Երևան
12 °C
Հայաստանում արտահանման եւ ներմուծման ծավալները տարվա առաջին 2 ամիսներին նվազել են:
Երեկ ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ դեպի ԵԱՏՄ երկրներ 2021 թ. հունվար-փետրվարին արտահանումը 2020-ի նույն ամիսների նկատմամբ աճել է 2.5 տոկոսով: Արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ կազմելով 98 մլն 100.2 հազար դոլար:
Հայաստանից 2021-ի հունվար-փետրվարին կատարվել է 354 մլն 394.2 հազար դոլարի արտահանում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 375 մլն 144.2 հազար դոլարի համեմատ: Հետեւաբար վերոնշյալ ամիսներին արտահանումը նվազել է 5.5 տոկոսով: Արտահանման նվազման պատճառը կապված է հիմնականում կորոնավիրուսի հետ դրանից բխող սահմանափակումներով:
Այնուամենայնիվ, դա չի խանգարել, որ Հայաստանի հիմնական ուղղություններից մեկում՝ ԵԱՏՄ-ում, արտահանումը բնականոն ընթանա: Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին կազմել է 102 մլն 82.8 հազար դոլար: Դեպի ՌԴ արտահանման ծավալներն աճել են 2.2 տոկոսով, Ղազախստան՝ 60.2 տոկոսով, Ղրղզստան՝ 2.5 անգամ: ԵԱՏՄ շրջանակներում նվազել է միայն Հայաստանից դեպի Բելառուս արտահանումը՝ 17.2 տոկոսով: Հունվար-փետրվարին էականորեն նվազել է նաեւ դեպի Ուկրաինա արտահանման ծավալը՝ 45.2 տոկոս:
Դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 7.4 տոկոսով՝ կազմելով 76 մլն 237.4 հազար դոլար: Հիմնական պատճառը Հայաստանից դեպի Բուլղարիա, Բելգիա, Իտալիա արտահանման ծավալների էական նվազումն է՝ համապատասխանաբար՝ 24.4, 13.3 եւ 14.4 տոկոսներով: Միեւնույն ժամանակ, դեպի ԵՄ որոշ երկրներ Հայաստանից արտահանումը էականորեն աճել է: Դեպի Ֆրանսիա արտահանման ծավալներն աճել են 2.1 անգամ՝ կազմելով 981.5 հազար դոլար, ՀՀ-ից Գերմանիա արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով՝ կազմելով 11 մլն 578.7 հազար դոլար, դեպի Նիդերլանդներ արտահանումն աճել է 2.8 տոկոսով՝ կազմելով 18 մլն 339.4 հազար դոլար, դեպի Լեհաստան արտահանումն աճել է 46.1 տոկոսով՝ կազմելով 2 մլն 61.3 հազար դոլար:
Էականորեն աճել է դեպի ԱՄՆ եւ Չինաստան արտահանումը: Մասնավորապես՝ դեպի Չինաստան արտահանումն աճել է 3.4 անգամ՝ կազմելով 54 մլն 564.4 հազար դոլար, դեպի ԱՄՆ՝ 34 տոկոսով՝ կազմելով 15 մլն 338.7 հազար դոլար:
Խոշոր արտահանման ուղղություններից նվազել է Հայաստանից դեպի Շվեյցարիա եւ Իրաք արտահանումը 26.4 եւ 28.5 տոկոսներով:
2021-ի հունվարին Հայաստանի արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի հանքահումքային արտադրանքը՝ 129 մլն 668.8 հազար դոլար: Պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը հունվար-փետրվարին կազմել է 74 մլն 691 հազար դոլար:
Միեւնույն ժամանակ, հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ներմուծումը նվազել է 15.8 տոկոսով՝ կազմելով 571 մլն 51.5 հազար դոլար: Ներմուծման ամենամեծ ծավալները եղել են հանքահումքային արտադրանքում՝ 140 մլն 716.5 հազար դոլար, ինչպես նաեւ մեքենաները, սարքավորումները եւ մեխանիզմները ներմուծվել են 92 մլն 42.7 հազար դոլարի:
ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի կարծիքով՝ հունվար-փետրվար ամիսներին ընդամենը 5.5 տոկոս արտահանման նվազումը կարելի է երջանկություն համարել, քանի որ կարող էր ավելի վատ ցուցանիշ լինել:
