Երևան
12 °C
ՀՀ Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելուն։
Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Պարզ դարձավ, որ Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները բոյկոտում են 44֊օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները։
Ստացվում է՝ կամ ընդդիմությունը չի ցանկանում պարզել պատերազմի հանգամանքները, կամ ի սկզբանե փորձում է արժեզրկել հանձնաժողովը, որպեսզի հետագայում ստվերի հանձնաժողովի կողմից կատարված բացահայտումները։
Եկե՛ք կռահենք ընդդիմության քայլերի թաքնված մոտիվները։
Մի կողմից ամեն օր խոսում են պատերազմի ծանր արդյունքների և դավաճանության մասին, մյուս կողմից՝ հրաժարվում բացահայտել հնարավոր դավաճանությունները։
Մի կողմից խոսում են գերիների վերադարձի և արտաքին ճակատում ճիշտ աշխատանքի մասին, մյուս կողմից՝ հրաժարվում միջազգային պատվիրակությունների կազմում բարձրացնելու գերիների վերադարձի հարցը։
Մի կողմից խոսում են կառավարման համակարգի թերությունների մասին, մյուս կողմից՝ հրաժարվում մասնակցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին։
Մի կողմից խոսում են իրենց հանճարեղ կադրերի և քաղաքական փորձառության մասին, մյուս կողմից՝ հրաժարվում առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու։
Մի կողմից խոսում են կոռուպցիայի մասին, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանում վիճարկում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որի նպատակը թալանված փողերը պետությանը վերադարձնելն է։
Ընդդիմությունը մոլորվել է սեփական ստերի անտառում և կանգնել ծանր երկընտրանքի առջև.
Մի կողմից լինել չափազանց ռադիկալ, բոյկոտել ամեն բան և լինելով խորհրդարանում՝ փաստացի դառնալ արտախորհրդարանական ուժ ու զրկվել բոլոր ինստիտուցիոնալ լծակներից։ Բայց եթե գոյություն չունես ոչ փողոցում, ոչ խորհրդարանում, ուրեմն՝ գոյություն չունես ընդհանրապես։
Մյուս կողմից՝ օգտագործել խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ լծակները և իշխանության հետ ձեռք֊ձեռքի տված՝ օգնել պետությանը, բայց դրանով դավաճանել սեփական կողմնակիցներին, որոնց խոստացել են՝ ոչ մի թիզ համագործակցություն «դավաճան» իշխանությունների հետ։
Մի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է իր իսկ հյուսած ծուղակի մեջ և վերածվել քաղաքական ուրվականի՝ մի կողմից կա, մյուս կողմից՝ չկա։
Ահա այսպես, Հայաստանի քաղաքական դաշտում աննպատակ աղմկելով դեգերում է ընդդիմության ուրվականը՝ իր անկանոն ոտնահետքերի մեջ թողնելով դժգույն անցյալի աղոտ պատկերը»։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 11-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում էին կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը
Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք
Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա
Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց
2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից
Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել
Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի
Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ
Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ
ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել
Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել
Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT