Երևան
12 °C
Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու նախաձեռնության մասին դրական կարծիք ունեմ. վաղուց էր հասունացել այս պահը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։
Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ Թուրքիային եւ մի շարք այլ երկրների, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցն ընդգրկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում։
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող եւ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ:
Աշոտ Թավադյանի կարծիքով՝ այստեղ ակնհայտ է, որ գեոքաղաքական շահերի հակասություն է առաջացել ԵԱՏՄ լիդերի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։
«Դա ակնհայտ է եւ իհարկե՛, իր արտահայտությունն այս կամ այն ձեւով գտնելու էր նաեւ տնտեսական հարաբերությունների մեջ»,- նշեց տնտեսագետը։
Հարցին՝ սա կարելի՞ է որպես պատժամիջոց համարել Թուրքիայի դեմ, Թավադյանը պատասխանեց. «Կարծում եմ, սա առաջին հերթին կարելի է համարել բացասական վերաբերմունք ամբողջ ԵԱՏՄ-ի եւ հատկապես Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից։ Սա քաղաքական առումով դրական է, բոլոր ԵԱՏՄ երկրները այն պետք է պաշտպանեն՝ նաեւ Ղազախստանը եւ Ղրղզստանը»։
Տնտեսագետի կարծիքով՝ հավանականությունը բարձր է, որ ԵԱՏՄ բոլոր երկրները կհամաձայնվեն այս փոփոխությանը. «Երկրների քանակը մեծ չէ, սա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կամ Եվրոմիությունը չէ։ 5 երկրներ են եւ պարզ է, որ 1 երկրի դերը՝ Ռուսաստանի, տնտեսական պոտենցիալով ամենամեծն է։ Ես կարծում եմ, որ այստեղ նախնական որոշակի համաձայնություններ արդեն կան»։
Տնտեսագետը նշեց, որ օրինակ՝ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ պետք է այս հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, ինչից հետո ադրբեջանական կայքերը բացասական հրապարակումներ են արել վերջինիս հասցեին։
«Տվյալ պարագայում չեմ կարծում, որ Ղազախստանը պետք է զոհաբերի իր տնտեսական եւ քաղաքական շահերը՝ ելնելով նրանից, թե մոտ լեզուներով խոսող ժողովուրդները պետք է իրար պաշտպանեն»,- նշեց նա։
Հարցին՝ ԵԱՏՄ շուկայում Թուրքիային տրված մաքսային արտոնությունը վերացնելը ի՞նչ ազդեցություն կունենա այդ երկրի վրա, Թավադյանը պատասխանեց. «Առաջին հերթին քաղաքական, հետո նաեւ տնտեսական։ Որովհետեւ կարծում եմ, որ դա նաեւ այլ հետեւանքներ կունենա։ Այս ագրեսիվ հռետորիկան կբերի նրան, որ սանիտարական եւ այլ սահմանափակումները ավելի կուժեղանան։ Կտեսնենք, որ օրինակ՝ թուրքական լոլիկը կամ նարինջը չի համապատասխանում ԵԱՏՄ շուկայի սանիտարական նորմերին»։
Տնտեսագետը նշեց, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի 86 տոկոսն է զբաղեցնում։
«Նշեցի նաեւ Ղազախստանի վերաբերմունքը այս գործընթացին։ Չեմ կարծում, որ Բելառուսը այս հարցին բացասական վերաբերմունք ցույց տա, հատկապես, որ որոշակի մեղավորություն են զգում եւ հայտարարություն են տարածել, որ վերջին կես տարում «Պոլոնեզ» չեն վաճառել Ադրբեջանին։ Ղրղզստանն էլ այս պահին խրված է իր ներքին հարցերով եւ չեմ կարծում, որ որեւէ բացասական արձագանք տան»,- նշեց նա։
Հարցին՝ այս մեխանիզմներով հնարավոր կլինի՞ հասնել նրան, որ Թուրքիան տնտեսապես էլ ավելի բարդ վիճակում հայտնվի, տնտեսագետը պատասխանեց. «Նրանց տնտեսության վիճակը լավ չէ։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում լիրայի փոխարժեքը կտրուկ նվազել է՝ 34 տոկոսով՝ 1 դոլարի դիմաց 5.9-ից հասնելով 7.9։ Կորոնավիրուսային վիճակը եւս վատ է՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ մահացության դեպքերը 3 անգամ աճել են։ Այս իրավիճակում այս տնտեսական սահմանափակումները կարծում եմ նրանց վրա որոշակի ազդեցություն կունենա եւ կլինի ցավալի»։
Նրա կարծիքով՝ այնուամենայնիվ շատ դժվար է զսպել Թուրքիայի գեոքաղաքական ախորժակը։
«Ի դեպ շատ մեծ հարց է, որ Թուրքիայի գեոքաղական հարցը համապատասխանում է Ադրբեջանին, դա առանձին մեծ հարց է եւ ես կարծում եմ, որոշակի ժամանակ հետո Ադրբեջանի ղեկավարությունը կզգա այդ կանխատեսումը»,- եզրափակեց տնտեսագետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարզիչն եկավ թե՝ արա դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան. գյումրեցի մարզական չեմպիոն մեկնաբանը՝ Սամվել Աղանյան
Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը
Կրթվելը նորաձև է Աշտարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վանաձորում մեքենաներ են բախվել
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 50-ից, փրկարարները որոնում են ճամբարից կորած 20-ից ավել երեխայի
Հայտնի են վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի հաղթողները
Պուտինը խոսել է ԱՄՆ պետականության մեջ Ռուսաստանի ներդրման մասին
Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը. տեսանյութ
Ինչու է Զելենսկին պահանջում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Զախարովան մանրամասնել է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է
Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 6-ին
Արևածագի ձորում ցեխակույտերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել
Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն
Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց. ՄԻՊ
ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
Լավրովը մեկնել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է BRICS գագաթնաժողովին
Գյումրիում կարի արտադրամաս է հրդեհվել
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարարի հետ. կնքվել է համագործակցության հուշագիր
Հյուրատներից մեկից օտարերկրացի տղամարդու են առևանգել. կասկածներ կան, որ մինչ այդ վերջինիս սպանել են
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատված է նորոգվել. ՃՏՊ-ների թիվը կրճատվել է
Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին և էլեկտրասյանը. կան վիրավորներ
Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չիտայի շրջանում. տուժածներից 3-ի վիճակը ծանր է. տեսանյութ
Ուժեղ քամին 2 մարզում և Երևանում ավերածություններ է գործել
Մեծամորում վագոն-տնակ է այրվել
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա, կա տուժած
Երկրաշարժ Հայաստանում
Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ
««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան
ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա
Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան
Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է
Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT