Մենք էլ չհասկացանք, թե ինչպես անցան այս տարիները. Գարիկ եւ Սոնա խումբը 7 տարեկան է

Գարիկ եւ Սոնա խումբը 7 տարեկան է: Երգչուհի Սոնա Ռուբենյանի եւ պրոդյուսեր, շոումեն Գարիկ Պապոյանի ընկերությունը, իսկ հետագայում արդեն համագործակցությունը սկսվել է դեռեւս 2012 թվականից. Սոնան մասնակցում էր «Հայ Սուպերսթար 2012» նախագծին, որում նաեւ հաղթող ճանաչվեց, Գարիկն էլ ժյուրի անդամ էր: Նա հենց նախագծից էլ նկատել է Սոնայի տաղանդն ու դեռ այդ ժամանակվանից փորձել համագործակցության եզրեր գտնել:

«Սոնան ակնհայտ տարբերվող երգչուհի էր, ես էլ, որպես երաժշտական պրոդյուսեր ու ստեղծագործող մարդ, միշտ աչքս տաղանդավոր մարդ գտնելու ուղղությամբ էի պահում: Առիթ էի փնտրում Սոնայի հետ որեւէ երգի, նախագծի շուրջ համագործակցելու: «Հայ Սուպերսթար» նախագծում նրա հաղթանակից գրեթե մեկ տարի անց առաջարկեցի ռուսական ֆիլմերից մեկի համար իմ գրած սաունդթրեքը երգել: Համաձայնեց: Դա մեր առաջին համագործակցությունն էր, որը շարունակվեց ու հասավ մեր օրեր»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում հիշում է Գարիկը:

Վերջինս մանրամասնում է, որ առաջին համագործակցությունից մոտ 1,5-2 տարի է անցել, երբ մտահղացում է առաջացել հայկական ժողովրդական երգերի «քավր» տարբերակները ստեղծելու. ««Վիտամին ակումբի» ժամանակներից էի դեռ սկսել այդ ուղղությամբ աշխատել, արդեն ունեի մի քանի պատրաստի գործեր: Մի օր էլ զանգեցի Սոնային, համագործակցության առաջարկն առաջարկեցի, ընդունեց»:

Այդ օրվանից էլ Գարիկն ու Սոնան սկսել են միասին աշխատել: Նախ, լսել են արդեն պատրաստի երգերը, որոնք տարիների ընթացքում կուտակել էր Գարիկը, հետագայում, իհարկե, աստիճանաբար, ծնվել են նորերը: «Քիչ առաջ էլ Սոնան մեր տանն էր, ձայնագրվում էինք: Մենք էլ ենք զարմանում՝ 7 տարին ինչպե՞ս անցավ»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Գարիկն ու հավելում՝ դա բավականին երկար ժամանակաշրջան է:

Նրա խոսքով՝ Սոնայի՝ ժողովրդական երգեր կատարելու յուրահատուկ ունակությունների շնորհիվ աստիճանաբար փոփից անցում են կատարել ժողովրդականին:

Խումբն այս տարի 5 նոր երգ կներկայացնի երկրպագուներին: Առաջինը, որը կոչվում է «Մաշնեն Էկավ, յարո ջան», հավանաբար մայիսից արդեն հասանելի կլինի իրենց յութուբյան ալիքում: «Վերջին երկու տարին բավականին բարդ ժամանակներ էինք ապրում, դժվար էր կենտրոնանալը, ստեղծագործելը, դրա համար մի փոքր դանդաղեց: Սակայն արդեն կոնկրետ նպատակադրված աշխատում ենք»,- վստահեցնում է Գարիկը:

Հե՞շտ է արդյոք Սոնայի հետ աշխատելը, Գարիկն անկեղծանում է՝ միմյանց հետ իրականում հաճախ են վիճում, սակայն, նրա համոզմամբ, այդպես ավելի պարզ ու լավ է շփումը դառնում: «Մենք շատ ենք վիճում, որովհետեւ անկեղծ ենք միմյանց հանդեպ: Հենց դա էլ օգնում է, որ կարողանանք միասին աշխատել, որովհետեւ խոսում ենք, դատարկվում, մեր ներսում չենք կուտակում»,- ասում է պրոդյուսերը:

Գարիկի խոսքով՝ վեճերը հաճախ լինում են իր մոտեցման պատճառով. «Ես մի փոքր էգոիստ մոտեցում եմ երբեմն ցուցաբերում, ուզում եմ, որ ամեն ինչ իմ պատկերացրածով լինի՝ մոռանալով, որ երաժշտին էլ պետք է ստեղծագործական ազատություն տալ: Փորձում եմ ինձ սփոփել, բայց այդքան էլ չի հաջողվում, ինչպես որ Սոնային չի հաջողվում ուշանալու սովորությունը փոխել»:

Նրա դիտարկմամբ, սակայն, դրանք փոքր եւ հաղթահարելի խնդիրներ են: «Ընդհանուր առմամբ, Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող խումբ, որը երկար տարիների կյանք ունի, երեւի շատ չենք գտնի: Ո՛չ «Վիտամին ակումբ»-ը, ո՛չ «32 ատամ ակումբ»-ը այսքան երկար չեն աշխատել»,- նկատում է Գարիկը:

Վերջինիս խոսքով՝ անչափ կուզեր, որ իր եւ Սոնայի օրինակով շատերն առաջնորդվեին: «Կուզենայի, որ մեր օրինակով ինչ-որ տեղ մարդկանց ոգեւորենք, եւ սա լինի ապացույցն այն բանի, որ Հայաստանում հնարավոր է աշխատել խմբով, ընկերանալ ու հաջողության հասնել»,- համոզված է արտիստը:

MyCollages - 2022-04-26T131649.286.jpg (82 KB)

Գարիկը եւ Սոնան

Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ անկեղծանում է՝ Գարիկի հետ հեշտ չէ, բայց այնպես էլ չէ, որ իր հետ հեշտ է: Չնայած հանգամանքին՝ երգչուհին նշում է՝ կարողացել են միասին ընդհանուր լեզու գտնել, ինչն էլ իրենց օգնում է ցանկացած իրավիճակում ճիշտ ելքեր գտնելու:

«Արդեն Գարիկի մոտ ֆիքսվել է, որ ես պիտի ուշանամ, բայց ես չեմ ուշանում, պարզապես նա դա արդեն չի նկատում»,- կատակում է Սոնան: Ասում է՝ բնականաբար, խնդիրներ կամ վեճեր միշտ լինում են, սակայն, բարեբախտաբար, դրանցից ոչ մեկն էլ մեծ վեճեր չեն եղել:

Սոնայի խոսքով՝ համատեղ աշխատանքի ընթացքում շատ-շատ են նաեւ ծիծաղելու, երբեմն զավեշտալի դեպքեր պատահում: «Մի անգամ համերգի էինք, այնքան էի ոգեւորվել, որ մի երգի գործիքավորման վրա լրիվ ուրիշ երգ էի երգում: Հանդիսատեսն էլ էր հասկացել, թե ինչ է կատարվում. բոլորս ծիծաղում էինք»,- հիշում է երգչուհին:

Ըստ Սոնա Ռուբենյանի՝ յուրաքանչյուր համերգ դրական էմոցիաների, տպավորությունների հեղեղ է, որոնք մինչեւ մյուս համերգ լավ իմաստով հանգիստ չեն թողնում իրեն: «Այդ համերգների շնորհիվ հասկանում ես քո առաքելությունն այս կյանքում, այն, որ ճիշտ գործ ես անում, որովհետեւ հանդիսատեսի աչքերն ես տեսնում, որոնք վայելում են այդ պահին քո համերգը, իսկ մենք միանշանակ կրկնակի ենք վայելում, որովհետեւ այդ էներգիայի «ցիրկուլացիան» շա՜տ երկար է մնում»,- ասում է արտիստուհին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49978 դիտում

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին

«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին

Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ

ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա

Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ

Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ

Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի․ տեսանյութ

ԵԱՏՄ-ն պիտի ունենա կարգավորումներ՝ ֆիզիկական սահմաններ չունեցող երկրների հետ աշխատելու համար․ փոխվարչապետ

էկոնոմիկայի նախարարությունում ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել

Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն․ Լուցիան Պիետժչիկը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Ինչով են պայմանավորված մեծաթիվ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները. մանրամասներ

Թուրքիա այցի հիմքում միջպետական հարաբերություններն են․ վարչապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իլհամը, ի տարբերություն հայ ընդդիմադիրների, հասկանում է, որ արկածախնդրության թիկունքը թուլանում է․ Սաֆարյան

ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում

Ձերբակալվել են «Սրբազան պայքար» նախաձեռնության մի շարք անդամներ

Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի գործին, պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացուն

Տարածվող տեսանյութը, թե հաջակցություն Փաշինյանի՝ Թուրքիայում թուրքերը հավաքվել և վանկարկել են անունը, կեղծ է

Մոսկվան ափսոսում է Փաշինյանի՝ ԵԱՏՄ նիստին չմասնակցելու որոշման համար․ Պեսկով

Անհետ կորածների հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան. Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է

Հանդիպում Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետը հայ է

Կատարի´ր միջազգային փոխանցումներ Ամիօ բանկի միջոցով, շահի´ր Apple ապրանքանիշի արժեքավոր մրցանակներ

Միջազգային իրավունքի կարգավորումները չեն կարողանում հիմնավորապես լուծել փախստականների խնդիրները. Գաբրիելյան



OSZAR »