«Դեռեւս շարունակվում է կորոնավիրուսը, ուղղակի իր աշխարհագրությունն է փոխում, բայց ընդհանուր վնասները դեռ պիտի շարունակվեն»,- ասաց նա:
Խոսելով կոնկրետ ուղղությունների մասին՝ Արտահանողների միության նախագահը նշեց, որ, օրինակ, Ռուսաստան արտահանման աճը հիմնականում պայմանավորված է ռուսական ռուբլու անկմամբ:
Իսկ Չինաստանի պարագայում, ըստ նրա, վերջին տարիներին լուրջ աշխատանք է տարվել, եւ, օրինակ, հայկական գինիները բավական լավ ներկայացվել է չինական շուկայում, ինչն այսօր իր արդյունքն է տալիս. «Կարծում եմ՝ սա դեռեւս չնչին արդյունք է, մենք շատ ավելի մեծ արդյունքների կարող ենք հասնել, եթե մեր աշխատանքը շարունակենք: Ցավոք սրտի, այս ամենը անհատական ուժերով միայնակ «համերգ տվող» գործարարների միջոցով է արվում, որոնք փորձում են դրանով զբաղվել»:
Հարցին՝ պետության օժանդակություն պե՞տք է լինի, որպեսզի արտահանման ծավալներն աճեն, Մխչյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկացած դեպքում պետական աջակցության կարիք կա: Բայց այսօր մեր պետությունը ինքն աջակցության կարիք ունի: Այսօր մեզ առաջին հերթին պետք է ստաբիլություն, եթե այս իրավիճակը չկարգավորենք, ոչնչի չենք կարող հասնել, որովհետեւ ոչ ոք չի ուզում այս իրավիճակում ինչ-որ քայլ անել»:
Նրա կարծիքով՝ մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի պատվաստումների հարցը համեմատաբար զարգացած երկրներում եթե լուծվի, դրան զուգահեռ կսկսի աճել նաեւ արտահանումը:
Արտահանողների միության նախագահն ասաց, որ ինքն էլ նախորդ տարի մեծ ծավալով արտահանում էր իրականացնում ԱՄՆ, բայց այս տարի դեռեւս չի կատարել կորոնավիրուսի պատճառով. «Գնալով իմ արտահանման ծավալները մեծանում էին, սուրճ էի արտահանում, չորացրած հայկական բույսեր, ավելուկ, ձավարեղեն, հաճար: Բայց այսօր, ցավոք սրտի, դեռեւս նոր պատվեր չունեմ, երբ զանգում եմ իմ հաճախորդին, հարցնում ինչո՞ւ պատվեր չկա, ասում է՝ լավ չեն գործերը»:
Անդրադառնալով ներմուծման ծավալների նվազմանը՝ նա ընդգծեց, որ դա պայմանավորված է հայաստանյան շուկայում սպառման ծավալների անկմամբ. «Որոշ հումքեր չեն ներմուծվել բավարար քանակությամբ, դրա համար ներմուծման տոկոսայնությունը նվազել է: Բավականին հարցեր կան, գլոբալ խնդիրը տրանսպորտի գնի թանկացմամբ է պայմանավորված: Ներմուծման ժամանակ գնագոյացությունը տրանսպորտի պատճառով թանկանում է, ու մարդիկ հրաժարվում են այդ ապրանքը բերելուց»:
Մխչյանի կարծիքով՝ խնդիրը շատ լուրջ է, բոլոր առումներով բոլորի մոտ ճգնաժամ կա. «Մի օրինակ բերեմ. մի քանի օր առաջ այցելել եմ մի գործարան, որտեղ պրոֆիլներ են արտադրում: Այդ պրոֆիլը ինքնին նպաստում է, որ Թուրքիայից պրոֆիլ չներմուծեն՝ դուռ կամ լուսամուտ սարքելու համար: Բայց այդ գործարանը 1 ամիս է՝ կանգնած է, քանի որ պատվեր չկա: Այդ մի ամսում մարդը բավականաչափ ներմուծում կարող էր անել, բայց փաստացի գործ չկա, եւ կանգնեցրել է աշխատանքն այս պահին»:
Տնտեսական ապրանքներ ներմուծող «Նարիմ» ՍՊԸ տնօրեն Համբարձում Բալյանն էլ մեր զրույցում ասաց, որ ներմուծման հետ կապված խնդիրներ չկան. «Ներմուծումը կարող է 2-րդ եռամսյակում շատ ավելի ինտենսիվ լինել: Ներմուծման տեմպերը շատ խաբուսիկ է»:
Նա հայտնեց, որ իր ընկերությունը հիմնականում աշխատում է Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Սլովենիայի հետ. «Հիմա որոշ տրանսպորտային գների խնդիրներ կան Չինաստանի հետ կապված, ինչն ամբողջ աշխարհում է»:
