Երևան
12 °C
Դպրոցներում դասերը սկսվելու հետ մեկտեղ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) աշակերտների համար լրացուցիչ կենտրոնացված հեռավար դասեր է իրականացնելու: Այն պետք չէ խառնել դպրոցներում իրականացվող հեռավար կրթության հետ, երբ որեւէ ուսուցիչ, չկարողանալով դասի գնալ, դասընթացն առցանց է իրականացնելու: Կենտրոնացված հեռավար ուսուցումը լինելու է միայն հեռավար կրթություն ստանալու համար գրանցված սովորողների համար:
ԿՏԱԿ-ի մասնագետներն այսօր դասընթացների մեկնարկից առաջ անդրադարձել են մի շարք ուսուցիչների, աշակերտների ու ծնողների ուղղած հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարց ու պատասխանից մի քանիսը:
Ինչպե՞ս միանալ Microsoft Teams-ին առաջին անգամ:
Աշակերտներն առցանց դասերին մասնակցելու համար պետք է միանան Microsoft Teams ծրագրին: Այդ նպատակով անհրաժեշտ է դպրոցի օպերատորից խնդրել տվյալ անձի մուտքանունն ու գաղտնաբառը։ Ստանալուց հետո անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով https://portal.office.com հղմամբ։ Բացված պատուհանում պետք է գրել մուտքանունը, այնուհետեւ գաղտնաբառը: Վերջինն անհրաժեշտ կլինի գրել եւս մեկ անգամ, դրանից հետո ներքեւի հատվածում պետք է մտածել նոր գաղտնաբառ, որպեսզի օպերատորն այլեւս չկարողանա մուտք գործել տվյալ միջավայր: Գրանցման համար պետք է թողնել նաեւ հեռախոսահամար, որպեսզի հետագայում, եթե հարկ լինի գաղտնաբառը վերականգնել, աշակերտը գործողությունը կատարի ինքնուրույն:
Քայլերը հաջորդականությամբ կատարելուց հետո բացված պատուհանից պետք է ընտրել Microsoft Teams-ը: Աշակերտներն այն ընտրելու դեպքում կտեսնեն համապատասխան դասարանները, որոնց միանալով էլ կարելի է օգտվել առկա նյութերից, դասերի ձայնագրություններից եւ այլն:
Ի՞նչ անել, եթե աշակերտը չի կարողանում տրված գաղտնաբառով մուտք գործել:
Այս հարցը ԿՏԱԿ-ի մասնագետներին մի քանի օրվա ընթացքում շատերն են տվել: Նրանց խոսքով՝ այս օրերին գեներացվել է 400.000 աշակերտի մուտքանուն եւ գաղտնաբառ: Համակարգի հետ կապված տեխնիկական հարցեր կան, այդ պատճառով հնարավոր է՝ լինեն մուտքանուններ եւ գաղտանաբառեր, որոնք դեռեւս չաշխատեն, դրա համար պետք է սպասել: Այս պահին մոտ 370.000 գաղտնաբառ գեներացված է:
Մասնագետներն ընդգծեցին, որ հաճախ մուտք չգործելու պատճառը գաղտնաբառն ամբողջովին չգրելն է: Դրա սիմվոլներից ու տառերից առաջ գրված է Pass, որն աշակերտները չեն գրում: Այն եւս ներառված է գաղտնաբառի մեջ, առանձին բառ չէ:
Նշվածներից բացի, կարող են առաջանալ համակարգչի հետ կապված տեխնիկական խնդիրներ, այս հարցում իրենք օգնել չեն կարող:
Անդրադառնալով խնդիրներին ու առկա մտահոգությանը՝ աշխատակիցները նշեցին, որ անհանգստանալ պետք չէ, դեռեւս կենտրոնացված ուսուցումը չի սկսվել: Այսօր աշակերտներին ծանոթացնող վեբինարներ կլինեն, որոնց ընթացքում նրանց կհայտնեն բոլոր մանրամասները: Դրանք նաեւ կձայնագրվեն, եւ հետագայում ցանկացողները կարող են դիտել: Հարթակում աշակերտները կարող են նաեւ հարցեր ուղղել, եւ ուսուցիչները տեղում կպատասխանեն:
Նշենք, որ աշակերտներն իրենց անհրաժեշտ նյութերը կարող են գտնել համապատասխան ֆայլերում՝ ըստ առարկաների եւ ըստ թեմաների, ինչպես դասագրքերում է լինում:
Ավագ դպրոցների համար արդյո՞ք կլինի հոսքային ուսուցման հնարավորություն:
Ավագ դպրոցներում հոսքային դասերի համար առարկաների բովանդակությունը տարբեր է, այդ պատճառով որոշվել է հետեւել պետական առարկայական ծրագրերին եւ ուսումնական պլանին:
Ինչպես հայտնեցին ԿՏԱԿ-ից, ուսուցիչները մշակել են երկու տեսակի թեմատիկ պլանավորում՝ բնագիտական եւ հումանիտար հոսքերի համար: Սկզբում՝ մեկ-երկու օր, աշակերտները ներգրավված կլինեն մեկ թիմում, այնուհետեւ ուսուցչի հրահանգներով կբաժանվեն՝ ըստ հոսքերի: Յուրաքանչյուր աշակերտ կներգրավվի թիմում եւ կստանա համապատասխան բովանդակությամբ նյութեր, այնպես, ինչպես դպրոցում:
Ըստ մասնագետների՝ բաժանել են միայն 2 հոսքի, քանի որ ավելին այս պահին հնարավոր չէր: Այս դեպքում, օրինակ, տնտեսագիտական հոսք ընտրած աշակերտները եւս բնագիտական հոսքի մեջ են առանձնացվելու:
Գնահատումն ինչպե՞ս է կատարվելու:
Աշակերտներին ու իրենց ծնողներին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում էր գնահատականներին: ԿՏԱԿ-ից ընդգծեցին, որ հարցին բազմիցս անդրադարձել են, մեկ անգամ էլ կասեն. գնահատում չի լինելու: Ելնելով աշակերտների քանակից՝ դա իրականացնել չի հաջողվի, բացի այդ, իրենց կարծիքով՝ սա այն ֆորմատը չէ, որ գնահատական լինի:
Ճիշտ է, աշակերտները թեստերի միջոցով հնարավորություն կունենան իրենց գիտելիքները ստուգելու, սակայն թվանշան չեն ստանա: Մասնագետների խոսքով՝ փորձում են այնպես անել, որ ծրագիրը համահունչ լինի դպրոցին, իսկ գնահատականի համար պատասխանատուն դպրոցն է: Աշակերտները կսովորեն, հետագայում երբ գնան դպրոց, այնտեղ արդեն ստացած գիտելիքներով կհանձնեն գրավոր աշխատանքներ եւ կգնահատվեն: Իրենք ուսուցիչներին կհանձնեն նաեւ ուղղորդումներ, թե տվյալ աշակերտն ինչ ծրագրով է սովորել, որպեսզի թեմատիկ գրավոր կազմելիս այդ ամենը հաշվի առնեն:
Եթե երեխան արտասահմանից է միանալու հեռավար դասերին, ապա հարկավոր է կապ հաստատել դպրոցի հետ ու քննարկել՝ ինչ ձեւաչափով է իրականանալու գնահատումը:
Հնարավո՞ր է առանց գրանցման մասնակցել:
Ուղիղ եթերի ընթացքում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ երիտասարդները նշեցին, որ վեբինարներին, դասերին մասնակցելու համար գրանցումը համապատասխան հարթակում պարտադիր է: Նշենք, որ վաղվանից այնտեղ կտեղադրվեն դպրոցականների դասացուցակները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան
160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան
ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր
Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է
Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ
Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին
Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան
Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին
Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան
550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ
Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան
Կրակել են Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT