Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով պաշտոնական ու բարեկամական լծակները, զրկել է ունեցվածքիցս. Իվանյան

Քաղաքացի Թաթուլ Իվանյանը բողոքում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանից, հայտնում, որ տարիներ առաջ քաղաքապետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է եղել իր նկատմամբ, որը շարունակվում է մինչեւ օրս:

Թաթուլ Իվանյանը վստահեցնում է, որ քաղաքապետ Հակոբ Շահգելդյանը 2008 թվականին օգտագործելով հոր՝ Կովալենկո Շահգելդյանի պաշտոնը, որն այն ժամանակ Կոտայքի մարզպետն էր, իրենից խլել է օրենքով իրեն պատկանող 49.3 քմ կապիտալ շինությունն ու 130 քմ հողը՝ տասը տարով վարձակալած: Թաթուլ Իվանյանը նշում է, որ Հակոբ Շահգելդյանը հորաքրոջ՝ Գայանե Շահգելդյանի միջոցով, որը Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն է՝ կեղծ պարտքեր է գրել իր վրա, ինչից հետո առաջացել են խնդիրներն ու դատական քաշքշուկները:

«Այս ամենի գլխավոր կազմակերպիչը Չարենցավանի ներկայիս քաղաքապետն է, որը նաեւ բարեկամական կապեր ունի վճիռը կայացրած դատավոր Ա. Շահոյանի հետ: Երբ ես 2008 թվականին դիմեցի համապատասխան մարմիններին, եւ Շահգելդյանը չկարողացավ ապացուցել, որ այդ հողը «առել է», անցավ հաջորդ քայլերին: Նա կեղծարարություններ արեց իր հորաքրոջ միջոցով, որն այդ ժամանակ հարկայինի 3-րդ բաժնի պետն էր»,-ասաց Թաթուլ Իվանյանը:

ՀՀ քաղաքացիական դատարանի վճռով՝ անհատ ձեռնարկատեր Թաթուլ Իվանյանը սնանկ է ճանաչվել: Դատարանի վճռով որոշվել է արգելանք դնել սեփականության իրավունքով Իվանյանին պատկանող գույքի վրա եւ հօգուտ ՀՀ պետական բյուջեի 100 հազար դրամ պետական տուրքը գրանցել որպես դատական ծախսեր:

Քաղաքացի Իվանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը, նշել, որ վերջինս իր սնանկ ճանաչվելու դիմումը չի ստացել, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ հարկային ծառայության կողմից ներկայացված դիմումը եղել է հիմնազուրկ, քանի որ իր կողմից պատշաճ կարգով կատարվել են հարկային բոլոր պարտավորությունները:

Թաթուլ Իվանյանը նշում է, որ եթե տեղեկացված լիներ սնանկության դիմումի հիման վրա կայացված վճռի մասին, ապա հնարավորություն կունենար առարկություններ ներկայացնելու եւ ապացուցելու իր կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու մասին, որոնք, ի դեպ, քաղաքացին կատարել է եւ հավաքագրած ունի:

Թաթուլ Իվանյանը հայտնում է, որ քաղաքապետի կողմից հետապնդումները շարունակվում են մինչ օրս եւ որ վերջինս հանդիսանում է իր օրվա ապրուստի միջոցը վաստակելու, տարբեր աշխատանքների մեջ խոչընդոտող անձնավորություն:

Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր այս խնդրին, որտեղ քաղաքացի Իվանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին, նախագահին ու իրավապահ մարմիններին՝ 2008 թվականին Չարենցավանի ներկայիս քաղաքապետի կողմից իր կապիտալն ու հողատարածքը խլելու վերաբերյալ գործը բացահայտելու համար: Քաղաքացու բաց նամակը հրապարակելուց հետո Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանն անդրադարձել է Թաթուլ Իվանյանի հրապարակմանն ու լրատվամիջոցներով հերքում հրապարկել: Հերքման մեջ, մասնավորապես, ասված է, որ հրապարակման մեջ շարադրված «հանգամանքներն» ու «փաստերը» բացարձակ սուտ են ու ոչ մի աղերս չունեն Շահգելդյանի հետ, եւ որոնք արատավորում են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

ՀԺ-ն կապ հաստատեց Հակոբ Շահգելդյանի ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանի հետ, որը կրկնեց ավելի վաղ հերքման տեքստը: «Դատարանի վճիռը կա, բավական է միայն նայել եւ կտեսնեք, որ պետական եկամուտների կոմիտեն տուգանել է նրան հարկերը չվճարելու համար: Իսկ ինչ վերաբերվում է իրեն, ապա դիմել է սնանկության կառավարչին, որն էլ իրեն սնանկ է ճանաչել, ապա Հրազդանից ինչ-որ մեկն առել է այդ տարածքը, Հակոբ Շահգելդյանն այստեղ ոչ մի կապ չունի»,- ասաց փաստաբան Կոստանյանը:

Մեր դիտարկմանը, թե պետական եկամուտների կոմիտեի տուգանքների դեմ քաղաքացին բողոքել է, վճարված կտրոններ ներկայացրել, Շահգելդյանի փաստաբանն ասաց, որ ինքը նման բան չի տեսել. «Նա, պարզապես շանտաժի է ենթարկում Շահգելդյանին: Նա ուղղակի ցեխ է շպրտում էդ մարդու վրա»:

Վերջինիս խոսքով՝ Թաթուլ Իվանյանը թշնամաբար է տրամադրված Շահգելդյանի նկատմամբ: «Պարոն Շահգելդյանը մեծահոգություն է ցուցաբերում, որ իրեն արժանի պատասխան չի տալիս, ասում է՝ համագյուղացիներ ենք եւ այլն: Էդ մարդու մոտ մտացրիվ գաղափարներ են ի հայտ եկել, որոնք դարձրել է մատի փաթաթան եւ անընդհատ կրկնում է, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց փաստաբան Կոստանյանը:

Մեր հարցին, թե Իվանյանի պնդմամբ՝ քաղաքապետի հետ ինքն էլ է մտերիմ հարաբերությունների մեջ, Կոստանյանը չժխտեց, սակայն որպես արդարացում նշեց, որ վարչական դատարանում քաղաքապետ Շահգելդյանի դեմ հայց ունի ներկայացրած, ինչը, սակայն չի խանգարում վերջիններիս նորմալ հարաբերություններ ունենալ: «Եթե ես ու Շահգելդյանը համագյուղացիներ ենք, մտերիմ ենք, դա չի նշանակում, որ ես պետք է աչք փակեմ ինչ-որ բաների վրա»,- ասաց Մարատ Կոստանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12666 դիտում

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ

Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը

Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է

Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ

Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան

Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել

Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը

Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ

Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ

Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ

Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել

Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք

Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է

Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ

Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ

Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին



OSZAR »