Բալյանի խոսքով՝ ժամանակագրորեն ներմուծումը առաջին եռամսյակում նվազել է, բայց դա անկում չէ. «Մեր առաջին եռամսյակի ապրանքաշրջանառությունը պակաս չէ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Եթե չենք ներմուծում, ուրեմն նախորդ տարի շատ ենք ձեռք բերել՝ ինչ-որ հանգամանքներով պայմանավորված: Մեր կազմակերպության առումով ոչ մի խնդիր չկա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին
Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան
Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչության հանցակիցների ողջ շղթան. ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ձևերով. Հովհաննիսյան
Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխայի համար
Ասում է՝ Նիկոլին սպանեմ՝ ի՞նչ կլինի. եթե սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է. Արուսյակ Ջուլհակյան. տեսանյութ
Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել. Խաչատրյան
Մարդկանց զոռով, շառով, ստիպելով ակցիայի տանելու հետևանքը. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» աշխատաժողովին
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել
Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի
Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն
Չենք մոռացել «Հոկտեմբերի 27»-ին Քոչարյանի ժպիտը, կաթողիկոս կոչեցյալը իմացել է ահաբեկչության մասին. տեսանյութ
Արմավիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են
Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնվել. ԱԳՆ
«Quanta» ծրագրի երկրորդ տարվա շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները
Սիրելի եպիսկոպոսներ, դադարեք ստորագրել Կտրիճ Ներսիսյան անունով ահաբեկչության պաշտպանի տեքստերի տակ. Ռուբինյան
Եպիսկոպոսների հայտարարությունը խայտառակություն է. եթե պատանդի կարգավիճակում եք՝ նշան տվեք. Հարությունյան
Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են «Սիզընսի» այգում
Կրթվելը նորաձև է Գյումրիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
SMS եկավ, թե «Սիզընս»-ից երթ ենք անում. ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրում. ձայնագրություն
Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. Էլշան Իբրահիմովը կարտաքսվի Ադրբեջան
Ջրափրկարարները ափ են դուրս բերել ջրահեղձման վտանգի մեջ հայտնված անչափահասներին
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Կանխվել է բծախնդրորեն մշակված ահաբեկչական ծրագիր. ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Վայոց ձորի մարզով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է
Աղմուկ հանած միջադեպով կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը. ինչ էր ասել ՆԳ նախարարը այս դեպքի հետ կապված
Հանրային մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ արտահերթ նիստի հայտարարությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին
Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ հեղեղելով բակեր, ավտոտնակներ և նկուղներ
Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին
Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան
ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT