Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու փաստաբանի բերման ենթարկելու և ձերբակալելու վերաբերյալ:
Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Փաստաբանների պալատը՝ նշելով.
Նախ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երկրորդ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է նաև իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում պաշտպանելը:
Փաստաբանների պալատը, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այժմ էլ միջոցներ է ձեռնարկելու ձերբակալված փաստաբանների իրավաբանական օգնության հարցը ճշտելու և, ըստ անհրաժեշտության, այդ օգնությունը կազմակերպելու ուղղությամբ:
Երրորդ՝ Փաստաբանների պալատը մշտապես պայքարել և պայքարելու է կոռուպցիոն երևույթների դեմ, անկախ այն հանգամանքից դրանում ներգրավված են փաստաբաններ, թե ոչ:
Կոռուպցիոն երևույթներն ամենաշատը վնասում են փաստաբանի մասնագիտական հեղինակությանը, քանի որ զրոյացնում են փաստաբանի մասնագիտական ջանքերը և հավատը փաստաբանության նկատմամբ:
Պատահական չէ, որ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը Փաստաբանի կողմից քաղաքացիական, քրեական կամ վարչական գործով վստահորդի օգտին դատական ակտի կայացման խոստում տալը, ինչպես նաև քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից վստահորդի օգտին վերջնական որոշում կայացման խոստում տալը, համարում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում և փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման հիմք:
Արտոնագրի գործողությունը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ փաստաբանը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։
Դեռևս ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսուցման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ իրազեկումներին: Փաստաբանի արտոնագրեր տալու միջոցառման ժամանակ առիթը բաց չի թողնվում նոր փաստաբաններին հիշեցնելու կոռուպցիայից հեռու մնալու պատվիրանի մասին:
Ամփոփելով վերոհիշյալը՝ Փաստաբանների պալատը կրկին կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում և հավատարիմ մնալ փաստաբանի մասնագիտական կոչմանը:
Հիշեցնեք՝ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ստացվել են փաստական տվյալներ, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով՝ դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:
Հիշյալ պատրվակով ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը՝ փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT