«Ոչ մի բախում». ըստ քաղաքագետի, «եթե ոմանք ընտրություններից հետո իրենց տեղը հանգիստ չնստեն, ուրիշ տեղ կնստեցնեն»

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից 2 հակադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ցանկանում են նույն օրը գրեթե նույն ժամին հանրահավաք անցկացնել նույն վայրում:

«Հայաստան» դաշինքը իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ հունիսի 18-ին ժամը 19:00-ից Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Դաշինքի իրազեկման մեջ նշված է եղել, որ հավաքը պետք է ավարտվի 21:00-ին: Քաղաքապետարանն իրազեկումն ի գիտություն է ընդունել՝ միայն այն սահմանափակմամբ, որ հավաքը պետք է ավարտվի 20:00-ին:

Պատճառը հավանաբար այն է, որ նույն օրը 20:00-ից սկսած Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը»: Քաղաքապետարանի այս որոշումը, սակայն, «Հայաստան» դաշինքը բողոքարկել է Վարչական դատարանում:

Երեկ մեր զրույցում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն ասաց, որ դատարանը բավարարել է իրենց դիմումը՝ որոշելով, որ «Հայաստան» դաշինքի հավաքը պետք է ավարտվի 21։00-ին։

Ըստ Վարդեւանյանի, դատարանն առաջնայնությունը տվել է իրենց իրազեկմանը, քանի որ այն ավելի վաղ է ներկայացվել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչինը:

«Հավաքների ազատության մասին օրենքը հետեւյալ տրամաբանությունն ունի՝ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է համապատասխան վայրը։ Տեղեկություն ունեի, որ հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել ներկայիս իշխանության ներկայացուցիչը։ Այդ իսկ պատճառով հունիսի 17-ը բացառվել էր մեր դաշինքի կողմից, որովհետեւ բոլորս էլ գիտենք՝ ինչպիսի ատելության խոսք է գեներացվում նշված ուժի կողմից եւ նույն վայրում հավաք անցկացնելն իրենից մի շարք ռիսկեր էր ենթադրելու»,- նշեց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը քաղաքապետարանին զգուշացրել է, որ կարող է բախման վտանգ լինել երկու հակադիր ուժերի նույն վայրում հավաքվելու դեպքում, եթե նույնիսկ այդ հավաքները մեկ ժամ տարբերությամբ են:

Խոսելով իրենց հավաքի մասին՝ Վարդեւանյանն ասաց, որ պատրաստվում են իրենց հավաքի մի մասը Ազատության հրապարակում անել, մյուս մասը՝ Հանրապետության: Թե ինչով է դա պայմանավորված՝ Վարդեւանյանը դժվարացավ ասել. «Հետաքրքիր հավաք ենք անցկացնելու, այդպիսի ֆորմատ է որոշվել: Երկու տեղերում էլ տեխնիկա կտեղադրվի:  Կազմակերպչական դետալների հասցեատերը ես չեմ, բայց դա է իրականությունը»:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հրավիրված հանրահավաքի նպատակը քարոզարշավի ամփոփումն է:  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից քաղաքապետարան իրազեկում ներկայացրած ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչ է լինելու հիմա.

«Իրավական առումով հակասական իրավիճակ է. մենք իրազեկել ենք 20:00-ից սկսած հավաք անցկացնելու վերաբերյալ, քաղաքապետարանը դա ի գիտություն է ընդունել, այդ որոշումը չի բողոքարկվել»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ կա Վարչական դատարանի որոշում, որ «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21:00-ին:

Ըստ Հովակիմյանի՝ առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչպես է լուծվում այս իրավական վեճը:

Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով է ՔՊ-ն հավաք հրավիրել ե՛ւ հունիսի 17-ին ե՛ւ հունիսի 18-ին, Հովակիմյանը պատասխանեց. «Մենք երկու օրվա համար էլ տվել ենք իրազեկում, կորոշենք ոնց կանենք»:

Հետընտրական հավաքներ

Քաղաքական ուժերն արդեն նաեւ հետընտրական հավաքներ են ծրագրել: Համենայնդեպս Երեւանի քաղաքապետարանում այդ մասին եւս իրազեկումներ են ներկայացվել:

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է հունիսի 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին Հանրապետության հրապարակում 200 հազար մարդու մասնակցությամբ հավաք անցկացնելու վերաբերյալ: Ընդ որում, նշված օրերին ՔՊ-ն որոշել է հավաքները սկսել առավոտյան ժամը 10:00-ից եւ ավարտել 22:00-ին:

Գրեթե նույն օրերին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին քաղաքապետարանին իրազեկել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանը:

Նրանց հավաքները, ի տարբերություն ՔՊ-ի, պետք է ունենային 25 հազար մասնակից, սկսվեին հենց հունիսի 20-ի կեսգիշերից եւ ավարտվեին հաջորդ օրը 23:00-ին, այդպես մինչեւ ամսի 23-ը:

Արամ Վարդեւանյանը մեր զրույցում երեկ ասաց, որ հետընտրական հավաքներ այլեւս չեն ուզում անել: «Իրազեկումը ուղարկվել է, քաղապետարանը մեզ տեղեկացրել է, որ այդ օրերին տարածքը ծանրաբեռնված է Արմեն Լուսինյանի կողմից: Մենք դրանից հետո էլ որեւէ միջոց չենք էլ ձեռնարկել, ոչ էլ առաջնահերթություն ենք դիտարկել»,- ասաց Վարդեւանյանը եւ մեր հարցին ի պատասխան հստակեցնելով, որ այս պահին որեւէ հետընտրական հավաք չեն պլանավորում:

Նշենք, որ Արմեն Լուսինյանը Շուշիի գումարտակի ազատամարտիկ է, եւ հավանաբար ընտրություններին մասնակցող Ազգային ժողովրդական բեւեռի ներկայացուցիչ:

Հետընտրական հավաքներն անհանգստացրել են, օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Վերջինս երեկ Գավառում հրավիրված հավաքին հայտարարել է. «Մենք ասում ենք՝ ոչ թե հունիսի 21-ին մարդկանց հրավիրեք Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ, այլ եկեք մտածենք հունիսի 21-ից համախմբման մասին, իրար ոչնչացնելու այս մոլուցքը մի կողմ դնենք: Եթե ժողովուրդն աջակցում է համերաշխության, համախմբման օրակարգին, ուրեմն հունիսի 21-ի տվյաներով ԼՀԿ-ն կստանա այդ մանդատը, կլիազորվի ձեր կողմից համախմբել բոլորին, և մենք բոլորին կհամախմբենք, կնստեցնենք մի սեղանի շուրջ: Լիազորեք մեզ, համախմբենք բոլորին, լիազորեք մեզ՝ ստեղծենք ազգային համաձայնության միասնական կառավարություն»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ պատճառով են հետընտրական հավաքներ հրավիրում, չկա՞ արդյոք բախումների վտանգ.

- Պարոն Խաչատրյան, արդյոք հետընտրական զարգացումների կանխատեսումներ կա՞ն, ինչո՞վ է պայմանավորված ձեր ներկայացրած ուժի կողմից հետընտրական հանրահավաքի իրազեկման ներկայացումը:

- Իհարկե պետք է ամեն ինչ արվի, որ հետընտրական զարգացումներն անցնեն օրենքի դաշտում եւ խաղաղ պայմաններում՝ առանց ավելորդ լարվածության: Ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բացահայտ առավելությամբ է ընտրարշավը տանում եւ երաշխավորված հաղթանակ ունի, եւ քանի որ ռեւանշիստները խուճապի մեջ են, ամեն ինչ անում են իրավիճակը լարելու համար: Վստահ եմ՝ դա իրենց մոտ չի ստացվի եւ ինչպես չունեին, այնպես էլ չեն ունենա հասարակական աջակցություն:

- «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաքներ հրավիրելով ավելի չի՞ լարում իրավիճակը, բախման վտանգ չե՞ք տեսնում:

- Ոչ, չի լինի, ոչ մի բախում չի լինի, ընտրությունները ցույց կտան, որ նրանք ոչ մի աջակցություն չունեն եւ կհանգտանան: ՔՊ-ն հանրահավաք է հրավիրում, որպեսզի վերջնականապես բոլորը համոզվեն, որ վայելում է լայն հասարակական համակրանք ու աջակցություն:

- Ընտրություններով դա կպարզվի, իսկ հետընտրական հանրահավաքի իմաստը ո՞րն է:

- Դա կրկնակի կհիմնավորի ընտրությունների լեգիտիմությունը:

- «Քաղաքացիական պատերազմի» վտանգի մասին են խոսում այլ քաղաքական ուժեր, միջնորդ են ուզում դառնալ: Կա՞ նման վտանգ:

- Ի՞նչ պատերազմ, ո՞վ ո՞ւմ դեմ պիտի պատերազմի, հայ ժողովուրդն իր կամքը կարտահայտի, կընտրի ՔՊ-ին ճնշող մեծամասնությամբ եւ իր վերաբերմունքը ցույց կտա դեպի ռեւանշիստները: Ոչ մի լարվածություն էլ չի լինի, հանգիստ կգնան իրենց տեղը կնստեն: Եթե իրենց տեղը հանգիստ չնստեն՝ նստելու ուրիշ տեղ կա, կնստեցնեն:

- Որպես քաղաքագետ ընտրությունների 2-րդ փուլի հնարավորություն տեսնո՞ւմ եք:

- Բացառված է,  ընթացքը ցույց է տալիս, որ երկրորդ փուլի կարիք չի առաջանա:

- Ամբողջ համացանցը լցված է ընտրակաշառքի հետ կապված ահազանգերով: Ի՞նչ եք կարծում՝ դա որեւէ ազդեցություն կունենա՞ ընտրությունների արդյունքների վրա:

- Կարծում եմ չի ունենա, բայց իրավապահ մարմինները պիտի ամեն ինչ անեն այդ այլանդակ երեւույթը արմատախիլ անելու համար:

- Ստացե՞լ եք դուք նման ահազանգեր:

- Կան, այո, կոնկրետ կապ ունեն այն տարածքների հետ, որտեղ ազդեցություն ունեն մոսկվայաբնակ հարուստները: Եվ, իհարկե, Երեւանում այն հեղինակությունները, որոնք հիմնականում հենվում են կրիմինալ աշխարհի վրա: երեկ արդեն երրորդ սպանությունը տեղի ունեցավ կրիմինալ աշխարհի ներկայացուցչի: Քոչարյանը հենց հայտնվում է, սպանությունները զուգորդում են միշտ իրար: Կապ ունի, թե չունի՝ դժվար է ասել, բայց երեւույթը...առանց կրակի ծուխ չի լինում, ինչպես ասում են:

- Ո՞ւմ նկատի ունեք՝ մոսկվայաբնակ ասելով:

- Ըստ մարզերի եւ ըստ անունների՝ հայտնի է բոլորին, թե որ մոսկվայաբնակ փողատերը որ տարածքում է մշտապես օգնություն  տալիս, հեղինակություն փորձում ստանալ եւ ընտրակաշառքը կիրառել՝ որպես վերատրադրման միջոց:

- Իսկ ի՞նչ կապ ունի քրեական հեղինակության սպանությունը ընտրությունների հետ:

- Կապ ունի այնքանով, որ երբ որ դու կրիմինալ աշխարհին  ներքաշում ես պայքարի մեջ, նրանք ակտիվանում եւ լկտիանում են:

- Կարծում եք ներքաշվա՞ծ են:

- Իհարկե ներքաշված են, բացահայտ արդեն դաշինքի առաջնորդների հետեւից քայլում են, եթե ուշադիր նկարները նայեք:

- Կան մեղադրանքներ՝ ուղղված ՔՊ-ին, այն բանի համար, որ այդ մարդիկ ոչ միայն ազատության մեջ են, այլեւ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն են ստացել:

- Ճիշտ մեղադրանքներ են, շատ-շատերը, որոնք այսօր քվե են հայցում հասարակությունից, պետք է լինեին ճաղավանդակների ետեում: Մեղավորություն ունեն իրավապահ մարմինները, որ իրենց բարձրության վրա չեն գտնվել: Նոր քվեն թույլ կտա ՔՊ-ին՝ այդ համակարգը կարգի բերել: Սա նման է նրան, որ Քոչարյանը Արամ Սարգսյանին նշանակելուց առաջ հարցրել է՝ ձերբակալելո՞ւ ես Վանոյին: Ինքն էլ ասել է, որ իրավապահներն են ձերբակալում, ինքը չի ձերբակալում: Հիմա իշխանսւթյունը ձերբակալող ու դատող չի, պետք է իրավապահ համակարգը դա անի, ինչպես ասում էր Հանրապետության դատախազը, թեթեւ ձեռքով հանցագործութնուններ չկոծկի: Բայց դա ժամանակի հարց է, բոլորը կրելու են պատասխանատվություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4044 դիտում

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ



OSZAR »