Երևան
12 °C
Ծայրահեղ աղքատություն, սառնամանիք, կիսաքաղց տնակային կյանք, կիսամութ սենյակ ու շների ոհմակ: Գյումրու ավտոկայանի տնակային ավանում հենց այսպես, շների ընկերակցությամբ է գոյատեւում փաստաբան Տիգրան Ջանոյանի նախկին ընտանիքը՝ նախկին կինն ու դուստրը:
Տիկին Գոհարն ասում է` վաղուց են բաժանվել: Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Ջանոյանը հոկտեմբերի 27-ի գործով դատաքննության ժամանակ ներկայացնում էր Արամ Սարգսյանի շահերը: Այնուհետ հրաժարվեց ստանձնած պարտավորություններից եւ մեկնեց ԱՄՆ: Հենց սա էլ, ըստ նախկին կնոջ, դարձավ աղջկա կործանման հիմնական պատճառը:
Լուսանկարում՝ տիկին Գոհարը, Տիգրան Ջանոյանի նախկին կինը
Տաթեւին մենակ է մեծացրել Գոհարը: Եւ հիմա մենակ էլ, ամեն օր աղջկա քայքայվող կյանքի ականատեսն է: «Տաթեւը դպրոցն ավարտեց ու իր ցանկությամբ ընդունվեց գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղարվեստի բաժինը: Կյանքից շատ նկարել կսիրեր, ուրտեղ պատահիր կնկարեր: Անվճար բաժնում էլ սովորեց, դասախոսները հետը մեծ հույսեր կկապեին: 7-8 տարի առաջ էր, դիպլոմային աշխատանքի վրա կաշխատիր, վերջին մի քանի շտկումներն էր մնացել, օրըմ տուն եկավ ակադեմիայից եւ այլեւս չգնաց, ինչ էրեցի, չկարողացա հասկընայի, թե ինչ եղավ հետը: Նկարածն էլ շպրտեց մի կողմ: Ամեն ինչ գնաց, կորավ, հմի էլ ինքը կկորի»,- անօգնական հայացքն աջ ու ձախ է պտտեցնում Տաթեւի մայրը՝ տիկին Գոհարը: Ակադեմիայից հրաժարվելուց հետո գեղանկարչուհի աղջիկը սկսեց շներ պահել, սկզբում մեկը, հետո երկրորդն ու թիվը մեծացավ: Հիմա մոր ու աղջկա հետ կեցության տարրական պայմաններից զուրկ քայքայված տնակում մոտ 15 շուն եւ 5-6 կատու է ապրում: Գոհարը սկզբում ընդդիմացել է, բայց, ասում է՝ հանուն աղջկա, համակերպվել է այս անմարդկային կյանքին: Բոլոր շները փողոցից են բերել, դրանք ցերեկներն աղբամանների մոտ եւ փողոցում թափառում, գիշերը գալիս Տաթեւի եւ Գոհարի անկողնում քնում են:
«Մենք ապրելու հնար էլ չունինք, ուտելիք էլ չկա, ինչ կեփենք մեր համար, մեզնից առաջ իրանք կուտեն, ան էսօր համարյա կիլոմ ոսպ եմ խաշե, ես գդալըմ չեմ կերե, սաղ իրանք են կերե, անընդհատ հիվանդ են, օ՜ֆ, չիդեմ»,- ասում է Գոհարը: Իբր տնակի քայքայվածությունը քիչ էր, հիմա էլ դրսից են անցքեր գոյացել: Թափառող շներին կրակում են հենց դոմիկի մոտ»,- տնակի վրա գնդակի հետքերն է ցույց տալիս կինը:
Ինչո՞ւ: Հարցը Տաթեւին է ուղղված: Ինչու՞ չշարունակեց ուսումը: Ասում է՝ կյանքից միանգամից հիասթափվել է, մեկ վայրկյանում, բայց ամբողջ կյանքի համար: «Քանի հայրս Հայաստանում էր, մեզ օգնում էր, նորմալ էինք ապրում, հետո որ իրա թազա ընտանիքի հետ ինքը գնաց Ամերիկա, ընձի հմար ըդիկ, չիդեմ, մե ձեւիմ վատ էր էլի, ես հասկցա, որ ես հեչ բան եմ, ես տեղ չունիմ էս աշխարհի մեջը, իմ աշխարհն ուրիշ է, ընդեղ փող ու շահ չկա, մենակ սեր կա: Ես էլ էդ սերը շների մեջը տեսա: Ես իրանց կսիրեմ, իրանք էլ՝ ընձի»,- ասում է Տաթեւը:Լուսանկարում՝ գեղանկարչուհի Տաթեւ Ջանոյանը
«Երբ ուսանող էր, շատ ուրախ էր, մեծ նպատակներ ուներ, շատ երազանքներ: Ասում էր՝ մամ ավարտեմ, պրծնեմ, աշխատանքի անցնեմ, լավ տուն ունենանք, սիրուն, մաքուր: Ես էլ անընդհատ նկարեմ»,- պատմում է մայրը: Հորական տատին շատ էր սիրում, միշտ նկարում էր: «Կըսեի՝ ընչի՞ հեչ մե անգամըմ ընձի չես նկարե, անընդհատ տատիդ կնկարես, Տաթեւս էլ կըսեր թե, դու նկարելու չես, քու դեմքդ հարմար չէ, դիմագծերդ լավը չեն»,- պատմում է Գոհարը:
Աղջիկն ուսումը կիսատ թողնելուց հետո, մեկուսացել ու մնացել է մենակ: Երբեմն-երբեմն փորձել է վերագտնել իրեն, աշխատել ինչ-որ տեղ: Գեղանկարչուհին ասում է՝ մի քանի տարի առաջ դեռ կարողանում էր սննդի օբյեկտներում թեկուզ ափսեներ լվանալու դիմաց գումար վաստակել: «Էն ժամանակ, որ հլը ուսանող էի, լավ շրջապատ ունեի, շատերն էլ ընձի կսիրեին, կգնահատեին, խելոք երեխա էի, (ծիծաղում է), էլի քիչըմ-միչըմ գործ կգտնեին, բայց հմի ինձ համար լրիվ անծանոթ միջավայր է, լրիվ լրիվ ուրիշ աշխարհ, ինձ անծանոթ մարդիկ են: Լրիվ ուրիշ հասարակություն է, լրիվ ուրիշ պահանջներ: Բոլորը էս շների պատճառով խուսափում են ինձնից: Ես չկամ ձեր մեջ»,- ասում է Տաթեւը: Ընկեր-ընկերուհիներ վաղուց չունի, հարազատներն անգամ նրանց չեն այցելում: «Առաջ շատ կապված էին հետներս, շուտ-շուտ մեր տուն գուկային, բայց հմի՝ չէ: Շներին չեն սիրե, արդեն մեզ էլ չեն սիրե»:
Աշխատանքների մի մասը Տաթեւը վաճառել է, չնչին գումարով՝ 200-ից 500, մեկ-մեկ էլ եթե ստացվում է, 1000 դրամով վաճառում է իր մասնագիտական գրքերը: Շների համար այդ գումարով դեղեր է գնում, քանի որ դրանք տարբեր հիվանդություններ ունեն:
Գեղանկարչուհու շատ աշխատանքներ են վնասել շները, կտավները պատռել, ոչնչացրել են, նաեւ Տաթեւն է դրանք զայրույթի պահին կտոր-կտոր արել: Հիմա այլեւս չի նկարում, ոչ ներկեր ունի, ոչ վրձիններ ու կտավ: Փոքրիկ թղթերի վրա շնիկներ է պատկերում ընդամենը:
Ոչ մեկից օգնություն չակնկալող Գոհարն անհանգիստ է աղջկա համար: Ասում է՝ արդեն մի քանի ամիս է, Տաթեւն անսովոր, հուզական վիճակում է: Խուզել է ոսկեգույն մազերը, կտրել թարթիչները, կոտրել տան ապակիները: Անելիքը Գոհարը չգիտի, նաեւ չի հասկանում, թե ում կարող է դիմել: Ասում է՝ Տաթեւն իմանա, ահավոր կբարկանա: Բայց կյանքն այսպես շարունակել էլ չի կարող: Եղած խնդիրները քիչ էին, նորն էլ ավելացել է: Տնակը, որտեղ ապրում են մայրն ու աղջիկը թափառող կենդանիների ոհմակի հետ, ստիպված են լքել: Մի քանի տարի առաջ են այն գնել, տնակի տերը, սակայն Գոհարին չի ասել, որ ժամանակին բնակարան է ստացել եւ տնակը պարտադիր պետք է քանդվի, տարածքն ազատվի: Մայր ու աղջիկ չեն էլ պատկերացնում, թե ուր են գնալու, որտեղ եւ ինչպես են ապրելու մեկ ամիս անց:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում, 6-րդ էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT