Երևան
12 °C
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է ձևաչափային առումով, սակայն բովանդակային առումով հեղափոխական քայլերի սպասել պետք չէ։ Այս կարծիքին է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ խոսելով այսօր Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին։
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Թուրքիայի նախագահի հանդիպումից բովանդակային առումով հեղափոխական քայլեր սպասել պետք չէ, կարծում եմ, որովհետև այստեղ ներկա չէ ԱՄՆ-ը, իսկ Նահանգները վերջին շրջանում դարձել է խաղաղության և կարգավորման գործընթացի հիմնական շարժիչ ուժը։ Սա, ըստ էության, բրյուսելյան ֆորմատի հերթական արարն է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետը։
Քոչինյանը նաև ընդգծում է՝ Եվրամիության կողմից առաջ տարվող գործընթացները հակադիր են Մինսկի խմբին և չեն արտացոլում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետաքրքրությունները։ Այդ պատճառով գոյություն ունեն իրարից տարբեր ֆորմատներ։
«Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ սատարում է բրյուսելյան ֆորմատի աշխատանքներին, սակայն այն չեն սատարում ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Դա է պատճառը, որ այժմ կան տարբեր ֆորմատներ․ մեկը մոսկովյանն է, մյուսը՝ ԱՄՆ-ինը, հաջորդը՝ բրյուսելյանը։ Չենք կարող ասել, թե այս ֆորմատները ինչով կավարտվեն, հնարավոր է՝ քայլ առաջ գնացող որոշումներ կայացվեն, բայց հեղափոխական որոշումների սպասել պետք չէ»,- նկատում է քաղաքագետը։
Որ Նահանգները և ԵՄ-ը, որպես մոդերատորներ, նույնպես համատեղելի չեն, ըստ Քոչինյանի, վկայում է այն փաստը, որ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ-ի ճնշման ներքո Հայաստանին վերադարձրեց 17 հայ գերի․ «Հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունները և չի վերադարձնում հայ գերիներին, և հետո անակնկալ կերպով հայտարարվեց նրանց վերադարձը Հայաստան։ Նման անակնալ որոշումները լինում են պարտադրանքի հետևանքով, իսկ քանի որ որոշումը կայացվել էր Նահանգների միջնորդությամբ և պետքարտուղարի ներկայությամբ, տրամաբանական է ենթադրել, որ ճնշող կողմը եղել է ԱՄՆ-ը»:
Հարցին՝ այս դեպքում հնարավո՞ր է ասել, որ ԱՄՆ-ը հայտարարություններից զատ՝ անցնում է նաև գործնական փուլին, քաղաքագետի խոսքով, այս հարցում տեսակետ հայտնել շտապել պետք չէ, քանի որ Ամերիկան մեզնից հստակ քաղաքական քայլ է ակնկալում։
«Հումանիտար հարցերը, հատկապես՝ արևմտյան քաղաքական հարթության մեջ, նաև ժեստեր են ուժի ցուցադրության։ Գերիների հարցը բարոյական և արժեհամակարգային երևույթ է։ Սակայն սա դեռ բավարար չէ՝ ասելու, թե ԱՄՆ-ը անցել է գործնական քայլերի։ Նահանգները Հայաստանից սպասում է նախ և առաջ քաղաքական հստակ քայլի, ինչը ՀԱՊԿ-ից դուրս գալն է»,- շեշտում է զրուցակիցը։
Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար Հայաստանը պետք է շատ հստակ քայլեր անի և հստակ որոշում կայացնի, կարծում է զրուցակիցը. «Դուրս գալու մասին պետք է տեղյակ պահել բոլոր գործընկերներին, պետք է շիտակ խաղալ։ Ամենավատ բանը ՀԱՊԿ-ի տիրոջ հետ, այսպես ասած, խաղեր տալն է, դա այնքան վատ է, քան դուրս գալը։ Դուրս գալը 6 ամիս է տևում։ Այս մասով անհրաժեշտ է զերծ մնալ իրարամերժ հայտարարություններից»։
Անդրադառնալով հարցին՝ կարելի է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարված իրավիճակում դրական դինամիկա կա, որի մասի երեկ Ազգային Ժողովում հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդյոք այս դրական դինամիկան ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործոնո՞վ է պայմանավորված, Արեգ Քոչինյանը նախ շեշտում է՝ Եվրամիությունը և Ամերիկան տարբեր էլեմենտներ են։
«Սա ոչ թե ԵՄ-ի, այլ հենց ԱՄՆ-ի դերակատարությունն է։ Սակայն շատերի մոտ տպավորություն է, թե մենք հրաշք դեղամիջոց ենք գտել այս վիճակից դուրս գալու համար։ Շատ բարդ իրավիճակներից շատ հեշտ ելքեր չեն լինում, անգամ Նահանգների հետ որոշակի պայմանավորվածությունների գալը և երաշխիքներ ստանալը հնարավոր է լինելու որոշակի զիջումների շրջանակում։ Պետք չէ ենթադրել կամ մտածել, թե ԱՄՆ-ը գալու է և մեր բոլոր հարցերը լուծի։ Սակայն ԱՄՆ-ը ավելի լավ է, քան Եվրոպան, ավելի լավ է, քան ՌԴ-ը, այն առումով, որ միջանցքային տրամաբանությամբ չի առաջնորդվում»,- ընդգծում է զրուցակիցը։
Այս համատեքստում որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքումը, և ի՞նչ ժամանակներում այն կյանքի կկոչվի, քաղաքագետը ասում է. «Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղության պայմանագրով: Միշտ լինում են այդ պայմանագրերը, սակայն ե՞րբ կլինի այն, ո՞ւմ միջնորդությամբ, և ի՞նչ տեքստով կներկայացվի, կանխատեսել հնարավոր չէ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT