Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը:

ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Հայտը ներկայացնող անձը պետք է հանձնի նախնական ստուգարք ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում՝ նրա՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, ովքեր ունեն տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը (պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում` https://escs.am/):

Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով, 4-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները` դրամական մրցանակներով և հավաստագրերով, իսկ դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները՝ հուշանվերներով և հավաստագրերով:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Արդյունքներն ամփոփվելու են մրցումների ավարտից անմիջապես հետո:

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected]

Հարցերի դեպքում զանգահարել (010) 56-44-60, իսկ մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 84-40-41, (091) 84-40-41, (055) 84-40-41 հեռախոսահամարներով երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1717 դիտում

Երբ Մոսկվայում հայերին արգելեցին ծիրան վաճառել, ամբողջ համայնքը մի «կռուտոյ» տղայի էր փնտրում. Ղազարյան

Համախմբվեք «ձեր ձևերով»՝ վեղար հագած անբարոյականներ, սրբություն չունեցող «եկեղեցասերներ». Գրիգորյան

Իրենց ձևը ո՞րն է, «լավ ախպերներո՞վ» պետք է հարցեր լուծեն. Հակոբյանը՝ Կարապետյանի հայտարարության մասին

Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է անվերապահ կապիտուլյացիա

Այս նկարը ողջ ինքնանկարագիր է. գնել ամեն ինչ, անգամ սրբություն. Սաֆարյանը՝ վեհարանում Կարապետյանի նկարի մասին

Վաղուց է պետք քննարկել ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, այս առումով հետաքրքիր է մեր քաղաքացիների կարծիքը. Ալեքսանյան

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ

Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մաֆիոզ կլաններն են ստիպել, որ Կտրիճ Ներսիսյանին ընտրեն կաթողիկոս. Սերգեյ Բագրատյան. տեսանյութ

Էս ձեր իմացած 2015-ի դուքյանը չի, որ գաք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բազառները փակեք. Հարությունյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ

ԱԺ-ից թռած դաշնակ պատգամավորները չգիտեն, որ ընտրվել են ժողովրդի համար, ոչ թե սամոների պաշտպանության. Չախոյան

Ինքնակոչ սրբադասվածի մոտ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում, խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք. Բաղդասարյան

Ռոբերտ Քոչարյանին ոչինչ չի փրկի, եթե անգամ 2026-ին առաջ բերի իր՝ ծյունինգ արած տարբերակին՝ որդուն. Ջուլհակյան

Կարեն Կարապետյանի խոսքը թե թարգմանեն՝ կհնչի այսպես. «եղբորս դեռ չեն բռնել, բայց բոլոր հիմքերը ունեն». Ղազարյան

Խուզարկության մասին մամուլից եմ իմացել, որևէ մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում. Ալեն Սիմոնյան

Գրիգորյանն ու Թիմանը քննարկել են կապիտալի շուկայի, կանխիկի կրճատման, էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հարցեր

Սամվել Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ. խուզարկությունից հետո կան մի խումբ բերման ենթարկվածներ

Ինչու է Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ արել տարհանվել, ապա շտապ լքել G7-ը՝ չսպասելով Զելենսկիի հետ հանդիպմանը

Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա. Փաշինյան

Խուզարկություններ են Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը

Իրանցիներին Իրան փոխադրելու հարցում ավտոբուսի խնդիր ունենք, հայկական ավտոբուսներից ենք օգտվում. դեսպան Սոբհանի

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է

ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին. ԿԲ նախագահ

Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից Գարեգին Բ-ին շնորհավորել է Հայրերի օրվա կապակցությամբ

Աշտարակի խճուղում լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Կարապետյանը երկրի ամենաատելի կառույցի ղեկավարն է, պետք է ուղղակի «լռի ու վեր ընկնի տեղը»․ Կոնջորյան

Գործակալ բիզնեսմենը որոշեց պաշտպանել Կտրիճին, երբ քննարկվում է ՀԷՑ-ին տուգանելու հարցը. Չախոյան

Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Փաշինյանն ու Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

«Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո, կիրառելու եմ միայն գրքի սահմանումները. վարչապետ

Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ն, հայ ժողովուրդը պետք է ունենան նոր կաթողիկոս. Ալեն Սիմոնյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին

Այդ մարդիկ uեքսով կարո՞ղ են զբաղվել, թե՞ չեն կարող. Ալեն Սիմոնյանը՝ հոգևորականների մասին

Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար. Սիմոնյան



OSZAR »