Երևան
12 °C
Տոկիոյում նախատեսված ամառային 32-րդ օլիմպիական խաղերը չեղարկելն ավելի հեշտ կլիներ, քան հետաձգելը: Նման միտք է արտահայտել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Նա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգված խաղերի մասին հարցազրույց է տվել ֆրանսիական L’Equipe պարբերականին, որում ասել է, որ չեղարկելով իրենք կստանային ապահովագրության գումարները, ինչը կթեթեւացներ ֆինանսական հոգսերը, սակայն նպատակը խաղերն անցկացնելն է:
«Ֆորս մաժորի պատճառով խաղերը չեղարկելը մեզ համար ավելի հեշտ կլիներ, մենք ապահովագրական գումարներ կստանայինք: Բայց այստեղ ենք՝ խաղերը կազմակերպելու, այլ ոչ թե չեղարկելու համար: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք զարգացնել պլանը, ջանքեր գործադրենք այն ծառայությունների ուղղությամբ, որոնք առաջարկում ենք մասնակիցներին, տրանսպորտի հարցում… Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք ավելի շատ համերաշխության կարիք ունենք սպորտում, ինչպես նաեւ հասարակությունում: Հուսով եմ՝ սա կբերի միջազգային ֆեդերացիաների եւ կազմակերպիչ ընկերությունների միջեւ ավելի լավ համագործացության»,- ասել է նա:
Խաղերի մասին հերթական անգամ մեկնաբանություն է տվել նաեւ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն: Նա կրկին ընդգծել է դրանք անպայման անցկացնելու իր ցանկությունը: Կոիկեն կարծում է, որ խաղերի անցկացնումը պետք է խորհրդանիշը դառնա, թե ինչպես է աշխարհը հաղթահարում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակը:
«Ես ցանկանում եմ հյուրընկալել խաղերը որպես խորհրդանիշ, թե ինչպես է ողջ աշխարհը միասին հաղթահարում այս բարդ իրավիճակը, եւ ինչպես են ամրապնդվում մարդկության միջեւ կապերը»,- ասել է նա:
Կոիկեն, սակայն, հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշել, թե վերջնական երբ պարզ կլինի՝ արդյոք օլիմպիական խաղերը տեղի են ունենալու, թե ոչ: Մյուս կողմից ճապոնիայի բնկաչությունը Տոկիոյի նահանգապետի նման լավատես չէ: Վերջերս հարցումներ են անցկացվել, որոնց մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ թերահավատորեն է մոտենում խաղերը հաջորդ տարի անցկացնելու գաղափարին ու ցանկանում է, որ դրանք ընդհանրապես չեղարկվեն կամ կրկին հետաձգվեն:
Ինչպես հայտնի է, Տոկիո 2020-ը տեղափոխվել է 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 9: Այն բանից հետո, ինչ դրանք հետաձգվել են, կազմակերպիչները մի շարք խնդիրների առաջ են կանգնել: Օրինակ, անհրաժեշտ է պահպանել օլիմպիական ավանը, որն այս տարի խաղերի ավարտվելուց հետո նախատեսվում էր վաճառել բնակության համար, պետք է նաեւ պահպանել շենքը, որը նախատեսված էր որպես լրատվամիջոցների կենտրոն, ինչպես նաեւ լուծել տոմսերի, հյուրանոցների, տրանսպորտային համակարգի, կամավորների եւ այլ հարցերի շուրջ առաջացած դժվարությունները: Ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ հետաձգման պատճառով կազմակերպիչները լրացուցիչ մոտ 800 մլն դոլարի ծախս են անելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին
Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան
Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչության հանցակիցների ողջ շղթան. ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ձևերով. Հովհաննիսյան
Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխայի համար
Ասում է՝ Նիկոլին սպանեմ՝ ի՞նչ կլինի. եթե սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է. Արուսյակ Ջուլհակյան. տեսանյութ
Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել. Խաչատրյան
Մարդկանց զոռով, շառով, ստիպելով ակցիայի տանելու հետևանքը. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» աշխատաժողովին
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել
Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի
Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն
Չենք մոռացել «Հոկտեմբերի 27»-ին Քոչարյանի ժպիտը, կաթողիկոս կոչեցյալը իմացել է ահաբեկչության մասին. տեսանյութ
Արմավիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են
Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնվել. ԱԳՆ
«Quanta» ծրագրի երկրորդ տարվա շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները
Սիրելի եպիսկոպոսներ, դադարեք ստորագրել Կտրիճ Ներսիսյան անունով ահաբեկչության պաշտպանի տեքստերի տակ. Ռուբինյան
Եպիսկոպոսների հայտարարությունը խայտառակություն է. եթե պատանդի կարգավիճակում եք՝ նշան տվեք. Հարությունյան
Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են «Սիզընսի» այգում
Կրթվելը նորաձև է Գյումրիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
SMS եկավ, թե «Սիզընս»-ից երթ ենք անում. ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրում. ձայնագրություն
Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. Էլշան Իբրահիմովը կարտաքսվի Ադրբեջան
Ջրափրկարարները ափ են դուրս բերել ջրահեղձման վտանգի մեջ հայտնված անչափահասներին
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Կանխվել է բծախնդրորեն մշակված ահաբեկչական ծրագիր. ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Վայոց ձորի մարզով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է
Աղմուկ հանած միջադեպով կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը. ինչ էր ասել ՆԳ նախարարը այս դեպքի հետ կապված
Հանրային մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ արտահերթ նիստի հայտարարությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին
Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ հեղեղելով բակեր, ավտոտնակներ և նկուղներ
Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին
Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան
ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT