Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։
Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։
Կոմիտեի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին բեկում է գրանցվել Հայաստանում վարչական գործընթացների ավտոմատացման և թվայնացման գործում, ինչը թույլ է տալիս ներդնել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեխանիզմներ:
«ՀՀ կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Ցանկանում եմ կարևորել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում։
«Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առևտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- նշել է Սոսո Ռամիշվիլին:
Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին: Վրաստանում կողմերը անդրադարձել էին անդրսահմանային հարկային հանցավորության դեպ պայքարում փոխադարձ համագործակցության հրատապ հարցերին և ձեռք էին բերել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։
Վրացական կողմի ներկայիս պատասխան այցը Երևան կոչված է անձանագրելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջին ձեռքբերումները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը
Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ
Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը
Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը
Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար
Կիրանց. ՀՀ սահմանի անջատման գոտու մոտ. Փամբուխչյանը լուսանկար է հրապարակել
Շնորհակալ եմ գրկաբաց ընդունելության համար. Գորիսում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 38-րդ հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում
Հողամասեր, բնակարան, աշխատավարձ և վարկ. ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա կինը
Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է. ՊՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Շեվրոլետ Վոլտ»-ը
Մարզերում ու Երևանում սպասվում են կարճատև անձրևներ, որոշ շրջաններում՝ կարկուտ
2008-ին մոտ 1 ժամ սպասեցնելուց հետո Տեր-Պետրոսյանը Ամենայն հայոցին թույլ չտվեց բացել իր տան դուռը. Խաչատրյան
Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. տեսանյութ
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր
Քաոս և բախումներ Լոս Անջելեսում. Թրամփը ոտքի է հանել Ազգային գվարդիան, հայտարարել՝ ապստամբություն է
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. լուսանկարներ
Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ
Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից
Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան
Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան
Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել
Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել
Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո
Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան
Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին
Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ
Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել
Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT