Որոշ մարդիկ փորձել են իրենց տրամադրված անվճար տոմսերը վաճառել. ԿԳՄՍ-ի եւ սոցապի համատեղ ծրագիրը թերի է մշակվել

2018 թվականից ՀՀ մշակույթի նախարարության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մեկնարկել էր համատեղ ծրագիր, որի շրջանակներում պետության կողմից ֆինանսավորվող ցանկացած միջոցառման տոմսերի մի հատված մշակույթի նախարարությունը հատկացնելու էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ թոշակառուներին տրամադրելու համար։ 

Համատեղ այս ծրագրի մեկնարկը տրվել էր 2018 թվականի նոյեմբերի 10-ից, սակայն մինչեւ օրս թոշակառուները միջոցառման են մասնակցել ընդամենը երկու անգամ: Վերջինը տեղի է ունեցել ապրիլի 16-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ դրանից հետո ծրագիրը ժամանակավորապես կանգ է առել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեզ հայտնել էին, որ ծրագիրն ավելի լավ ուսումնասիրելու եւ որոշ նրբություններ հաշվի առնելու կարիք կա, ինչը նախապես չի արվել, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվի:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեր զրույցում նշեց, որ չնայած որոշակի բացերին, ի սկզբանե երկու ձեռքով կողմնակից է եղել այդ ծրագրի մեկնարկին: Ռուբեն Բաբայանից տեղեկացանք, որ բոլորովին վերջերս ստեղծվել է «Տնօրինական խորհուրդ» ՀԿ, որտեղ ներգրավված են բոլոր թատրոնների ղեկավարները. նրանք պետք է առաջ բերեն թատրոններում կառուցվածքային, եւ օրենսդրական բացերի կարեւորությունը:

«ԿԳՄՍ-ն մեզ ներկայացրեց այդ համատեղ ծրագիրը, քննարկեցինք, ներկայացրեցինք մեր առաջարկությունները»,-ասաց նա: Բաբայանի խոսքով՝ ՊՈԱԿ-ների տնօրենների դիտարկումները եղել են զուտ մեխանիզմի փոփոխման մասին քանի որ մի քանի ամիսների ընթացքում ծրագրի իրականցումը ի հայտ բերեց որոշակի բացեր:

«Խնդիրը ոչ թե ծրագիրն իրականացնել, կամ չիրականացնելն էր, այլ ճիշտ մեխանիզմներ կրառելը: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ որոշակի մարդիկ փորձում են իրենց տրամադրված անվճար տոմսը վաճառել, կամ փոխանցել են մեկ ուրիշին: Նմանատիպ հարցերը մենք ներկայացրել ենք ԿԳՄՍ: Երկու նախարարարությունների համատեղ հանձնաժողովն ամբողջովին ընդունել է մեր առաջարկությունները»,-ասաց Բաբայանը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ կենսաթոշակառուների տոմսերի տրամադրման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով թատրոններում հատուկ մատյան է պահվելու, որտեղ էլ գրանցվելու է տոմսը ստացող կենսաթոշակառույի անձնական տվյալները: Այդ ամենը գրվելու է նաեւ տոմսի վրա, որպեսզի այն այլ անձի կողմից չօգտագործվի:

Բաբայանը նաեւ հայտնեց, որ առաջարկել են, որպեսզի յուրաքանչյուր կենսաթոշակառու յուրաքանչյուր թատրոնում հնարավորություն ունենա դիտելու տարեկան հինգ ներկայացում:

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից  ՀԺ-ին հայտնել էին, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի եւ սոցապ նախարար Մանե Թանդիլյանի կողմից ստորագրված հուշագրում առկա է կետ, որով հրավիրատոմսեր տրամադրող ՊՈԱԿ-ը հարկվում է: Բացի այն, որ տվյալ թատրոնը կարող է ներկայացման տոմսերի կեսն անվճար տրամադրել նախարարությանը, տոմսերը նաեւ հարկվում են, ինչը ՊՈԱԿ-ների տնօրենների մոտ դժգոհության տեղիք է տվել:

Սակայն Ռուբեն Բաբայանը վստահեցրեց, որ նման բան գոյություն չունի, հրավիրատոմսեր տրամադրելիս թատրոնները չեն հարկվելու: Այնուամենայինիվ, նա նկատեց՝ ծրագիրը մի փոքր ավելի լավ ուսումասիրելու եւ որոշ նրբություններ հաշվի առնելու կարիք է ունեցել, ինչը նախապես չի արվել: Հետագայում, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվի, նրանք անում են հնարավոր բոլոր քայլերն ու ուսումնասիրում ցանկացած խնդրահարույց կետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2364 դիտում

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան

Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան

Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ

Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել

Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս ՊՈՒ-ի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ

ՀՀԿ-ի սև հումորի թիրախը, կարծես թե, իրենց իսկ թեկնածուն է․ Ալխաս Ղազարյան

2008 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մերժեց Գարեգին Բ-ի միջնորդությունը Քոչարյանի հետ «երկխոսության» առումով

Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին

Հուսանք՝ գոնե մեծարգո տիար Տեր-Պետրոսյանին Վեհափառ Տերը հայտնել է՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան

Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը

Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան

Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը

Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է

Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա

«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել

Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի

Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները

Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի



OSZAR »