Երևան
12 °C
Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերի՝ պատերազմից առաջ և հետո արված լուսանկարները, որոնց միջև համեմատական է տարվում՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե ինչպես է վիշտը փոխել նրանց արտաքին տեսքը:
Թե ովքե՞ր են գաղափարի հեղինակները, ըստ ամենայնի, տեղեկություններ չկան: Սակայն մի բան ակնհայտ է, որ որոշ շրջանակներ, անտեսելով մարդկային բոլոր բարոյական նորմերն ու չափանիշները, վայրկյան անգամ չեն խորշում վշտաբեկ ծնողների տառապանքներին քաղաքական ենթատեքստ հաղորդելուց:
Ինչ խոսք, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել այս մայրերի տառապանքը, բայց ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գաղափարի հեղինակները համադրել են ծնողների այն լուսանկարները, որտեղ նրանք պատերազմից առաջ շպարված են, խնամված տեսքով, իսկ պատերազմից հետո, բնականաբար, ամեն բան այլ է:
Նկատենք, սակայն, որ առանց այդ ծնողների թույլտվության, ըստ էության, գաղափարի հեղինակները չէի համարձակվի նման բան անել: Սակայն թե ի՞նչ միջոցներով են ծնողներին համոզել գնալ նման քայլի, պարզ չէ:
Հոգեբույժ, հոգեբան, հոգեթերապեևտ, «MHS» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյանի խոսքով՝ ասել, թե ինչ նպատակով է սա արվում, դժվար է, բայց ակնհայտ է, որ այս համեմատականը անող ծնողներից շատերը որդի կորցնելու կորուստը լիարժեք չեն վերապրել, դեռևս գտնվում են հոգեբանական տրավմաների ներքո և չեն գիտակցում այս երևույթի հետևանքները:
«Այս պարագայում այդ ծնողները շատ հեշտ են տրվում մանիպուլացիաների: Նման կանայք, որոնք կորուստ ունեն, շատերն այդ կորուստը լիարժեք չեն վերապրել, այսինքն՝ հոգեբանական տեսանկյունից նրանք, այդ դրության մեջ գտնվելով, ունեն խնդիրներ: Եթե լուսանկարները տարածում են հենց ծնողները, դա չի նշանակում, որ լիովին հասկանում են այդ երևույթի հետևանքներն ու իրենց վրա թողած ազդեցությունը, դա կոչվում է ռետրավմատիզացիա, այսինքն՝ մարդը տարել է հոգեբանական տրավմա, այդ տրավմային վերաբերող երևույթները նա չի կարողանում ճիշտ և սթափ գնահատել»,- նկատում է մասնագետը:
Նրա խոսքով՝ այս պարագայում որդեկորույս ծնողները թարմացնում են իրենց վերքերը, նաև հետևում տենդեցին, այսինքն՝ տեսնում են, որ մեկը տարածել է, իրենք ևս գնում են այդ քայլին:
Հովսեփյանը կարծում է, որ պատերազմից առաջ և հետո արված լուսանկարները համեմատելը մայրերն անում են այն բանի համար, որովհետև չեն կարողանում արտահայտել իրենց մեջ առկա ցավն ու տառապանքը:
«Շատ դեպքերում նրանք ցավը լիարժեք չեն կարողանում արտահայտել ոչ մի իրավիճակում: Եվ երբ տեսնում են ինչ-որ իրավիճակ, որը, իրենց պատկերացմամբ, ինչ-որ ձևով ելք է ցույց տալիս, թվում է, թե կարող են իրենց էմոցիաներն արտահայտել, նրանց մոտ առաջանում է գայթակղություն և ներգրավվում են դրանում»,- նկատում է զրուցակիցը և հավելում. «Սթրեսային վիճակում գտնվող մարդկանց հեշտ է մանիպուլացնել, բայց թե ո՞րն է դրա նպատակը, դժվար է ասել, պարզապես դրանից օգտվում են: Որդեկորույս ծնողը ցավից կարող է մանիպուլացիայի ենթարկվել, ինքն էլ չհասկանալով՝ ինչպես»:
Մասնագետն ասում է՝ լավ և վատ պահերը լուսանկարներով համեմատելն իր բացասական ազդեցությունն անպայման թողնելու է այդ մայրերի վրա: «Այս ամենի մեջ մայրերին աջակցող, սփոփող ոչինչ չկա, հակառակը, սա անելիս պետք է հաշվի առնվեին նաև մյուսների զգացմունքներն ու ավելի նրբանկատ գտնվել»,- խորհուրդ է տալիս նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին
Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում
Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը
Շինաշխատանքներ կատարած Հնդկաստանի քաղաքացին «Ֆ1» տեսակի նռնակ է գտել, ձգել օղակը. տղամարդը հիվանդանոցում է
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի
Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել
Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել
Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ
ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել
Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան
Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը
Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա
2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար
Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT