Երևան
12 °C
Իրանում բնակվող քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքով՝ իրանահայ համայնքը լուրջ չի վերաբերում տեղի ՀՅԴ-ի գործուն մասնակցությամբ Հայաստանում ծավալվող ընդդիմադիր շարժմանը, ինչպես նաեւ ՀՀ գործող իշխանության հրաժարականի անհիմն պահանջին։ Ըստ նրա՝ այդ կուսկազմակերպության կամայական ու կործանարար քայլերը իրանահայ համայնքն էլ պառակտելուց բացի, նաեւ վնասում են հայ-իրանական ժողովրդական բարեկամությանն ու բոլոր ոլորտներում միջպետական սերտ ու կայուն հարաբերություններին։
Սահակ Շահմուրադյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Շահմուրադյան, Իրանում ունենք մեծաթիվ հայ համայնք, հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ։ Ինչպիսի՞ դիրքորոշում ունեն տեղի հասարակական-քաղաքական կառույցները ՀՀ-ի ներքաղաքական կյանքի՝ ՀՀ գործող իշխանության հրաժարականի պահանջի, ինչպես նաեւ՝ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նկատենք, որ այդ կառույցներից մեկը՝ ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեն, իր աջակցությունն էր հայտնել «Դիմադրության շարժում» սկսած խորհրդարանական ընդդիմությանը։
- Իրանահայ համայնքն իր վաղեմի մշակութային, հասարակական, տնտեսական եւ եկեղեցական գործունեության փայլուն անցյալով նշանակալի դերակատարություն է ունեցել Մերձավոր Արեւելքում հայկական գաղութների հայապահպանման ու իրանական մասշտաբով երկրի մշակութային, գիտական, կրթական, արդյունաբերական, արհեստների եւ արվեստների բարգավաճման ասպարեզում։ Սակայն, ցավոք, վերջին 20-30 տարիների ընթացքում իրանահայ համայնքի ազգային իշխանության եւ ինչ-որ հետադիմական, ժամանակավրեպ ծայրահեղական խմբակցության միահեծան ղեկավարության սխալ ու անպատասխանատու քայլերի հետեւանքով համայնքը մեծապես տուժել է, ինչի հետեւանքը եղել է արտագաղթն ու քանակական նվազումը։ Իրանահայ համայնքն անշրջելիորեն վնասվել է կրթական, մշակութային, ազգային ունեցվածքի վատնման եւ տնտեսական ու մարդկային պատրաստված ու մասնագիտական ռեսուրսների ոլորտներում նաեւ։
Իրանահայ հասարակական, քաղաքական եւ եկեղեցական կառույցների զգալի մասը, ցավոք, վերահսկում է ծայրահեղական եւ անբովանդակ մի խմբակցության ղեկավարություն, որը, ինչպես ասացի, զուրկ է համայնքի ղեկավարման համար խիստ անհրաժեշտ հատկություններից եւ հաճախ տրվում է քաղաքական ժամանակավրեպ, կամայական, արկածախնդրական եւ հասարակական ցածր մակարդակում գտնվող տրամադրություններին, վերեւից թելադրվող որոշումներին ու կործանարար հրամաններին, որոնց գերխնդիրը մեկն է՝ Հայաստանի ժողովրդավարական եւ օրինավոր իշխանությունների տապալումը։
ՀՅԴ-ի ազդեցությունից դուրս գտնվող միությունները եւ հասարակական կառույցները, անկասկած, չեն խրախուսում այդ կուսկազմակերպության կամայական ու կործանարար քայլերը եւ հաճախ դեմ են արտահայտվում նման կեցվածքին, քանի որ այն իրանահայ համայնքը պառակտելուց բացի, նաեւ վնասում է հայ-իրանական ժողովրդական բարեկամությանն ու բոլոր ոլորտներում միջպետական սերտ ու կայուն հարաբերություններին։
Հարկ է նշել, որ ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեն, ինչպես նաեւ հենց Թեհրանի ՀՅԴ-ի կենտրոնական կոմիտեն, քանիցս շրջաբերականներ հղելով կուսակցական խմբերին ու կոմիտեներին, դաշնակցական շարքայիններին, հստակորեն հրահանգել են ՀՀ իշխանություններին ընդդեմ դիրքորոշում որդեգրել, խզել կապերը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ, չմասնակցել առաջիկա հոկտեմբերին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովին, բոյկոտել ՀՀ-ի հետ կապ պահող անկախ միություններին, արգելել Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Իրան, ՀՀ-ում բնակվող ՀՅԴ-ական իրանահայերին հրահանգել հակաիշխանական քարոզչություն տանել սոցցանցերում, ակտիվորեն մասնակցել, այսպես ասած, «հականիկոլական» փողոցային ցույցերին։ Նույնիսկ ավտոբուսներ են տրամադրվել դաշնակցական եւ համակիր ակտիվիստներին Հայաստան տեղափոխելու եւ նրանց մասնակցությունը փողոցային ցույցերին ապահովելու համար։ Էլ չասած՝ իրենց պաշտոնական օրգան «Ալիք» օրաթերթի եւ Հայ դատի գրասենյակ համարվող «ՀՈՒՍԿ» կենտրոնի միջոցով ամեն օր ցեխարձակումներ ու հայհոյանքներ են տեղում ՀՀ իշխանությունների՝ նախարարների, պետական կառույցների հասցեին։
Սա է ՀՅԴ-ի ամենօրյա՝ հայակործան ու պետականակործան զբաղմունքը իրանահայ համայնքում եւ Հայաստանում։ Չնայած ՀՅԴ-ի կենտրոնական կոմիտեի՝ իրանահայ համայնքում «լևոնաֆոբիան» «նիկոլաֆոբիայով» փոխարինելու ջանքերին՝ համայնքը լուրջ չի վերաբերում տեղի ՀՅԴ-ի գործուն մասնակցությամբ Հայաստանում ծավալվող ընդդիմադիր շարժմանը, ինչպես նաեւ ՀՀ գործող իշխանության հրաժարականի անհիմն պահանջին։ Շատ իրանահայեր արդեն ստացել են ՀՀ անձնագիր եւ գրանցվել ՀՀ-ում՝ որպես երկքաղաքացիներ։ Իրանահայերի մի զգալի զանգված ամենօրյա մշակութային, հասարակական, տնտեսական, տուրիստական, առեւտրային եւ, ամենակարևորը, հոգեկան ամուր կապի մեջ է ՀՀ-ի եւ Արցախի հետ, ցանկանում է ամեն ինչով օգտակար լինել հայրենիքին, աջակցել Հայաստանի եւ Արցախի տնտեսական բարգավաճմանը եւ ժողովրդավարական զարգացմանը։
- Երբ վերջերս ՀՅԴ-ական որոշ գործիչների մուտքը ՀՀ արգելվեց, ՀՅԴ-ն, այսպես ասած, գուժեց, թե այսպիսով սեպ է խրվում հայրենիք-սփյուռք հարաբերություններում, ինչն անթույլատրելի է։ ՀՅԴ-ական գործիչների մուտքի արգելքը ՀՀ արդյոք իր անդրադարձն ունեցե՞լ է իրանահայ համայնքի վրա՝ բացասական առումով։ Դուք է՞լ եք կարծում, որ որոշ սփյուռքահայ գործիչների մուտքի արգելքը «սեպ խրել» է։
- Դաշնակցության բյուրոյի սադրիչ գործիչների մուտքը ՀՀ արգելելը ոչ միայն գույժ է, իհարկե, ըստ դաշնակների տկարամիտ ընկալման, այլ բարեբաստիկ քայլ Հայաստանի իշխանությունների կողմից, քանի որ այդպիսով կանխվեցին օտարահպատակ, հակահայ եւ հակապետական գործակալների հետագա սադրիչ քայլերը։ Ինչպես որ ՀՅԴ-ն եւ նրա գործակալական մարմիններն են իրենց թույլ տալիս արտասահմանից միջամտել Հայաստանի ներքին հարցերին եւ Սփյուռքի կառույցներում խոչընդոտել պետության ներկայացուցչի՝ Սփյուռքի հանձնակատարի այցը հայկական համայնքներ, ՀՀ պետական պատվիրակությունների եւ ներկայացուցչությունների դեմ բողոքի ցույցեր են կազմակերպում Լոս-Անջելեսում, Փարիզում, Նիդերլանդներում եւ այլ երկրներում, այնպես էլ Հայաստան պետությունը պետք է արգելի դաշնակցական օտարահպատակ կասկածելի կուսակցական գործակալների մուտքը ոչ միայն Հայաստան, այլ նաեւ Արցախ, եւ, ըստ հնարավորի, Սփյուռքի այլ համայնքներ։
ՀՅԴ-ական գործիչների մուտքի արգելքը Հայաստան, բացի կուսակցական նեղ շրջանակից, ոչ մի անդրադարձ չի ունեցել իրանահայ համայնքի վրա, քանի որ համայնքի մեծամասնությունը նույնիսկ չի էլ ճանաչում այդ անձանց, ոչ էլ տեղյակ կամ հետաքրքրված է ՀՅԴ Բյուրոյի ու տեղի կառույցի գործունեությամբ: Ով էլ տեղյակ է, չի կիսում այդ կառույցի հակոտնյա քայլերը ՀՀ իշխանությունների եւ պետականության դեմ։
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-իրանահայ համայնք հարաբերությունների ներկա փուլը, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը աշխատո՞ւմ է տեղի հայ համայնքի հետ եւ ի՞նչ ակտիվությամբ։ Եվ, բացի այդ, արդյոք իրանահայ համայնքը բավարար չափով կարողանո՞ւմ է աշխատել Իրանի հասարակական-քաղաքական կառույցների, բարձր ղեկավարության հետ՝ ի շահ «հայկական լոբբիի»։
- Իրանահայ ոչ դաշնակցական եւ անկախ կառույցներն ակտիվորեն հարաբերվում եւ համագործակցում են ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, ՀՀ պետական եւ հատկապես տնտեսական պատասխանատուների հետ, լավ կապեր ունեն Իրանում ՀՀ դեսպանության եւ դեսպան պարոն Արսեն Ավագյանի հետ, որը լրջորեն եւ ջանադրաբար լծվել է Իրան-Հայաստան միջպետական տնտեսական, մշակութային եւ առեւտրական ու տրանսպորտային կապերի ամրապնդման աշխատանքներին։ Եվ, չնայած այդ ուղղությամբ տեղի դաշնակցական տկարամիտ ու սադրիչ գործիչների հարուցած անտեղի ու ապարդյուն խոչընդոտների, համայնքի միտքը պղտորելու ուղղությամբ իրանահայ համայնքը իր առողջ դատողությամբ ու բանականությամբ ինքնաբուխ կերպով աշխատում է Հայաստանի հետ մշակութային, հասարակական, տնտեսական եւ տուրիստական կապերի առավել ամրապնդման ուղղությամբ։
Իրանի հասարակական-քաղաքական ոչ դաշնակցական կառույցները միանշանակ բոլոր հնարավորություններով ջանում են բարձր պահել Հայ համայնքի դիրքն ու անունը Իրանական հասարակական, պետական եւ ժողովրդական լայն շրջանակներում, ինչպես նաեւ բարձր ղեկավարության հետ հարաբերվելիս եւ աշխատում են ի շահ «հայկական լոբբիի» ամրացնել Իրան-Հայաստան բազմակողմանի եւ բազմոլորտ բարեկամական կապերը։
- Իրանը մեկ անգամ չէ, որ մասնավորապես Արցախյան խնդրի կարգավորման համատեքստում հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին եւ ցայսօր էլ շարունակում է հանդես գալ նույն դիրքերից։ Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Իրանը Արցախյան խնդրի կարգավորման այս լարված հանգրվանում, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պարբերաբար շրջանառվող՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունների ակտիվացման ֆոնին։
- Իրանը ոչ միայն հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, այլեւ բազմիցս եւ հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո բարձրաձայնել է ՀՀ տարածքային ամբողջականության եւ սուվերեն սահմանների պահպանման օգտին եւ հայտարարել Արցախի բնակչության անվտանգության եւ իրավունքների պահպանման մասին։ Այդուամենայնիվ, պետական ու անվտանգային կառույցների տարբեր մակարդակներում Իրանը ուշադրությամբ հետեւում է Կովկասյան տարածաշրջանում քաղաքական ու ռազմական զարգացումներին։
Անկասկած, Ալիեւի այս ակնարկը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի սահմանների երկայնքի ընդլայնումն է Իրանի հետ դեպի Նախիջեւան, իսկ դա միտված է Իրանի հետ Հայաստանի կապը կտրելուն։ Ալիեւը առերես խոստանում է Իրանին մասնակից դարձնել Ադրբեջանից դեպի Նախիջեւան ձգվող արեւելք-արեւմուտք թուրքական ճանապարհի կառուցման նախագծի աշխատանքներին, մինչդեռ Իրանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ դա կեղծիքից բացի՝ ոչինչ չի պարունակում։ Արդեն ակնհայտ է, որ արցախյան պատերազմից հետո գաղտնի պայքար է սկսվել մի կողմից՝ ռուս-թուրքական, մյուս կողմից՝ Հայաստան-Արեւմուտք, Իրանի կողմից Կովկասյան տարածաշրջանի արեւելք-արեւմուտք թուրքա-ռուսական միջանցքի եւ հյուսիս-հարավ միջազգային ճանապարհի կառուցման, ճանապարհների անվտանգային վերահսկման ջանքերի շուրջ։
Այս իրավիճակում հույժ կարեւոր է ԻԻՀ մոտեցումը Հարավային Կովկասում եւ Արցախում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններին, մասնավորաբար ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հարցով ընթացող զարգացումների, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացի վերաբերյալ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող «Զանգեզուրի միջանցքի» կեղծ ու անհիմն նախագծի վերաբերյալ պնդումները, անկասկած, հակասում են ոչ միայն ՀՀ-ի, այլեւ ուղղակիորեն Իրանի տարածաշրջանային շահերին։
Այս համատեքստում վերջերս ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանի, այնպես էլ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլալահ Խամենեին ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Հայաստանի հետ Իրանի սահմանի արգելափակմանը»: Ելնելով Իրանի իսլամական համակարգի աշխարհաքաղաքական ու անվտանգային շահերից՝ Իրանում իշխանությունների ամենատարբեր օղակներում ու մակարդակներում բոլորը միանշանակ դեմ են Կովկասյան տարածաշրջանում «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացման միտումներին։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա
Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին
Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա
514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան
Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ
Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը
Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ
Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում
Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան
Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան
Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան
Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան
Ինչ օրը 1 մլն 700 հազ դր կեցության ծախս, ա՛յ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար. Հակոբյանը՝ Ղազարյանին
Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT