Կրթության ոլորտում ձեռնարկված փոփոխությունների դեմ պայքարը չի ավարտվել. բողոքի ցույցի մասնակիցները սպասում են պատասխանի

Արդեն որքան ժամանակ է՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր ուսուցման դրույթի դեմ ցույցեր չեն իրականացվում: Արդյո՞ք բողոքողներըը դադարեցրել են իրենց պայքարը, թե՞ հարաբերական անդորրը երկար չի տեւելու:

Մեր հարցին ի պատասխան, Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը նշեց, որ իրենց տրամադրվածությունը չի փոխվել, ինչպես եղել է նոյեմբերի 6-ին՝ դասադուլի առաջին օրը, նույն ձեւով շարունակվում է այսօր: Ցույցերը դադարել են, քանի որ այս պահին նախագիծը քննարկման փուլում է, որեւէ բողոքի ակցիա իրականացնելն անիմաստ կլինի, իսկ իրենք միտված չեն իրավիճակը սրելու:

Եթե քննարկումներից հետո նախագիծն իրենց սրտով չլինի, արդյո՞ք նախատեսվում է նորից ցույցեր իրականացնել, հարցին հստակ պատասխան չտվեց. նախագծի հետագա զարգացումը կարող է մի քանի՝ 3-4 տարբերակ ստեղծել:

Անկախ ամեն ինչից իրենց ֆակուլտետի մի շարք ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված «Հանուն ազգային կրթության» շարժումը, որին միացել են նաեւ այլ ֆակուլտետների ուսանողներ, շահագրգիռ երիտասարդներ, շարունակելու է իր գործունեությունը հանուն ազգային կրթության. «Անկախ այս օրենքի ընդունվել-չընդունվելուց՝ շարժումը գործելու է: Նպատակն է՝ պահպանել ազգային բջիջը մեր կրթական ոլորտում»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ շեշտեց, որ իրենց պայքարը ոչ միայն չի դադարեցվել, այլեւ շարունակվելու է նոր թափով:

Անցած հինգշաբթի նամակ են փոխանցել կառավարություն՝ ուշադրություն հրավիրելու կրթության ոլորտում իրենց մտահոգող 6 կետերի վրա, որոնցից մեկը վերաբերում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին: Այս պահին երիտասարդները սպասում են պատասխանի:

«Քանի որ մեր բարձրաձայնած խնդիրներում դեռեւս որեւէ էական լուծումներ չենք նկատվում, մեր պայքարը շարունակվում է»,- նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամը՝ հավելելով, որ սպասվող գործողությունների մասին իրենք կհայտարարեն:

Նշենք, որ ՀՀ կառավարությանը ներկայացրած 6 պահանջները հետեւյալն են՝

1․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում եւ հրապարակում։

2․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։

Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով Հայոց լեզու եւ Հայոց պատմության առարկաների՝ բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն եւ սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։

4․ Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ եւ հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը։

Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության եւ կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:

Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ ԵՊՀ Հայ բանասիրության եւ մի շարք այլ ֆակուլտետների ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացնում Մայր բուհի եւ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, որտեղ նստացույց էին իրականացնում նաեւ ՀՅԴ ՀԵՄ անդամները:

Անի Ավագյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1843 դիտում

Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի

Դիմակավորված անձինք փախցրել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան. մանրամասներ

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել

Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել

Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ

ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել

Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել

Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին

Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար

Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ

Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել

Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է

Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն

Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար

Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել

Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան

Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան

Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը

Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա

2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար

Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ

Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Մեզ ինչ, ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները... տոնից դատելով՝ որոշել են գողական էլ գնան. Սաֆարյան

«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը



OSZAR »