Երևան
12 °C
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը որոշում է ընդունել դադարեցնել նիկոտինային խառնուրդների, մասնավորապես սնուսի (ծամախոտ) շրջանառությունը և համաձայնագիր է պատրաստել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր անդամ-պետություններում դրանք արգելելու համար: Գերատեսչությունում հույս ունեն, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավանության կարժանացնեն փաստաթուղթը մինչև 2021 թվականի ավարտը և 2022 թվականի սկզբին այն ուժի մեջ կմտնի: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:
Ղազախստանում և ՌԴ-ում նիկոտինային արտադրատեսակների կամ սնուսի (որոնք արտադրված են փոշու կամ խառնուրդների տեսքով և օգտագործվում են ծծելու, ծամելու կամ հոտ քաշելու միջոցով) շրջանառությունը արգելվել է դեռևս 2020 թվականին: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ անդամ մնացած երկրներում, որոնք ունեն միասնական մաքսային տարածք՝ Բելառուսում և Ղրղզստանում, այդ թվում նաև Հայաստանում, դրանք դեռ թույլատրվում են: Եվ, չնայած բոլոր արգելքներին, նիկոտինային խառնուրդները շարունակում են մուտք գործել ռուսական շուկա:
«Ավելի քան 100 ինտերնետային կայքերով իրականացվում է նիկոտին պարունակող խառնուրդների ապօրինի վաճառք, և հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ում մենք ունենք ընդհանուր շուկա, Եվրասիական միության շրջանակներում մեկ պայմանագրով անհրաժեշտ է արգելել նիկոտին պարունակող արտադրանքի շրջանառությունը բոլոր անդամ-պետություններում»,- «Իզվեստիայի» հետ զրույցում նշել է Ռուսաստանի հակածխախոտային կոալիցիայի համանախագահ Դարիա Խալտուրինան: Նրա համոզմամբ այդ արտադրատեսակները կախվածության ձևավորման մեծ ներուժ ունեն և նպաստում են գերդոզավորումներին, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:
Հայաստանում 2020 թվականի մարտի 21-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ընդունված օրենքում որևէ անդրադարձ չկա նիկոտին պարունակող խառնուրդների վերաբերյալ:
Ըստ առողջապահության նախարարության՝ չնայած օրենքն ընդունվել է, սակայն, օրենսդրական կարգավորումներից դուրս են մնացել ծխախոտահումք չպարունակող նիկոտինային տարբեր արտադրատեսակներ` փոշու կամ խառնուրդների տեսքով, որոնք օգտագործվում են ծծելու, ծամելու կամ հոտ քաշելու միջոցով. ««Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով 2020 թվականի մարտի 21-ից Հայաստանի Հանրապետությունում միայն արգելվեց ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը»,- նշեցին նախարարությունից:
Գերատեսչության կարծիքով ընդունելով ՌԴ-ի կողմից մշակած համաձայնագիրը` մեր երկրի երիտասարդներն ամբողջությամբ պաշտպանված կլինեն այդ արտադրանքից: Նրանց համար կձևավորվի լիարժեք անվտանգ միջավայր:
ՌԴ մշակած համաձայնագրի տեքստում նշվում է, որ «չծխող նիկոտին պարունակող արտադրանքները հատուկ մշակված են կախվածություն առաջացնելու և այն պահպանելու համար»: Բացի այդ, շեշտադրվում է, որ այդ արտադրանքների մեջ պարունակվող բաղադրիչները և արտազատվող նյութերը դեղաբանորեն ակտիվ են և օժտված են թունավոր, մուտագեն և քաղցկեղածին ազդեցությամբ: Նիկոտին պարունակող արտադրանքի հատուկ վտանգն այն է, որ դրանք գրավիչ են երեխաների և դեռահասների համար, քանի որ դրանց ավելացվում են տարբեր համային բուրավետիչներ:
2019-2020 թվականներին այդ վնասակար արտադրանքը զանգվածային թունավորումներ է առաջացրել Ռուսաստանում և Ղազախստանում, որի հետևանքով նիկոտին պարունակող խառնուրդների առևտրային շրջանառությունն արգելվել է:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարզիչն եկավ թե՝ արա դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան. գյումրեցի մարզական չեմպիոն մեկնաբանը՝ Սամվել Աղանյան
Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը
Կրթվելը նորաձև է Աշտարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վանաձորում մեքենաներ են բախվել
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 50-ից, փրկարարները որոնում են ճամբարից կորած 20-ից ավել երեխայի
Հայտնի են վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի հաղթողները
Պուտինը խոսել է ԱՄՆ պետականության մեջ Ռուսաստանի ներդրման մասին
Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը. տեսանյութ
Ինչու է Զելենսկին պահանջում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Զախարովան մանրամասնել է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է
Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին
Արևածագի ձորում ցեխակույտերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել
Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն
Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց. ՄԻՊ
ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
Լավրովը մեկնել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է BRICS գագաթնաժողովին
Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր
Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է
Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ
Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ
Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել
Մեծամորում վագոն-տնակ է այրվել
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած
Երկրաշարժ Հայաստանում
Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ
««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան
ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա
Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան
Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է
Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT