Կապույտ մազեր, ծխախոտ. Արցախում չեն լսե՞լ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության մասին

Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունը լուրջ վտանգի առաջ է: Մարդու իրավունքների խախտման երկրորդ դեպքն է հրապարակային բացահայտվում:

Բանն այն է, որ Արցախում ոստիկանության աշխատակիցները կենտրոնանում են քաղաքացիների արտաքին տեսքի վրա եւ որ ամենակարեւորն է, մյուս քաղաքացիներից տարբերվող տեսքի եւ պահվածքի համար նրանց տանում ոստիկանության բաժին: Իրավական տեսանկյունից քաղաքացուն բերման ենթարկելու համար պետք է բավարար հիմքեր լինեն. առաջին անգամ Արցախ ոտք դրած Ասյա Խաչատրյանի պարագայում բաժին հրավիրելու «հիմքերը» եղել են նրա կապույտ մազերը, փողոցում ականջակալներով լինելը, ծխելն ու տանը հայտնաբերված գարեջրի դատարկ շիշը:

Քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ արցախցի ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում: Բուռն քննարկման առարկա է դարձել հատկապես այն, որ արցախցի ոստիկանը տարանջատում է մտցրել Հայաստանի եւ Արցախի մեջ: Մասնավորապես՝ ոստիկանները Ասյա Խաչատրյանին «հորդորել են» գնալ եւ Հայաստանում օրենք պահանջել:

Քաղաքացու՝ առաջին անգամ Արցախում գտնվելը լավ ավարտ չի ունեցել: Ասյա Խաչատրյանը Արցախ էր գնացել աշխատելու նպատակով, առաջարկը եղել էր Արցախից: Մի քանի օր որպես մատուցողուհի աշխատելուց հետո՝ փետրվարին Ստեփանակերտում ծխախոտը ձեռքին զբոսնելիս է եղել, եւ «հայտնվել» ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նրա պատմելով, իրեն են մոտեցել երեք ոստիկան, հետաքրքրվել նրա որպիսությամբ եւ զարմացել այն հանգամանքից, որ Ասյա Խաչատրյանը ծխում է: «Մեզ մոտ մենակ ծխող աղջիկ մի քիչ անսովոր է»,- ասել են ոստիկանները: Երբ Խաչատրյանն ասել է, որ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չկա, ոստիկանները թողել հեռացել են, սակայն դա առաջին հայացքից: Մի քանի րոպե քայլելուց հետո հենց Ստեփանակերտի կենտրոնում տեսել է ոստիկանական մեքենա, որի միջից իջել են մի քանի ոստիկաններ եւ մոտեցել Ասյային, կոպիտ կերպով նրանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել: Ասյա Խաչատրյանը պահանջել է, որպեսզի այդ ոստիկանները ներկայանան, սակայն ապարդյուն. «Ասացին՝ պատերազմական երկիր ա, մեր բոլոր քաղաքացիներին շատ լավ գիտենք, ձեզ չենք ճանաչում, պետք ա ստուգենք: Ինձ մեքենայով տարան տուն, որովհետեւ անձնագիրս մոտս չէր: Տուն մտա ոստիկանի ուղեկցությամբ, անձնագիրս վերցի եւ իջա: Անձնագիրս ցույց տալուց հետո փորձում էին այն վերցնել եւ նկարել, ինչը չթողեցի: Ես ասացի, որ եթե խնդիր կա, գնանք, բաժնում պարզենք»,- պատմեց աղջիկը: Երկրորդ օրը, երբ ընկերուհու հետ տուն գնալիս է եղել, շենքի մոտ իրենց կրկին ոստիկաններ են սպասելիս եղել: 7-8 ոստիկան Խաչատրյանից կրկին պահանջել են անձնագիրը կրկին լուսանկարելու պահանջով. «Ես փորձում էի հասկանալ, թե ինչ խնդիր է: Ցույց տալուն դեմ չէի, բայց լուսանկարելն արդեն մի քիչ վախեցնում էր ու իրենք պարզաբանում էին, որ դա անում են բոլորի անվտանգության համար: Գնացինք ոստիկանական բաժին, որտեղ ահավոր վիճակ էր: Բաժնում մնացի 2.2 ժամ, ինձ ասում էին՝ հլը սրա գալուբոյ մազերը նայի, աղչի գնա հլը էն կողմ, էս իմ տեղն ա, ասում էին՝ Բաքվի շպիոն եւ այլ արտահայտություններ»,- մեզ հետ զրույցում ասաց Ասյա Խաչատրյանը:

Երրորդ օրն արդեն Ասյա Խաչատրյանի բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ: Մտնելուն պես նրանից հետաքրքրվել են, թե ինչ է ծխում, ապա պատասխան ստանալուց հետո ասել են, թե ծխելը լավ բան չէ: Մյուս քաղաքացիական հագուստով ոստիկանը, ըստ Այսա Խաչատրյանի, ըստ էության խուզարկել է բնակարանը, ստուգել խոհանոցը, բաղնիք-զուգարանը: Իրենց այցի նպատակի մասին քաղաքացուն ասել են, որ բաժնում կիմանա: «Սենյակներն էր նայում, հետո գնում մյուս սենյակ ու ասում, թե բա էս ինչ պիվի շիշ ա մինչեւ վերջ էլ խմել եք, ի պատասխան ասում էի, որ այդ ամենն իրենց չի վերաբերում եւ որ նրանք իմ բնակարանը խուզարկելու իրավունք չունեն»: Ասյա Խաչատրյանն ու նրա ընկերուհին ոստիկանների ուղեկցությամբ գնացել են բաժին, որտեղ նրան եւ ընկերուհուն պահել են առանձին սենյակներում: Ոստիկանները սկսել են Ասյային հարցաքննել, երբ նա փաստաբան է պահանջել, ոստիկաններից մեկը նրա պատմելով՝ ապտակել է նրան եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

«Պարբերաբար կրկնում էին՝ օրենք կգնաք Հայաստանում կպահանջեք: Բաժին գնալուց հետո ես զուգարան ուզեցի մի քանի անգամ, սակայն թույլ չէին տալիս գնալ, բա քեզ ոչ մեկ չի թողել գնաս: Ինձ ոչ մի բան չեն ասում, թե ինչու եմ բաժնում, հարցեր էի տալիս, պատասխանելու փոխարեն ասում էին՝ լավ լեզվիդ մի տուր, հեսա կխփեմ պատին կկպնես, լավ հլը հանգստացի աղչի: Զուգարան գնացի դուրս եկա, տարան պետի մոտ, սկսեց ինձ հետ դու-ով խոսել, զգուշացրի, որ դուք-ով խոսի, նա էլ ծխախոտի տուփը ճմրթեց, քցեց իմ ուղղությամբ՝ ասելով էս ով արա, սիկտիր եղի ստեղից: Ոստիկանները քաշքշելով հանեցին դուրս սենյակից»,- նշեց մեր զրուցակիցը: Երբ նա դիմել է ոստիկաններից մեկին եւ ասել, որ զանգի իրավունք է պահանջում, ոստիկանը զայրացել է եւ ասել, որ ինքը չի թողնում զանգ կատարել: «Ես ասում էի, որ առանց փաստաբանի չեմ խոսի: Էդ ընթացքում նա վեր ա կենում դոշերիցս հավաքում ա ու սկսում ա քաշքշել, թեթեւ ապտակում ա ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում: Ես իրեն հրում դուրս եմ փախնում, սենյակից գոռում եմ, որ մեկը գա: Կողքի սենյակից մեկը եկավ, անունը Ջոն էր: Ասաց՝ ախպեր, ավելի հանգիստ չես կարողանում: Իմ վիճակն ահավոր էր, ես նեվրոզ ունեմ, շոկային վիճակ էր ինձ մոտ: Արդեն էդ ոստիկանի մոտ չեմ գնում, Ջոն անունով ոստիկանի սենյակ եմ գնում, սկսում եմ խոսել ու հասկանալ, թե ինչու եմ ես բաժնում, ասում է, որովհետեւ կասկածելի եմ, ասեց՝ ստեղ կապույտ մազերով մարդիկ կասկածելի են: Ես զարմացա, ասում եմ՝ էս երեք օրվա քաշքշոցը նրա համար էր, որ ես ունեմ կապույտ մազե՞ր: Ինքն էլ էր հասկանում, որ թյուրիմացություն է եղել: Ջոն անունով ոստիկանն ասում էր, որ հարեւանի բողոք կա, երբ հարցրի՝ ի՞նչ բողոքի մասին է խոսքը, պատասխանել է՝ ասել են լիքը տղերք են գալիս-գնում քո տուն: Դա իմ կյանքն է, քանի դեռ ես հարեւաններին վնաս չեմ տալիս, չեմ աղմուկում, իրենք չպետք է ինձ տանեին բաժին ու ծեծի ենթարկեին: Բացի դա Ստեփանակերտում ես գրեթե ոչ մեկին չեմ ճանաչում, իմ տուն մտել է տանտերը, տնօրենը եւ ընկերուհիս»,- մանրամասներ ներկայացրեց Ասյա Խաչատրյանը:

