետություն կայունության կարիք ունի: Մեզ համար այդ կայունությունը շատ կարևոր է: Սակայն դուրս է գալիս, որ նրանք միտված են իրենց իսկ հայրենիքում անկայունության առաջացման: Նմանատիպ ուժեր, ի դեպ, կան նաև Մոլոդվայում»:
Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այն հայտարարություններին, որ կրկին դուրս են գալու պայքարի՝ զրուցակիցն ասում է՝ նրանց բոլոր գործողությունները և քայլերը կապված են Ռուսաստանի հրահանգների հետ:
«Ռուսաստանի ակտիվությամբ նրանք էլ ակտիվացան, նպատակը ՀՀ պետականության տապալումն է և խամաճիկների իշխանության ստեղծումը: Կարելի է ասել՝ ակտիվությունն ու պասիվությունն ուղիղ կապ ունեն Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների հետ: Լավն այս պարագայում այն է, որ ժողովուրդը նրանց վրա այլևս ուշադրություն չի դարձնում, նոր ընտրությունները ցույց կտան, թե ով կլինի իրական ուժը»,- շեշտում է նա:
Շիրինյանը համոզված է՝ նման հայտարարություններ և գործողություններ ընդդիմությունը կանի այնքան ժամանակ՝ մինչև լինեն նոր ընտրություններ:
«Ակնհայտ է՝ Ռուսաստանի անկման պարագայում նրանք էլ կանհետանան: Իշխանությունն առհասարակ նրանց հարցը պետք է փակի, մարդիկ արդեն հոգնել են: Այդ ռևանշիստներն ուզում են տապալել Հայաստանի իշխանությունն ու միանան Ռուսաստանին, որ հայ երիտասարդները գնան պատերազմ ու կռվեն ուկրաինացիների դեմ: Բացի դա, նրանք ուզում են՝ իրենց արածների համար պատասխան չտան: Վառ օրինակն այն է, որ մի շարք նախկին պաշտոնյաններ չեն տվել իրենց արածների բացատրությունները և պատասխանատվություն չեն կրել»,- ասում է նա:
Քաղաքագետը ևս մեկ անգամ կրկնում է, որ ընդդիմությունից ոչ մի դրական բան սպասել պետք չէ, կխոսեն, կգոռգոռան և վերջ, որովհետև իշխանությունն արդեն իսկ կայունացել է, ինչ էլ անեն, ոչնչի հասնել չեն կարող:
«Ամեն անգամ նրանց քանակը կրճատվելու է, և մնալու են միայն պարագլուխները: Նրանք չեն կարող իրենց խոսքերով մանիպուլացնեն ժողովրդին, մեր հասարակությունը հիմար չէ: Միակ վտանգը Ռուսաստանի ակտիվությունն է: Այս պարագայում մեր իշխանությունը շատ ավելի համարձակ պետք է լինի և կիրառի օրենքն ամբողջությամբ, սակայն դրանից ներկայումս այդքան էլ չի օգտվում: Տեսե՞լ եք երբևէ, որ որևէ ժողովրդավար երկրում ոստիկանին քաշքշեն, ո՛չ, նույնն էլ մեզ մոտ չպետք է լինի»,- շեշտում է նա:
Անդրադառնալով ընդդիմության կողմից պարբերաբար հրապարակ նետվող այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանի օրոք լինելու է նոր պատերազմ՝ Շիրինյանն ասում է՝ պատերազմը վարչապետից կախված չէ:
«Հակառակը, ռևանշիստներից է կախված. եթե երկիրն անընդհատ ներսից ուտեն, կլինի, եթե՝ ոչ, չի լինի: Ճիշտ է, դեռ ունենք խնդիր, բայց առաջվանը չէ: Մենք մեր երկիրը պետք է կառուցենք մեր ձեռքերով, որի համար էլ կան նպաստավոր պայմաններ: Պետք է նաև հաշվի առնել, որ մեզ համար ողբերգություն կլինի, եթե Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմում հաղթի»,- նկատում է նա:
Վերջինիս խոսքով՝ արտախորհրդարանական ուժերը պետք է համախմբված գործեն. «Ճիշտ է, կան բաներ, որոնք մեզ դուր չեն գալիս, բայց պետք է հասկանալ իրավիճակն ու իշխանության հետ կայունացնել երկիրը»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում100 ծրագրից միայն 5-ում ունենք խնդիր. Ավինյանը՝ մանկապարտեզներում հայտնաբերված թերությունների մասին
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
Դատախազը դատարան է հանձնել Մեղրաշենում սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը
Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա
Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին
Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա
514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան
Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ
Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը
Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ
Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում
Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան
Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան
Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան
Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT