Երևան
12 °C
Պետական մարմիններում հավատարմագրված լրագրողն աշխատանքային գոտում սահմանված կանոնները խախտելու դեպքում հնարավոր է՝ զրկվի հավատարմագրումից:
Սա սահմանվելու է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Ըստ նախագծի՝ լրագրողին հավատարմագրումից զրկելու է այն պետական մարմինը, որտեղ նա խախտել է սահմանված կանոնները:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Արթուր Հովհաննիսյանը պարզաբանում է՝ մինչև այսօր օրենքի շրջանակներում չկա որևէ մեխանիզմ, որը լրագրողի՝ պետական մարմնում էթիկայի կանոնների կամ կարգապահական կանոնների խախտման դեպքում որևէ լուծում կառաջարկի: Նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է՝ այդ բացը լրացնելու համար:
«Զանգվածային ազատության մասին լրատվության օրենքում բաց կա՝ պետական մարմինների և լրատվամիջոցների միջև փոխգործակցության առումով: Օրենքը սահմանում է, որ պետական մարմինները կարող են սահմանել լրագրողների հավատարմագրման մերժման և բացահայտման հիմքերը: Այսինքն՝ պետական մարմինները գործնականում հնարավորություն չունեն կեսից դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե անգամ լրագրողն անում է ցանկացած բան, որը օրենքից դուրս է, խախտում է կանոնները»,- նկատում է պատգամավորը:
Հովհաննիսյանի խոսքով՝ նշված օրենքի կետերը նաև հակասում են միմյանց: Օրենքի մեկ այլ հոդվածում ասվում է՝ լրագրողի հավատարմագրման դադարեցումը հնարավոր է միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվամիջոցի դիմումով, սակայն այս դեպքում լրատվամիջոցը չի ներկայացնում դիմումը:
«Օրինակ՝ այսօրվա դեպքով, երբ «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի հասցեին հնչեցրել էր սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ: Նրա հավատարմագրման հետ ոչինչ անել հնարավոր չէ, քանի դեռ լրատվամիջոցը, որտեղ նա աշխատում է, տվյալ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու համար դիմում չի ներկայացրել: Բոլորս հասկանում ենք, որ լրատվամիջոցը այդ դիմումը չի ներկայացնելու: Այսինքն՝ պետական մարմիների և լրատվամիջոցների միջև փոխգործակցության մասով առաջանում է խնդիր: Այսօրվա օրինակը այն վառ օրինակներից է, որը մեր տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասում է ՔՊ քարտուղարը:
Նշենք, որ այսօր դատապարտող հայտարարությամբ էր հանես եկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ հայտնելով, որ վերոնշյալ լրագրողը պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ։ Խմբակցությունից, սակայն, չէին մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ խոսակցություն է տեղի ունեցել:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի հետ կապված որոշ շրջանակներ արդեն կարծիքներ են հայտնել, այդ թվում՝ նաև բացասական, ասում է Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այդ շրջանակների գլխավոր նպատակը ԱԺ-ում այսօրվա միջադեպերի նման միջադեպեր ստեղծելն է:
«Այս նախագիծը հնարավորություն է տալու լկտի պահվածքով լրագրողների մուտքը սահմանափակել կամ առհասարակ արգելել պետական մարմիններ: Սակայն, եթե հավատարմագրումը դադարեցված լրագրողը, կամ նրա կազմակերպությունը դեմ է դադարեցմանը, կարող է օրենքով սահմանված կարգով արտահայտել իր բողոքը: ՀՀ-ում գործում են բոլոր մեխանիզմները՝ որոշումները բողոքարկելու համար»,- ասում է պատգամավորը:
Հովհաննիսյանը նաև ընդգծում է՝ որևէ լրագրողի հավատարմագրումից զրկելը չի նշանակում, որ լրատվամիջոցն այլևս իրավունք չունի լրագրող հավատարմագրել պետական մարմիններում, այն իրավունք ունի այլ լրագրողի ներկայացնել հավատարմագրման:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը շրջանառության մեջ է, պետք է անցնի առաջարկությունների փուլը, այնուհետև քննարկվի համապատասխան հանձնաժողովում, որից հետո ներկայացվի լիագումար նիստերի դահլիճ:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT