Երևան
12 °C
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ
26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ, ինչը եւ դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին եւ Ազգային ժողովին:
04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային եւ թեկնածուին առաջադրվող պահանջներ:
Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման:
Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլեւ միակ հնարավոր ձեւաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում եւ հեղինակություն ունեցող մասնագետներից հավասար եւ արդար մրցակցության արդյունքում թափանցիկ եւ հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների եւ անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որեւէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսեւորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբեւէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն:
Դատարանների ձեւավորման եւ դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում եւ պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական եւ անձնական բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը:
Նկատի ունենալով վերոգրյալը եւ նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է եւ պետք է ձեւավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով եւ, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության եւ արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ եւ հրապարակային մրցույթ եւ Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից եւ Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը եւ Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման եւ քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր:
Կարեւոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին եւ սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ եւ բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման եւ փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից:
Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն եւ համապատասխանի անկախության եւ անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը եւս կարող է իրականացվել իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ եւ այլն) կողմից։:
Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը:
Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին եւ ձեռնամուխ կլինի հավասարության եւ արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ եւ հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության եւ առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա:
Հայտարարությունը ստորագրել են ՀՀ 94 փաստաբաններ ու 18 հասարակական կազմակերպություններ:
Ցանկը՝ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին
Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. տեսանյութ
Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին
Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին
Իրանն ու Իսրայելը արդյոք կգնա՞ն լայնածավալ պատերազմի ճանապարհով. ինչպե՞ս կանդրադառնա տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում. բազմաթիվ օտարերկրացիներ չեն կարողանում գնալ իրենց երկրներ. տեսանյութ
Հույս ունեմ՝ 2026 թվականին Հայաստանը կունենա նոր կաթողիկոս. Արմեն Փամբուխչյան. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
Մեքենայի դռները ներսից փակել, դանակով սպառնացել, ծեծել, թալանել են զբոսաշրջիկին. տեսանյութ
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ
Գարեգին Բ-ն որ հեռանա, կարո՞ղ է ավելի վատ սցենար լինի, օրինակ՝ «Մարտի 1» անեն, գցեն Փաշինյանի վրա. տեսանյութ
Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում
300 հզր ժամկետանց ձուն ոչնչացված լինելու՝ կաշառքով կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման
Ալեն Սիմոնյանն ու Գունարս Կուտրիսը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների վերաբերող հարցեր են քննարկել
Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է զգոնություն պահպանել. հայտարարություն
2 տարում ոչինչ չեն պարզել. Արծվիկ Մինասյանի գլխավորած հանձնաժողովը ձախողել է աշխատանքները
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Արարատի մարզի գյուղերից մեկում երեխա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Հարկադրված վայրէջքների պատճառով հայերը հայտնվել են Բաքվում, Ադրբեջանի քաղաքացիները՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ
Նոր տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Գրիգորյան
Օրենքով կարգելվի մեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչ տեղադրելը
Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել
Սերտ համագործակցություն կա ԵՄ-ի հետ, մյուս կողմից խնդիր չունենք խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. վարչապետ
«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին
Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT