Երևան
12 °C
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բարձր տրամադրություն ուներ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի 28-րդ տուրի հանդիպումից հետո: Այսօր՝ հուլիսի 14-ին, վերջին տուրում՝ որոշիչ խաղում, նրա թիմը 2:0 հաշվով հաղթեց «Նոային», որին հուլիսի 10-ին պարտվել էր Գավաթի եզրափակչում՝ զիջելով այդ տիտղոսը: Սա «Արարատ-Արմենիայի» 2-րդ անընդմեջ չեմպիոնություն էր երկրի առաջնությունում:
-Նախ շնորհավորում ենք 2-րդ չեմպիոնության համար: Այս տարի, կարծես, ավելի դժվար ստացվեց: Ի՞նչը բարդացրեց:
-Շնորհակալություն: Մի կողմից համաձայն եմ, որ դժվար ստացվեց, որովհետեւ միշտ ավելի դժվար է պահպանելը, քան չեմպիոն դառնալը: Բացի դրանից՝ մի մոռացեք, որ այս տարի մեր մրցակիցներն իրոք արժանի էին, ավելի ուժեղացրել էին իրենց կազմերը: 2 կարեւոր գործոն կար, որ մեր խաղի վրա ազդեց: Մեկը Եվրոպա լիգայի խաղերն էին: Մենք երկար խաղացինք այնտեղ, ու հետո հոգեբանորեն դժվար էր մեզ համար Հայաստանի առաջնությունում: 2-րդ գործոնը, որը մեզ վրա շատ ազդեց, կարանտինի հետ կապված այս 40 օրվա դադարն էր: Եթե հիշում եք, ես ասել էի, որ այստեղ 2 գործոն կա՝ ֆունկցիոնալ վիճակ, հոգեբանություն: Մենք ֆունկցիոնալ առումով լավ էինք, բայց հոգեբանությունը մեզ մի քիչ թույլ չէր տալիս ցույց տալ այն, ինչ կարող էինք անել: Բայց այս վերջին խաղը ցույց տվեց… փորձառու թիմի պես խաղացինք այսօր, ու խաղացողներին էլ եմ ասել. «Եթե դուք մոտիվացիայով եք խաղում, պրոլեմներ քիչ եք ունենում»:
-Մի քանի օր առաջ այս նույն թիմին պարտվեցիք Գավաթի եզրափակչում: Ինչպե՞ս դա անդրադարձավ ու ինչպե՞ս կարողացաք վերականգնվել դրանից հետո:
-Այսօր խաղի սկզբում՝ 10 րոպե, այդ առումով մի քիչ լարված էինք, ու մրցակիցը ճնշում էր գործադրում, բայց հետո, երբ գոլ խփեցինք, մի քիչ թուլացավ ճնշումը:
-Եթե համեմատեք թիմի՝ այս մրցաշրջանի խաղը նախորդի հետ, տեսնո՞ւմ եք առաջընթաց կամ ի՞նչ փոփոխություն եք տեսնում:
-Առաջընթաց տեսնում եմ: Ավելի փորձառու ենք դառնում, ու հիմա մեր թիմն ավելի կոմպլեկտավորված է: Ճիշտ է՝ ունենք 2-3 դիրք, որ պետք է ուժեղացնենք, բայց ավելի կոմպլեկտավորված է, կորիզը ավելի ձեւավորված է:
-Այսօր ընդմիջման ժամանակ փոփոխություն կատարեցիք, անցաք 3 կենտրոնականով խաղի: Արդյո՞ք Գավաթի եզրափակչում նույնն անելով թույլ չէիք տա, որ «քամբեք» լինի:
-Հնարավոր է: Այդ մասին մենք մտածել ենք պարտվելուց հետո: Հնարավոր է, որ այդ քայլին գնայինք, այդպես չլիներ, բայց հիմա ոչինչ, Գավաթն էլ թող «Նոան» հաղթի (խմբ. ծիծաղում է):
-Առջեւում Չեմպիոնների լիգան է: Ուժեղացնելո՞ւ եք կազմը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Այդքան հեռու ես չեմ նայում, որովհետեւ չգիտեմ՝ ինչպես է լինելու համագործակցությունն ակումբի հետ, որովհետեւ այսօր իմ պայմանագրի վերջին օրն է: Հետո կտեսնենք: Ճիշտ է՝ ես 1 ամիս առաջ ստացել եմ նոր պայմանագրի առաջարկ, բայց դեռ սպասենք տեսնենք՝ ինչ կլինի:
-Ցանկություն ունե՞ք մնալու:
-Այս պահին այդ հարցի մասին չեմ ուզում խոսել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին
Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. տեսանյութ
Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին
Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին
Իրանն ու Իսրայելը արդյոք կգնա՞ն լայնածավալ պատերազմի ճանապարհով. ինչպե՞ս կանդրադառնա տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում. բազմաթիվ օտարերկրացիներ չեն կարողանում գնալ իրենց երկրներ. տեսանյութ
Հույս ունեմ՝ 2026 թվականին Հայաստանը կունենա նոր կաթողիկոս. Արմեն Փամբուխչյան. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
Մեքենայի դռները ներսից փակել, դանակով սպառնացել, ծեծել, թալանել են զբոսաշրջիկին. տեսանյութ
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ
Գարեգին Բ-ն որ հեռանա, կարո՞ղ է ավելի վատ սցենար լինի, օրինակ՝ «Մարտի 1» անեն, գցեն Փաշինյանի վրա. տեսանյութ
Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում
300 հզր ժամկետանց ձուն ոչնչացված լինելու՝ կաշառքով կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման
Ալեն Սիմոնյանն ու Գունարս Կուտրիսը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների վերաբերող հարցեր են քննարկել
Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է զգոնություն պահպանել. հայտարարություն
2 տարում ոչինչ չեն պարզել. Արծվիկ Մինասյանի գլխավորած հանձնաժողովը ձախողել է աշխատանքները
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Արարատի մարզի գյուղերից մեկում երեխա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Հարկադրված վայրէջքների պատճառով հայերը հայտնվել են Բաքվում, Ադրբեջանի քաղաքացիները՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ
Նոր տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Գրիգորյան
Օրենքով կարգելվի մեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչ տեղադրելը
Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել
Սերտ համագործակցություն կա ԵՄ-ի հետ, մյուս կողմից խնդիր չունենք խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. վարչապետ
«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին
Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT