ՎՏԲ բանկը գաղտնի վաճառեց ոսկեղենս, կերավ աշխատավարձս, հիմա էլ ինձ դրդում է ինքնասպանության

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչուհի Ջեմմա Ասլանյանին ՎՏԲ Հայաստան բանկը սնանկացրել է:

Լինելով սոցիալապես անապահով եւ բնակվելով վարձով՝ Ջեմմա Ասլանյանը ՎՏԲ Հայաստան բանկում դեռեւս 2008 թվականին գրավադրել է 35 գրամ ոսկի եւ ստացել 50 հազար դրամ: Մի քանի ամիս պարտաճանաչ կատարելով բոլոր մարումները՝ եկել է մի ընթացք, երբ առողջական խնդիրների եւ դեղորայքային ծախսերի պատճառով չի կարողացել վճարումները կատարել:

Քաղաքացին դիմել է ՎՏԲ Հայաստան բանկ՝ խնդրելով, որպեսզի ընդառաջեն, սակայն բանկը ոչ մի զիջում չի արել՝ ելնելով գործող կանոններից: Որոշ ժամանակ անց ՎՏԲ Հայաստան բանկն առանց Ջեմմա Ասլանյանին տեղյակ պահելու՝ աճուրդի է հանել վերջինիս ոսկեղենը: Հետագայում, ինչպես ինքն է նշում, որպես արդարացում բանկն օգտագործել է վերջինիս վարձով ապրելն ու բնակության ստույգ հասցեն չիմանալու փաստը:

50 հազարի դիմաց ոսկեղենը կորցնելուց հետո` երկու տարի անց, բանակային մեկ այլ գործարք կատարելիս, Ջեմմա Ասլանյանը պատահաբար տեղեկանում է, որ սեւ ցուցակում է հայտնվել եւ ունի կուտակված պարտքեր: Պարոնյան թատրոնի երգչուհին նախկինում ստանում էր 60 հազար դրամ աշխատավարձ, այժմ՝ 35 հազար:

«2018 թվականի հունվարի մեկից նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհիվ Պարոնյանի անվան թատրոնում շատերի աշխատավարձերը դարձան կես դրույք, այդ թվում եւ իմը: Այժմ ես ստանում եմ 35 հազար աշխատավարձ, սակայն դա էլ կալանքի տակ են դրել»,- ասաց Ջեմմա Ասլանյանը: Վերջինս մոտ 2 շաբաթ առաջ է հայտնաբերել, որ աշխատավարձի վրա կալանք է դրված, երբ թատրոնից ասել են, որ գումարներն այսուհետ փոխանցելու են քարտերով:

Ջեմմա Ասլանյանին ՎՏԲ Հայաստան բանկի կողմից 2018 թվականին տրված վարկի քաղվածքի համաձայն՝ հուլիս ամսի դրությամբ վճարման ենթակա ժամկետանց պարտավորությունները կազմում են 1 միլիոն 200 հազար դրամ, որից 362 հազարը մայր գումարն է, մնացածը՝ կուտակված տոկոսները: «Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից 2014 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի դեկտեմբեր աշխատավարձիս 50 տոկոսը որպես վարկի մարում փոխանցվել է ԴԱՀԿ ծառայություն: Իմ երկու տարվա փոխանցումներն առանց տեղյակ պահելու իրենց մոտ պահպանվել են որպես տուժանքի մարում, այսինքն՝ մայր գումարը չի մարվել»,- վստահեցրեց Ջեմմա Ասլանյանը:

ՎՏԲ Հայաստան բանկի կողմից Ջեմմա Ասլանյանի փաստաբանին ներկայացված փաստաթղթի հիման վրա՝ քաղաքացի Ասլանյանի կողմից խախտվել է պայմանագրում նշված վարկի մարման ժամանակացույցը, որի հետեւանքով առաջացել է վարկի ժամկետանց պարտք: Պայմանագրով նախատեսված ժամկետում վարկը չմարելու պատճառով դատարան դիմելու արդյունքում՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականին վճռել է քաղաքացուց բռնագանձել 484 հազար 685 հարյուր դրամ եւ 9 հազար 685 հարյուր դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար:

Վերը նշված վճռի հիման վրա 2014 թվականի դեկտեմբերից՝ յուրաքանչյուր ամիս Ջեմմա Ասլանյանի աշխատավարձից 60 հազար դրամից բռնագանձվել է 50 տոկոսը: «Երկու տարի անց՝ 2016 թվականին Պարոնյան թատրոնի գլխավոր հաշվապահի հետ հաշվեցինք եւ այդ ամսվա իմ աշխատավարձի պահումը վերջինն էր. ըստ մեր հաշվարկի՝ ես պարտքից ազատվել էի, սակայն ԴԱՀԿ ծառայության գծով պատասխանատու ոմն Արմինեից տեղեկացա, որ այդքան վճարելուց հետո դեռ կրկնակի՝ 600 հազար դրամի չափով էլ տոկոս ունեմ վճարելու»,-պատմեց Ջեմմա Ասլանյանը:

Ասաց, որ ՎՏԲ Հայաստան բանկից պարզաբանում է խնդրել վերը նշված տոկոսի առաջացման եւ ձեւավորման հիմքերի վերաբերյալ: Խնդրել է տրամադրել նաեւ իր հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճենները, սակայն այդպես էլ չեն տրամադրել:

Ավելի ուշ նույն խնդրով դիմել է ՎՏԲ Հայաստան բանկի գործադիր տնօրեն Յուրի Գուսեւին: Ի պատասխան քաղաքացու խնդրանքի՝ բանկից հայտնել են, որ նշված պայմանագրերի պատճենները հնարավոր կլինի տրամադրել բանկի սակագներով սահմանված համապատասխան միջնորդավճարները վճարելուց հետո: Սակայն Ջեմմա Ասլանյանը ծանր սոցիալական վիճակում գտնվելու պատճառով ի վիճակի չի եղել վճարել մոտ 20 հազար դրամ կազմող միջնորդավճարը:

«Եթե ես ստանում են չնչին աշխատավարձ, հիմա դրա վրա էլ կալանք են դրել, ինչպե՞ս են պատկերացնում, որտեղի՞ց եմ տալու այդ գումարը, ես այլ ելք չունեմ, այսօր ինձ համար հազար դրամն էլ է մեծ գումար: Չունեմ, ի՞նչ անեմ, գնամ կամրջից ինձ գցե՞մ»,-ասաց Ջեմմա Ասլանյանը: Քաղաքացի Ասլանյանի խնդրով ՀԺ-ն պարզաբանում խնդրեց ՎՏԲ Հայաստան բանկից: Գործի հետ կապված մեզ ոչ մի տեղեկատվություն չտրամադրվեց, փոխարենը խոստացան կապ հաստատել եւ փոխհամաձայնության գալ Ջեմմա Ասլանյանի հետ:

Հ.Գ. Ավելի ուշ ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ՎՏԲ Հայաստան բանկից զանգել են Ջեմմա Ասլանյանի փաստաբանին, հայտնել, որ այսուհետ տիկնոջ 35 հազար դրամ աշխատավարձից 20-ը կպահեն, որը կգնա վերջինիս պարտքի մայր գումարի եւ տոկոսների մարմանը, իսկ եթե ոչ՝ Ջեմմա Ասլանյանի կուտակված պարտքին յուրաքանչյուր օր կշարունակի ավելանալ 720 դրամ: Ինչ վերաբերում է այս ընթացքում երկու տարի անընդմեջ գանձված աշխատավարձը մայր գումարին չփոխանցելուն՝ ՎՏԲ Հայաստան բանկից հայտնել են, որ քաղաքացին պետք է նախապես դիմում գրեր, հիմա էլ ոչինչ հնարավոր չէ:

«Նրանք օգտվեցին առիթից, որ ես ինֆորմացված չէի, պարբերաբար ինձ ինչ-որ փաստաթղթեր էին ստորագրել տալիս, իբր ոսկու արժեքի հետ էր կապված: Նախ, գաղտնի վաճառեցին հորս հիշատակ ոսկեղենը, կերան երկու տարվա աշխատավարձս, հիմա էլ չգիտեմ՝ ինչ են ուզում: Եթե 35 աշխատավարձիցս 20-ը պահեն, վարձով ապրող կին եմ, 15 հազարով ինձ մնում է միայն ինքնասպանություն գործել»,-հուսահատված ասում է Ջեմմա Ասլանյանը եւ խնդրում համապատասխան գերատեսչությունների միջամտությունն ու աջակցությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9122 դիտում

Երբ Մոսկվայում հայերին արգելեցին ծիրան վաճառել, ամբողջ համայնքը մի «կռուտոյ» տղայի էր փնտրում. Ղազարյան

Համախմբվեք «ձեր ձևերով»՝ վեղար հագած անբարոյականներ, սրբություն չունեցող «եկեղեցասերներ». Գրիգորյան

Իրենց ձևը ո՞րն է, «լավ ախպերներո՞վ» պետք է հարցեր լուծեն. Հակոբյանը՝ Կարապետյանի հայտարարության մասին

Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է անվերապահ կապիտուլյացիա

Այս նկարը ողջ ինքնանկարագիր է. գնել ամեն ինչ, անգամ սրբություն. Սաֆարյանը՝ վեհարանում Կարապետյանի նկարի մասին

Վաղուց է պետք քննարկել ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, այս առումով հետաքրքիր է մեր քաղաքացիների կարծիքը. Ալեքսանյան

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ

Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մաֆիոզ կլաններն են ստիպել, որ Կտրիճ Ներսիսյանին ընտրեն կաթողիկոս. Սերգեյ Բագրատյան. տեսանյութ

Էս ձեր իմացած 2015-ի դուքյանը չի, որ գաք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բազառները փակեք. Հարությունյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ

ԱԺ-ից թռած դաշնակ պատգամավորները չգիտեն, որ ընտրվել են ժողովրդի համար, ոչ թե սամոների պաշտպանության. Չախոյան

Ինքնակոչ սրբադասվածի մոտ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում, խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք. Բաղդասարյան

Ռոբերտ Քոչարյանին ոչինչ չի փրկի, եթե անգամ 2026-ին առաջ բերի իր՝ ծյունինգ արած տարբերակին՝ որդուն. Ջուլհակյան

Կարեն Կարապետյանի խոսքը թե թարգմանեն՝ կհնչի այսպես. «եղբորս դեռ չեն բռնել, բայց բոլոր հիմքերը ունեն». Ղազարյան

Խուզարկության մասին մամուլից եմ իմացել, որևէ մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում. Ալեն Սիմոնյան

Գրիգորյանն ու Թիմանը քննարկել են կապիտալի շուկայի, կանխիկի կրճատման, էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հարցեր

Սամվել Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ. խուզարկությունից հետո կան մի խումբ բերման ենթարկվածներ

Ինչու է Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ արել տարհանվել, ապա շտապ լքել G7-ը՝ չսպասելով Զելենսկիի հետ հանդիպմանը

Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա. Փաշինյան

Խուզարկություններ են Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը

Իրանցիներին Իրան փոխադրելու հարցում ավտոբուսի խնդիր ունենք, հայկական ավտոբուսներից ենք օգտվում. դեսպան Սոբհանի

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է

ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին. ԿԲ նախագահ

Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից Գարեգին Բ-ին շնորհավորել է Հայրերի օրվա կապակցությամբ

Աշտարակի խճուղում լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Կարապետյանը երկրի ամենաատելի կառույցի ղեկավարն է, պետք է ուղղակի «լռի ու վեր ընկնի տեղը»․ Կոնջորյան

Գործակալ բիզնեսմենը որոշեց պաշտպանել Կտրիճին, երբ քննարկվում է ՀԷՑ-ին տուգանելու հարցը. Չախոյան

Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Փաշինյանն ու Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

«Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո, կիրառելու եմ միայն գրքի սահմանումները. վարչապետ

Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ն, հայ ժողովուրդը պետք է ունենան նոր կաթողիկոս. Ալեն Սիմոնյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին

Այդ մարդիկ uեքսով կարո՞ղ են զբաղվել, թե՞ չեն կարող. Ալեն Սիմոնյանը՝ հոգևորականների մասին

Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար. Սիմոնյան



OSZAR »