Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված 2 տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել են առերևույթ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես՝ նշված վարույթներից մեկի շրջանակում 2023թ․ փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 հասցեի մոտից ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Մասիս քաղաքի 23-ամյա երկու բնակիչներ:
Ձերբակալման ժամանակ վերջիններս փորձել են փախուստի դիմել, որի ժամանակ գետնին են նետել դեղնականաչավուն ժապավենով փաթաթված բազմաթիվ փաթեթներ, սակայն նրանց փախուստի փորձը կանխվել է:
Հիշյալ հասցեի հարակից ճանապարհահատվածի զննությամբ հայտնաբերվել է թվով 42 փաթեթ: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 126.01 գրամ ընդհանուր քաշով 42 փաթեթներից 6-ի մեջ առկա ընդհանուր 5.71 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Մյուս փաթաթուկների պարունակության մասով փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդները, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով՝ հիշյալ օրը Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Տելեգրամ» հավելվածի անհայտ օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել և պահել թմրամիջոցը:
Վարույթն իրականացնող քննիչի կողմից 23-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
2022թ. փետրվարի 11-ին միջնորդություններ են ներկայացվել դատարան վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունները բավարարել է մասնակի. մեղադրյալների նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը:
Մյուս քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում 2023թ-ի փետրվարի 11-ին` Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու համար ձերբակալվել է 25-ամյա երիտասարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 32 հատ փաթեթներ` լցված դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը փաթեթների հետ միասին կազմել է շուրջ 33.5 գրամ, իսկ գրպանում հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ` պատերին մոխրացած հետքերով:
Փորձաքննության նախնական եզրակացության համաձայն փաթեթներից 14-ը՝ 14.22 գրամ ընդհանուր քաշով, հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մյուսներով փորձաքննությունը շարունակվում է:
Երևան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և ապօրինի պահելու համար։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT