Շիրակի մարզպետը ակնկալում է եղբորը բերման ենթարկելու դեպքի մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննություն

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է եղբոր՝ Արման Բաղդասարյանին, բերման ենթարկելուն և նշել, որ բացի այլ կարգավիճակներից, Արման Բաղդասարյանը նաև Գյումրու ավագանու անդամ է, ասել է թե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, որի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։

Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը, աներկբա ընդգծելով օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, որպես Շիրակի մարզպետ Բաղդասարյանը Շիրակի ոստիկանապետից ակնկալում է դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննության անցկացում։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Գյումրիում սրընթաց դեպքերի զարգացումը «պատահականորեն» համընկավ իմ օրինական արձակուրդի եւ քաղաքից բացակայության հետ։ Նախօրեին արդեն մամուլը ողողված էր բարձրագոչ վերնագրերով՝ «Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել»։

Ըստ էության՝ այս մեգաիրադարձությունը իրականացվել է քաղաքացի Արման Բաղդասարյանի՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով։ Հիմքը եղել է օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագիրը, անմիջականորեն ծագած կասկածը։

Սակայն անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, եւ Ա. Բաղդասարյանը ազատ է արձակվել։

Թողնենք մի կողմ, որ իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով։ Թողնենք այն հանգամանքը, որ Արման Բաղդասարյանը Գյումրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի անդամ է (քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար), թողնենք նաեւ այն, որ փաստացի հայաստանյան առաջին անկախ ԶԼՄ-ի՝ «Ցայգի» սեփականատերերից է, բացառենք նաեւ տխրահռչակ շահարկումը, որ մարզպետի հետ ազգակցական կապ կա։

Սակայն մի հանգամանք անտեսել որեւէ կերպ չենք կարող՝ Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է, ասել է թե ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ զբաղեցնող (եթե ոմանց համար նորություն է «Հանրային ծառայության մասին» օրենք՝ 5-րդ հոդ.)։

Եվ ստացվում է քաղաքական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։

Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը, աներկբա ընդգծելով օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, որպես Շիրակի մարզպետ՝ Շիրակի ոստիկանապետից ակնկալում եմ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննության անցկացում։

Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա. Բաղդասարյանը։

Բարի ու խաղաղ օր եմ մաղթում բոլորին։

Արձակուրդս շարունակվում է»,- գրել է մարզպետը:

Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրն է, բերման էր ենթարկվել ոստիկանության «Կումայրու» բաժին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել էին, որ Բաղդասարյանը կասկածվել է ապօրինի զենք կրելու համար՝ հավելելով, որ կազմվել են համապատասխան փաստաթղթեր:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաղդասարյանն ասել էր՝ ցավոք, ոստիկանությունն իր նկատմամբ որդեգրած գործելաոճը չի փոխել և շարունակում է վարկաբեկել իր հեղինակությունը. «Ունենալով այլ գործիքակազմ, երեկ ոստիկանությունը որոշեց կիրառել բարի համբավին ու դիրքին ամենաշատ վնասող տարբերակը, ինչը շարունակում է նաև այսօր։ ԶԼՄ-ներին տրամադրված պարզաբանման մեջ կարող էր նշել, որ Արման Բաղդասարյանն ազատ է արձակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը չհաստատվելու հիմքով։ Հենց այդ տողը մոռանում են նշել, այնինչ հենց այդ հիմքով են ինձ բաց թողել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1324 դիտում

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր

Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե

Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան

Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան



OSZAR »