Նա նաեւ ասաց, որ ոստիկանները ստուգել են իր թեւերը, քանի որ դեղերի արկղի մեջ մեկ ներարկիչ են «հայտնաբերել»: «Բա էս ծակվում ես, ասեցին, այդ ասեղի ծայրը կտրած էր ու դա նախատեսված էր օձի խայթոցի դեպքում թույնը հանելու համար: Հետո ոստիկաններից մեկը մյուսին ասում էր՝ հլը պասպորտի մեջ նայի կարողա Բաքվի պեչատ կա»,- ասաց նա եւ հավելեց, որ բաժնում մնացել են մոտ 3 ժամ:

Հարցին, թե այս դեպքից հետո ո՞ւմ է դիմել Արցախում, Ասյան ասաց, որ Երեւան գալուց հետո միայն խոսել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, ապա դիմել է ՀՀ դատախազություն: «Նա (նկատի ունի Մելիքյանը,-հեղ.) շատ զարմացած էր, ասեց՝ վայ, էս ինչ վիճակ ա Արցախում, շատ ամոթ ա, ես ուզում եմ, որ Հայաստան-Արցախ վիճակները վերանան: Իրականում իմ գնալու նպատակներից մեկն Արցախին ծանոթանալն էր, որովհետեւ երբեք չէի եղել, ես ուզում էի գնալ էնտեղ, որ հայաստանցի-արցախցի վիճակը վերանա»,- ասաց նա: Դատախազություն դիմելուց հետո մի քանի օր առաջ իրեն են զանգահարել ոստիկանության 6-րդ վարչությունից եւ «հրավիրել» զրուցելու, վերջինս, սակայն տեղեկացրել է, որ ոստիկանություն կգնա միայն համապատասխան ծանուցում ստանալուց հետո: Ասյա Խաչատրյանն ասաց, որ մինչեւ վերջ գնալու է եւ պահանջելու է, որպեսզի ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:

Սա առաջին դեպքը չէ, երբ Արցախում ոստիկանների թիրախում հայտնվում է քաղաքացիների արտաքին տեսքը: Դեռեւս 2016 թվականին գրել էինք, որ ԼՂՀ ոստիկանները վարսավիրանոցներում արգելում են դեռահասներին ջակի-ջուկի սանրվածք անել:

Ասյա Խաչատրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին Արցախում երեկ անդրադարձել են ամենաբարձր մակարադակով: Մասնավորապես՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է Արցախի ոստիկանապետին եւ ղեկավարությանը՝ հետաքննել Ասյա Խաչատրյանի բարձրաձայնած դեպքը: Բացի դա դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Արցախի ոստիկանությունը մամուլում առկա բոլոր տեղեկությունները սկսել է ուսումնասիրել:

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում ասաց, որ նախօրեի գիշերը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում է կայացվել: «Հիմա մենք մանրամասն վերլուծում ենք ձեռքի տակ եղած փաստերը: Շատ շուտով դուք դրանց մասին կտեղեկանաք: Մենք համապատասխան դիմումներ կներկայացնենք, մեր օրենքի հիման վրա պարզաբանումներ կպահանջենք եւ դրա մասին կտեղեկացվեք»: Մեր հարցին՝ ճի՞շտ է Ասյա խաչատրյանի այն պնդումը, որ դուք խնդրել եք այս մասին չբարձրաձայնել եւ հարցը լուծել «ներքին կարգով», Մելիքյանը պատասխանեց. «Եղել է լրիվ հակառակ խոսակցություն, խոսակցություն եղել է այն մասին, որ շատ երկար տեւած զրույցի ժամանակ պարզաբանել եմ նշված իրավիճակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, ավելին` խրախուսել եմ օգտվել դրանցից: Ես հորդորել եմ, որպեսզի Ասյա Խաչատրյանը դիմումը ներկայացնի մեզ: Ավելին՝ ես նաեւ հանդիմանել եմ այն պատճառով, որ մեզ չի դիմել այն ժամանակ, երբ գտնվում էր Արցախում»: Մեր դիտարկմանը, որ երկրորդ դեպքն է, երբ անձի արտաքին տեսքի համար ոստիկանությունը միջամտություն է անում, արդյոք սրանով չեն խախտվում մարդու իրավուքները եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում սա վերացնելու ուղղությամբ, Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Համոզված եմ, որ սանրվածքի ընտրությունը յուրաքանչյուրի ընտրության հարցն է: Այդպիսի ահազանգ լինելու դեպքում ես կարձագանքեմ: Կոնկրետ այս դեպքում համարում եմ, որ սա կարեւոր խնդիր է եւ անհրաժեշտ է բացառել նման դեպքերը: Եթե ոստիկանության ծառայողները կատարել են այն անօրինականությունները, որոնք որ ներկայացված են, ապա միանշանակ դատապարտելի է»:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11222 դիտում

Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ

Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Մեզ ինչ, ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները... տոնից դատելով՝ որոշել են գողական էլ գնան. Սաֆարյան

«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Ռիսկի մակարդակը բարձրանում է. Քելլոգը՝ ռուսական ռազմական օդակայանների վրա Ուկրաինայի հարձակման հետևանքի մասին

Եթե Սրբազանը ճիշտ է ասում, թե իրեն նման բաներ են ասել, ուրեմն արտաքին ուժերի ազդեցության գործակալ է. Ռուբինյան

Վահան Քերոբյանի եղբոր չարաշահումների հետևանքով անհարկի հատկացվել է 360 մլն դրամ. նախաքննության ավարտ

Ուզում եք ինչ-որ կուլիսային կառո՞ւյց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ ուզեք անեք, ու մեզ չհետաքրքրի. Խաչատրյան

Դանակահարություններ Երևանում. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռի գերեզմանատնից

Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում․ մանրամասներ

Եթե 2025-ի ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները կբարձրանար 1400 դրամով․ վարչապետ

2016 թվականին հնարավո՞ր էր մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել․ վարչապետ

Իլոն Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագիծը «զզվելի գարշանք» է անվանել

Քննարկվել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության ուղղությունները. Երևանի քաղաքապետն Իսպանիայում է

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 43 մլն դրամ

Ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի․ վարչապետ

ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի տրամաբանությունն է. վարչապետ

Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում

Պետք է խստիվ վերահսկողություն սահմանվի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն․ վարչապետ

Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

Չեմ նեղվում, որ Թագուհի Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու. Ավանեսյանը հերքում է պահանջում

Պետք է ուղիղ և աներկբա ասենք՝ սիրելի՛ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք․ ՀՀ վարչապետ

Մահացել է Վահան Շիրխանյանը

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. Նիկոլ Փաշինյան

2024-ի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ. վարչապետ

Երդումն ուրացած, պղծված հոգևորականը չի կարող հոգևոր սնունդ տալ իր հոտին. Չախոյան

Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-Բալթյան երկրների հետ հարաբերություններին. կա պարզ պատճառ. Միրզոյան

Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Նիկոլ Փաշինյան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները. ԱԱԾ

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

ՔՊ վարչության նիստում քննարկվել են հանրային կարևորություն ունեցող և կուսակցական հարցեր. լուսանկարներ

Մակունցը Դեյվիդ Սալվոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների, խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում տարվող աշխատանքները․ Սարգսյանն ընդունել է Մարագոսին

Չեմ սոսկայ նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պաշարել էին ինձ. վարչապետը հերթական սաղմոսն է մեջբերել

Բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է. վարչապետ



OSZAR »